«Արևելյան ներդրումներ 2» ծրագիրը հրավիրում է ԵՄ փորձագետների՝ մասնակցելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների Գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ) բարձրաստիճան ղեկավարների համար կազմակերպվող ուսումնական դասընթացին:
ԳԱԿ Ռազմավարական պլանավորման ակադեմիական դասընթացը կկայանա 2017 թ. մայիսի 8-ից 11-ը Վեստերհամում (Գերմանիա): Այն կազմակերպվում է Արևելյան գործընկերության 6 երկրների Գործարարության (աջակցման) կազմակերպություններին (ԳԱԿ-ներին) ու ՓՄՁ-ներին ուղղված և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում:
Ակադեմիական ուսուցման ընթացքում ԵՄ փորձագետները կներկայացնեն հինգ դասընթաց՝
- Ռազմավարական մտածողության ուսուցում
- Ռիսկերի կառավարում․ ԳԱԿ-ի արտաքին և ներքին ռիսկերը
- Փոփոխությունների կառավարում․ արտաքին մրցակցության դիմակայում
- Միջազգային ռազմավարական գործընկերություններ
- Հանրային ռազմավարական հարաբերություններ և հաղորդակցություն:
Ակնկալվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԳԱԿ-ների երեսուն բարձրաստիճան գործադիր ղեկավարներ կմասնակցեն այս միջոցառմանը, որը կազմակերպվել է EU4Business-ի գործընկեր կազմակերպության՝ ԵՎՐՈՊԱԼԱՏԻ (EUROCHAMBRES) կողմից՝ UEAPME-ի (Արհեստագործական, փոքր և միջին ձեռնարկությունների եվրոպական ասոցիացիա) հետ համագործակցությամբ:
EU4Business ծրագրի հիմնարար նպատակն է օժանդակություն ցուցաբերել այս երկրների ԳԱԿ-ներին՝ որպես անդամակցային կազմակերպությունների, որոնք կարող են խթանել կառավարությունների և ՓՄՁ-ների միջև երկխոսությունը:
Դասընթացը շեշտադրում է հստակ ռազմավարության անհրաժեշտությունը՝ ապահովելու ԳԱԿ-ների հաջող գործունեությունը, նրանց հնարավորություն տալու աջակցելու տեղական ՓՄՁ-ներին և նպաստելու ԱլԳ երկրներում ավելի բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:
Ակադեմիական դասընթացի ընթացքում կքննարկվի այն հարցը, թե ինչու է ԳԱԿ-ին ռազմավարական պլան անհրաժեշտ, ինչպես այն մշակել, ինչպես դրանից լավագույնս օգտվել և ապահովել, որ պլանը ստանա ԳԱԿ-ի աշխատակազմի աջակցությունը և, ըստ այդմ, արդյունավետորեն իրականացվի:
Լրացված և ստորագրված Դիմումի ձևը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել Իրինա Տիխոնովային (tikhonova@eurochambres.eu), իսկ պատճենը՝ Մարուշա Բենկիչին․ (benkic@eurochambres.eu) մինչև 2017 թ․ ապրիլի 10-ը (ներառյալ):
Լրացուցիչ մանրամասներ և դիմումի ձևը կարելի է գտնել այստեղ: