ԵՄ-ն նոր Արտաքին ներդրումային պլան է սկսում Թբիլիսիում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
ԵՄ-ն նոր Արտաքին ներդրումային պլան է սկսում Թբիլիսիում

Մարտի 21-ին ԵՄ-ն իր Արտաքին ներդրումային պլանը (External Investment Plan, EIP) ներկայացրեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված տարածաշրջանային մեկնարկի միջոցառմանը: ԵՄ-ն այս պլանի շրջանակներում 2017-2020 թվականներին կներգրավի պետական և մասնավոր հատվածների ներդրումներ աշխարհի ավելի քան 70 տնտեսություններում, ներառյալ Վրաստանը և Արևելյան գործընկերության մյուս երկրները:

EIP-ն ուղղված կլինի Եվրոպական հարևանության երկրներում ներդրումները խթանելուն և առավել ներառական ու կայուն զարգացմանն աջակցելուն:

Թբիլիսիում կազմակերպված միջոցառումը տարածաշրջանում մասնավոր և պետական հատվածների համար նախատեսված տեղեկատվական միջոցառումների շարքի մի մասն է կազմում: Այս միջոցառումներին մասնակցել են ազգային իշխանությունների, գործարար համայնքների, մասնավոր հատվածի ձեռնարկությունների, գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր՝ տարբեր հատվածներում ներդրումների հնարավորություններ քննարկելու և մասնավոր ու պետական հատվածների առանցքային շահագրգիռ կողմերի հետ ցանցային համագործակցության հնարավորություն տրամադրելու համար:

Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան շեշտեց, որ EIP-ը Վրաստանում, ինչպես նաև Արևելյան գործընկերության այլ երկրներում մասնավոր և պետական ներդրումների միջոցով տնտեսական աճը խթանելու և դրան աջակցելու ԵՄ հաստատակամ հանձնառության ևս մեկ նշան է: 

«Մեր գործընկերային մոտեցումն ուղղված է գործարարության, առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների խթանմանը: Նպատակը՝ աճի խոչընդոտների վերացում, ներառական աճի և աշխատատեղերի ստեղծման խթանում և տնտեսական ինտեգրման խորացում»,- ասաց նա:

Եվրոպական միությունը Արևմտյան գործընկերության տարածաշրջանում գործարարությանն ու առևտրին աջակցում է նաև իր EU4Business նախաձեռնության միջոցով, որը նպատակաուղղված է ՓՄՁ-ների աճի խոչընդոտների վերացմանը ֆինանսավորման, աջակցության և ուսուցման միջոցով՝ փոքր բիզնեսներին օգնելով իրագործել իրենց ամբողջ ներուժը: EU4Business-ի աջակցությունը տրամադրվում է այլ կազմակերպությունների հետ համատեղ, օրինակ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները