«Startup Boost Weekend»-ը երիտասարդների շրջանում խթանում է ձեռներեցության հմտությունները

Հայաստան
«Startup Boost Weekend»-ը երիտասարդների շրջանում խթանում է ձեռներեցության հմտությունները

«Startup Boost Weekend»-ը, որը 54-ժամյա եզակի միջոցառում էր ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 120 համալսարանական ուսանողների մասնակցությամբ, տեղի ունեցավ սեպտեմբերի 14-16-ը: Այն մասնակիցներին հնարավորություն տվեց սահմանելու և ձևակերպելու իրենց ստարտափ գաղափարները, թիմեր ձևավորելու և փորձառու մենթորների վերահսկողությամբ ներկայացնելու թարմ և ստեղծարար գաղափարներ: 

Միջոցառմանը երկրորդ տարին անընդմեջ աջակցել է ԵՄ-ի EU4Business նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը նպատակ ունի առողջ ձեռներեցություն սերմանելու երիտասարդ և տաղանդավոր ուսանողների շրջանում՝ այդ կերպ խթանելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգը:

Միջոցառման մեկնարկին Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն կարևորեց ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին՝ ձեռներեցության, քաղաքացիական հասարակության, երիտասարդական, նորարարական և գործարար միջավայրի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում: Նա ուսանողներին հորդորեց օգտվել եռօրյա միջոցառման հնարավորությունից՝ սովորելու և ստեղծելու նոր և ստեղծարար ստարտափ գաղափարներ ու կիսվելու իրենց գաղափարներով, և ամենակարևորը՝ համարձակ լինել և չվախենալ սխալներ անելուց, քանի որ դրանք նույնպես ուսումնառության և ապագա նվաճումների մասն են կազմում:

Միջոցառումը լի էր աշխույժ քննարկումներով, մտահղացումների ձևավորման խորհրդատվություններով, գաղափարների նախատիպերի մշակմամբ, վարկածների և ապացույցների առաջադրմամբ, տեխնիկական միջոցների բացահայտմամբ, 25 փորձառու մենթորներից հմտությունների ձեռքբերմամբ, հաջողության պատմությունների ներկայացմամբ և այլն, որոնք ուսանողներին հնարավորություն տվեցին միավորելու, մշակելու և բարելավելու իրենց ստարտափ գաղափարները: Իսկ միջոցառման վերջում երեք թիմեր ստացան մրցանակներ:

Միջոցառման վերջում երեք հաղթող նախագծեր ստացան մի շարք մրցանակներ և գործնական աջակցություն՝ իրենց գաղափարները զարգացնելու համար:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները