ԵՄ-ն աջակցում է Երևանում անցկացվող տնտեսական մոդելավորման միջազգային համաժողովին

Հայաստան
ԵՄ-ն աջակցում է Երևանում անցկացվող տնտեսական մոդելավորման միջազգային համաժողովին
Այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվեց «Տնտեսության և քաղաքականության օպտիմալ զարգացման մոդելավորում» միջազգային համաժողովը, որը համախմբել էր միջազգային և տեղացի գիտնականներին, ովքեր աշխատում են տնտեսական տեսությունների, քաղաքական և սոցիալական վարքագծի նորարարական մոդելավորման, որոշումների կայացման քվանտային տեսության, ֆինանսական ռիսկերի և ճգնաժամի կանխատեսման, արդյունաբերական հետազոտությունների և զարգացման և մի շարք նոր թեմաների վրա, որոնք կարող են կիրառվել Հայաստանի տնտեսությունում:

Միջոցառումն աջակցվել էր Եվրոպական միության կողմից՝ իր EU-SMEDA ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով մեծ տվյալների դերն ու կարևորությունը, և թե ինչպես պետք է դրանք խելամտորեն օգտագործվեն տնտեսական մոդելավորման ու կանխատեսումների, և ոչ միայն ապագայի վերահսկման համար: Դեսպանը մասնակիցներին մաղթեց արդյունքներով և մոդելներով լի արդյունավետ աշխատանք, որոնք կարող են կիրառելի լինել Հայաստանի տնտեսության համար:

Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև պետական պաշտոնյաներ, գիտնականներ, տնտեսագետներ և ֆինանսական մասնագետներ:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները