Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ-եր) ներկայացուցիչների ուսումնական այցերը դեպի ԵՄ երկրներ երկարացվում են՝ ելնելով անցյալ տարվա այցերի ընթացքում արձանագրված հաջողություններից:
ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները վերապատրաստում են անցել ԵՄ-ի գործընկեր կազմակերպություններում՝ սկսած 2016 թ. օգոստոսից: Միևնույն ժամանակ, նաև ԵՄ փորձագետներ են ժամանել ԱլԳ երկրներ՝ տեղում դասընթացներ անցկացնելու համար:
Ներկայումս այցերի համար դիմելու և դրանք իրականացնելու վերջնաժամկետները երկարացվել են: ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները կարող են փոխանակման այցի համար դիմել մինչև 2017 թ. Հունիսի 15-ը, իսկ այցերը կարող են իրականացվել մինչև 2017 թ. հուլիսի 15-ը:
Անհատական պահանջներին համապատասխանեցված վերապատրաստման ծրագրեր
ԳԱԿ-երի փոխանակումներն իրականացվում են «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում: Այցերը ներառում են անհատական պահանջներին համապատասխանեցված վերապատրաստման ծրագրեր, որոնք նախատեսված են առևտրի պալատների, գործատուների միությունների, ՓՄՁ ասոցիացիաների, գործարար և մասնագիտական ասոցիացիաների, ինչպես նաև ներդրումների խթանման, առևտրի դյուրացման կամ ՓՄՁ գործարար կապերի հաստատման ոլորտներում ակտիվորեն գործող ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչների համար:
Ծրագրում ներառված թեմաներից են՝ անդամակցություն և ծառայություններ, ֆինանսավորում և հաշվապահական հաշվառման մեթոդներ, տարածաշրջանային զարգացում, ռազմավարություն և գործարար կապերի հաստատում:
Ծրագիրը բաժանված է երկու բաղադրիչի.
- Վեց ԱլԳ երկրների ԳԱԿ-երի ներկայացուցիչները վերապատրաստում են անցնում ԵՄ երկրներում գտնվող որևէ ԳԱԿ-ում,
- ԵՄ փորձագետներն այցելում են ԱլԳ երկրների ԳԱԿ-եր՝ դասընթաց անցկացնելու նպատակով:
2016 թ. օգոստոսից ի վեր, երբ սկսվել են փոխանակման այցերը, ԱլԳ յոթ ներկայացուցիչներ են այցելել ԵՄ-ի իրենց գործընկեր կազմակերպություններին, իսկ ԱլԳ երկրներում իրականացվել են ԵՄ-ի փորձագետների երեք վերապատրաստման առաքելություններ:
Ինչպես դիմել
Լրացուցիչ մանրամասների և դիմումի ձևերի համար տե՛ս՝
- Դիմումների ընդունման հրավեր
- ԵՄ փորձագիտական բազա (Բաղադրիչ 1 և 2)
- Դիմումի ձև 1-ին բաղադրիչի համար
- Դիմումի ձև 2-րդ բաղադրիչի համար