Ավելի քան 100 քաղաք միացել է «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Ավելի քան 100 քաղաք միացել է «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին

Ուկրաինական 20 քաղաքների վերաբերյալ հունիսի 20-ին Կիևում կայացած ստորագրման արարողությամբ՝ Արևելյան գործընկերության երկրների տեղական իշխանությունների թիվը, որոնք միացել են «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնությանը, հատեց 100-ի սահմանը:

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ M4EG նախաձեռնության Ղեկավար խմբի առաջին հանդիպման ընթացքում՝ Կիևի քաղաքապետարանում, որին մասնակցում էին ազգային կառավարությունների, ինչպես նաև տեղական իշխանությունների ասոցիացիաների, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR), Տարածաշրջանային քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության (DG REGIO), ԵՄ երկրների պատվիրակությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:

Եվրամիության 10 միլիոն եվրո արժողությամբ M4EG նախաձեռնությունը, որն ուղղված է Արևելյան գործընկերության վեց երկրների կայուն տնտեսական զարգացմանը, մեկնարկեց 2016 թ. հոկտեմբերին: Նախաձեռնության ընդհանուր նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների քաղաքապետներին ու քաղաքապետարաններին՝ տեղական մակարդակում դառնալու տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ:

Սկսած 2017 թ. հունվարից՝ Արևելյան գործընկերության քաղաքներին տեխնիկական աջակցություն է տրամադրվել M4EG-ի քարտուղարության միջոցով: Ծրագրի առաջին արդյունքները ներառում են «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» հայեցակարգի մշակումը և տարածումը բոլոր մասնակից երկրներում:

Տեղական կառավարման մարմիններն ու քաղաքապետները հրավիրվում են գրանցվել «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի անդամակցության համար, եթե պատրաստ են ընդունելու M4EG-ի ղեկավար սկզբունքները` խթանելու տեղական տնտեսական աճը սեփական ռեսուրսների հաշվին, աշխատելու տեղական մակարդակով առաջադրվող լուծումների մշակման ուղղությամբ և դրանք իրագործելու M4EG-ի քարտուղարության առաջնորդությամբ ու աջակցությամբ:

Մրցույթի հրավեր է հայտարարվել նաև ապրիլին՝ ֆինանսավորելու այն փորձնական ծրագրերը, որոնք կկարողանային ցույց տալ, թե ինչպես կարելի է գործնականում իրականացնել Տեղական տնտեսական զարգացման պլաններում ներառված կոնկրետ գործողությունները: «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» մրցույթի հրավերով, որի հայտերի ընդունումը փակվել է 2017 թ. մայիսի 31-ին, տարածաշրջանից ստացվել է ընդհանուր թվով 164 հայտ:

Լրացուցիչ տեղեկություններ նախաձեռնության մասին:

Լրացուցիչ տեղեկություններ Մրցույթի հրավերի մասին:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները