Շիրակի մարզում երիտասարդների համար ծրագրային արտադրանքի կառավարման անվճար դասընթաց - դիմեք հիմա

Հայաստան
Շիրակի մարզում երիտասարդների համար ծրագրային արտադրանքի կառավարման անվճար դասընթաց - դիմեք հիմա

Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդները հրավիրվում են դիմելու ծրագրային արտադրանքի կառավարման վերաբերյալ անվճար եռամսյա դասընթացին, որն առաջարկվում է «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, որը ԵՄ-ի կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորվող և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնություն է:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը: Դասընթացը սկսվում է մարտի 4-ին:

Ծրագրային արտադրանքի կառավարումը նոր և հետաքրքիր մասնագիտություն է, որը կարող է բացել նոր հնարավորություններ, հատկապես ՏՏ ոլորտում: Արտադրանքի մենեջերը հանդես է գալիս որպես կապող հանգույց պոտենցիալ հաճախորդների կարիքների, բիզնեսի կարիքների և տեխնիկական թիմի աշխատանքի համար: ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ, Հայաստանում աճում է արտադրանքի մենեջերների պահանջարկը, քանի որ նրանք պատասխանատու կլինեն այդ գործառույթների համար և հնարավորություն կտան ծրագրավորողներին կենտրոնանալ տեխնիկական իրագործման վրա: Ցանկացած ՏՏ ընկերություն, անկախ այն հանգամանքից՝ արդյոք այն ունի իր սեփական արտադրանքը, թե հիմնված է արտապատվիրման վրա, արտադրանքի մենեջերի կարիք ունի: 

Դասընթացի մասին

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպելու են անվճար դասընթաց, որի շնորհիվ մասնակիցները կստանան նոր մասնագիտություն, որն այսօր մեծ պահանջարկ ունի, կհասկանան արտադրանքի մշակման ողջ գործընթացը, կսովորեն բոլոր կարևոր փուլերը, կզարգացնեն հաղորդակցման և կառավարման հմտություններ՝ ինչպես թիմի ներսում, այնպես էլ պատվիրատուների և հաճախորդների հետ: 

Եռամսյա ծրագիրն անվճար է և նախատեսված է միայն Շիրակի մարզի երիտասարդների համար: Այն տեղի կունենա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

Ովքե՞ր կարող են դիմել:

Դիմողները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.

  1. Շիրակի մարզի բնակիչ,
  2. 17-35 տարեկան,
  3. Գործազուրկ անձ (ով գրանցված է պետական զբաղվածության գործակալությունում)
  4. Բարձրագույն կամ միջնակարգ կրթություն ունեցող կամ երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանող
  5. Միջինից բարձր մակարդակի անգլերենի իմացություն
  6. Զինվորական գրքույկի առկայություն (արական սեռի դիմորդների համար):

Բոլոր դիմորդները պետք է անցնեն անգլերենի իմացության մակարդակի ստուգման թեստ և հարցազրույց: Թեստն ու հարցազրույցը տեղի կունենան փետրվարին: 

Դիմումի մանրամասները և առցանց ձևը հասանելի են այստեղ:

Ծրագրի մասին

ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող EU4Business նախաձեռնության շրջանակներում, «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրն աջակցում է Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը՝ ուսուցման և ֆինանսական օգնության միջոցով խթանելով երիտասարդ գործազուրկ անձանց հմտությունները և ՏՏ համայնքի բիզնես զարգացումը: Ծրագրի շրջանակներում մշակվում են ինտենսիվ ՏՏ ուսուցման դասընթացներ աշխատանք փնտրող երիտասարդների համար և իրականացվում են ուղղորդման ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների և ՏՏ ոլորտի հնարավոր գործատուների միջև կապի հաստատմանը: Ծրագիրը Շիրակի մարզի ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրում է բարելավված աջակցության փաթեթ՝ դրանց մրցունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները