EU4Business-ը նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Արմավիրում՝ երիտասարդ ձեռներեցներին իրենց ստարտափ ընկերությունների զարգացման վերաբերյալ ուսուցում տրամադրելու նպատակով:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)՝ մայիսին մեկնարկած «Բարեհաջող սկիզբ» ծրագիրը մեծ թվով սկսնակ ձեռնարկատերերին կաջակցի կենսունակ ընկերություններ հիմնելու հարցում՝ զարգացնելով նրանց գործարար հմտությունները և օգնելով օգտվել ֆինանսավորման նոր աղբյուրներից ու շուկաներից:
«Բարեհաջող սկիզբ» ծրագրին մասնակցելու համար կընտրվեն առնվազն 135 ստարտափներ և ձեռներեցներ: Ծրագիրը կկազմակերպվի երեք դասընթացների միջոցով՝ յուրաքանչյուր մարզից 15 մասնակցով:
Գործարար ծրագրերի մշակում
Դասընթացի շրջանակներում մասնակիցներից շատերը դասընթացավարների ուղղորդմամբ կմշակեն գործարար ծրագրեր և հետագա խորհրդատվություն կստանան իրենց նպատակների իրականացման համար:
Նրանց նաև կուսուցանվեն գործարար ծրագրերի մշակում, մարկետինգ և կառավարում, մասնավորապես՝ ֆինանսական:
«Բարեհաջող սկիզբ» ծրագիրն ուղղված է երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ունեն գործարար մտահղացումներ և ցանկանում են գործ սկսել, ինչպես նաև՝ արդեն գործող և մինչև երեք տարվա պետական գրանցում ունեցող ստարտափներին:
Ծրագրով նախատեսված է ստեղծել առնվազն 10 նոր աշխատատեղ և ավելի քան 20 նոր ընկերություն: Այն մաս է կազմում «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի, որը Հայաստանում մեկնարկել է 2016 թ. վերջին:
Մասնակցելու համար դիմել
«Բարեհաջող սկիզբ» ծրագրին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել՝
Լիլիթ Ափուջանյանին
Միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ / ՁԵՑ Հայաստան
Մ. Մկրտչյան փող., 5ա,
Երևան 0010
Հեռ.՝ +374 12 54 16 48
Ֆաքս՝ +374 12 54 16 42
Էլփոստ՝ lapujanyan@smednc.am