EU4Business-ը, իր SMEDA ծրագրի միջոցով, համագործակցության համաձայնագիր է կնքել տեղական մարմինների հետ՝ 2017 թ. Հուլիսի 24-ից 31-ը կայանալիք Հայաստանի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին աջակցելու նպատակով:
Սամմիթը Հայաստանում անցկացվող կարևոր տարեկան միջոցառում է, որտեղ ստարտափներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց գործարար մտահղացումները և դրանք զարգացնելու խորհրդատուների, փորձագետների, վերապատրաստողների ու գործընկերների աջակցությամբ:
Որտեղ ստարտափները հանդիպում են ներդրողներին
Ակնկալվում է, որ այս տարի միջոցառումը կգրավի ավելի քան 1000 մասնակցի, այդ թվում՝ 70 ստարտափ ընկերություն և ծրագրավորողների 30 խումբ, որոնք կմրցակցեն 40000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար:
Ակնկալվում է նաև, որ Հայաստանի ստարտափները կներգրավեն լրացուցիչ 200000 ԱՄՆ դոլար արտերկրից հրավիրված մասնավոր ներդրողների և վենչուրային կապիտալի ընկերությունների կողմից:
SMEDA-ի (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) թիմի ղեկավար Եվա Նահերը նշել է. «Մենք շատ ուրախ ենք համագործակցելու այս ձեռնարկի շրջանակներում: Հուսով ենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը օգտակար գործարար խորհրդատվություն կտրամադրի Հայաստանի ստարտափներին»:
SMEDA-ն համատեղ աշխատում է տեղական կազմակերպիչների հետ
Հունիսին SMEDA-ն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել սամմիթը կազմակերպող ընկերությունների՝ «Startup Armenia» հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և «Global AM» ՀԿ-ի հետ
Սամմիթը կավարտվի Սևանա լճի ափին կազմակերպվելիք «Grand Beach Party» խնջույքով՝ տոնելու իր ձեռքբերումները: