«Բարեհաջող սկիզբ» ծրագիր՝ Հայաստանի մարզերի երիտասարդ ձեռներեցներին աջակցելու նպատակով

Հայաստան
«Բարեհաջող սկիզբ» ծրագիր՝ Հայաստանի մարզերի երիտասարդ ձեռներեցներին աջակցելու նպատակով

EU4Business-ը նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Արմավիրում՝ երիտասարդ ձեռներեցներին իրենց ստարտափ ընկերությունների զարգացման վերաբերյալ ուսուցում տրամադրելու նպատակով:

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)՝ մայիսին մեկնարկած «Բարեհաջող սկիզբ» ծրագիրը մեծ թվով սկսնակ ձեռնարկատերերին կաջակցի կենսունակ ընկերություններ հիմնելու հարցում՝ զարգացնելով նրանց գործարար հմտությունները և օգնելով օգտվել ֆինանսավորման նոր աղբյուրներից ու շուկաներից:

«Բարեհաջող սկիզբ» ծրագրին մասնակցելու համար կընտրվեն առնվազն 135 ստարտափներ և ձեռներեցներ: Ծրագիրը կկազմակերպվի երեք դասընթացների միջոցով՝ յուրաքանչյուր մարզից 15 մասնակցով:

Գործարար ծրագրերի մշակում

Դասընթացի շրջանակներում մասնակիցներից շատերը դասընթացավարների ուղղորդմամբ կմշակեն գործարար ծրագրեր և հետագա խորհրդատվություն կստանան իրենց նպատակների իրականացման համար:

Նրանց նաև կուսուցանվեն գործարար ծրագրերի մշակում, մարկետինգ և կառավարում, մասնավորապես՝ ֆինանսական:

«Բարեհաջող սկիզբ» ծրագիրն ուղղված է երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ունեն գործարար մտահղացումներ և ցանկանում են գործ սկսել, ինչպես նաև՝ արդեն գործող և մինչև երեք տարվա պետական գրանցում ունեցող ստարտափներին:

Ծրագրով նախատեսված է ստեղծել առնվազն 10 նոր աշխատատեղ և ավելի քան 20 նոր ընկերություն: Այն մաս է կազմում «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի, որը Հայաստանում մեկնարկել է 2016 թ. վերջին:

Մասնակցելու համար դիմել

«Բարեհաջող սկիզբ» ծրագրին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել՝

Լիլիթ Ափուջանյանին

Միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ / ՁԵՑ Հայաստան

Մ. Մկրտչյան փող., 5ա,

Երևան 0010 

Հեռ.՝ +374 12 54 16 48

Ֆաքս՝ +374 12 54 16 42

Էլփոստ՝ lapujanyan@smednc.am

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները