ՀԵԵՀ-ը հրապարակում է փոքր բիզնեսներին ուղղված աջակցությունը լուսաբանող՝ ազդեցության վերաբերյալ զեկույցը

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
ՀԵԵՀ-ը հրապարակում է փոքր բիզնեսներին ուղղված աջակցությունը լուսաբանող՝ ազդեցության վերաբերյալ զեկույցը

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) այսօր հրապարակել է իր Ազդեցության վերաբերյալ զեկույցըորը ցուցադրում է հիմնադրամի ձեռքբերումները ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու ոլորտում, ովքեր հանդիսանում են հիմնադրամի թիրախային տարածաշրջանների տնտեսական հիմքը կազմող միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ների) գործունեության շարժիչ ուժը:

ՀԵԵՀ-ի նպատակն է խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպայի Արևելյան հարևանության ծրագրի երկրներում՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորում ստանալով Եվրոպական միությունից, և խթանումն իրականացնելով համապատասխան պահանջները բավարարող ֆինանսական հաստատությունների միջոցով զարգացմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման կայուն տրամադրման տեսքով, հատկապես՝ ՄՓՁ-ներին և տնային տնտեսություններին:

Վերջին զեկույցը՝ «Խզման հաղթահարում», լուսաբանում է այն առանցքային դերը, որը հիմնադրամն ունի ոչ միայն գոյություն ունեցող ՄՓՁ-ների համար բարգավաճման ակտիվ և առողջ ֆինանսական միջավայր խթանելու, այլև նորահայտ գործարարներին իրենց փայլուն գաղափարները նոր հաջողակ բիզնեսների վերածելու համար անհրաժեշտ ռեսուրսների և աջակցության հասանելիություն տրամադրելու գործում: Մշակվել են ստարտափների ու ներդրողների, տեղական շուկաների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նորարար ձեռներեցների ու փորձառու մենթորների, ինչպես նաև հենց իրենց՝ ոլորտային առաջամարտիկների հաջորդ սերունդը կազմող ձեռներեցների միջև հաղորդակցության ուղիներ: 

2017 թվականին ՀԵԵՀ-ի գործունեության շնորհիվ հնարավոր է եղել տրամադրել կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական զարգացման խթանմանն ուղղված 137000 անհատական ենթավարկ: Զարգացման գործիքը 16000-ից ավելի շահառու է ունեցել կարողությունների զարգացման, ուսուցման և ուսումնական միջոցառումների ոլորտում: 2017 թ. վերջի դրությամբ, ՀԵԵՀ-ը և իր Զարգացման գործիքը տրամադրել են ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ եվրո՝ ի կատարումն կայուն և պատասխանատու ֆինանսական ոլորտ խթանելու առաքելության: 

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հիմնվել է Գերմանական զարգացման բանկի (ԳԶԲ, KfW) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ:

Այն նպատակ է հետապնդում նպաստելու տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը Ադրբեջանում, Ալբանիայում, Բելառուսում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Հայաստանում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունում, Ռումինիայում, Սերբիայում, Վրաստանում և Ուկրաինայում:

Քանի որ ֆինանսական միջոցների հասանելիությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման հաջողության հիմնական գործոնն է, ՀԵԵՀ-ն իր աջակցությունը կենտրոնացնում է տեղական ֆինանսական հատվածների վրա՝ ամրապնդելով համապատասխան և կայուն ֆինանսավորում ապահովելու նրանց կարողությունները: Այն ֆինանսավորումը, որը ՀԵԵՀ-ը տրամադրում է որպես երկարաժամկետ ֆինանսավորում, տեղական գործընկեր վարկային հաստատությունների միջոցով ուղղվում է վարկային հաճախորդներին՝ հիմնականում միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-ներին), ինչպես նաև մասնավոր տնային տնտեսություններին: ՀԵԵՀ-ի ներդրումային գործունեությանն աջակցում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքը, որը գործընկեր վարկային հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, խորհրդատվական և վերապատրաստման ծառայություններ՝ գործառնական կարողությունների և մասնագիտական կառավարման զարգացման համար: 
Զեկույցը հասանելի է առցանց՝ որպես ինտերակտիվ զեկույց, կամ կարելի է ներբեռնել ամբողջական PDF ֆայլի տեսքով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները