EU4Business-ի SMEDA ծրագիրը (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) հայտարարում է դիմումների ընդունման հրավեր ընկերությունների, փորձագետների կամ կոնսորցիումների համար՝ իրականացնելու Հայաստանում տեքստիլ արդյունաբերության, հագուստի, կաշվե իրերի, կոշկեղենի և նորաձևության դիզայնի ոլորտներում գործող ձեռնարկությունների ուսումնասիրություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2017 թ. նոյեմբերի 8, ժամը 18:00:
Տեքստիլ և հագուստի արդյունաբերությունը արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է Հայաստանում: Բայց ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ները) գործում են իրենց կարողություններից շատ ցածր մակարդակում, և նրանց արտադրանքները մրցունակ չեն տարածաշրջանային և միջազգային շուկաներում: Այնուամենայնիվ, զարգացման մեծ ներուժ կա, և ՀՀ կառավարությունը ոլորտի վերածնունդը համարում է գերակայություն, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման, ավելացված արժեքի առևտրի խթանման և արտահանման ընդլայնման միջոց:
Առաջադրանքի նպատակն է իրականացնել ոլորտի բոլոր ընկերությունների քարտեզագրում, բարելավել ոլորտի ռազմավարությունը և, կլաստեր ստեղծելու միջոցով, ամրապնդել համագործակցությունը ընկերությունների միջև:
Մասնավորապես, ուսումնասիրությունը կներառի հետևյալը՝
1) Ոլորտի քարտեզագրում,
2) Ոլորտի վերլուծություն,
3) Կլոր սեղանների, խորհրդաժողովների և հանդիպումների կազմակերպում շահագրգիռ կողմերի հետ և այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են Տեխնիկական առաջադրանքի մեջ:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:
SMEDA-ի հնարավորությունների էջ