
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին՝ նպաստելու Հայաստանում մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպերի։ Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ:
Տեղական փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) այս ֆինանսավորումը կօգտագործեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ուղղությամբ ներդրումների, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:
Փաթեթը տրամադրվում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում: Վերջինս առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան: