Հայտարարվում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար՝ Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում գործող Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները և թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում (օրինակ՝ արհեստական ինտելեկտ, բլոքչեյն և այլն)։ Հայտատուները պարտավոր են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել. Երևանի դեպքում՝ 50 տոկոսի (այսինքն՝ մինչև 35,000 եվրո), իսկ մարզերի դեպքում՝ 15 տոկոսի չափով։
Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է 2018 թվականի հունվարին, որի համատեքստում ինը ընկերությունների ֆինանսավորում է տրամադրվել։
2018 թվականի մարտին ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը և ՁԻՀ-ը համատեղ հայտարարում են նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը։ 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35,000 եվրոյի չափով և 9 ամիս տևողությամբ։
Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք իրականացվում են ստորև նկարագրված քայլերի միջոցով՝
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը, ժամը՝ 23:59-ը։
Հետաքրքրված թեկնածուների և հարցերին պատասխանելու համար ՁԻՀ-ը կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ 2018 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 2-ը, երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 15։00-ից 18։00-ը, իսկ չորեքշաբթի օրերին՝ 11:00-ից 13:00-ը։
Կկազմակերպվեն նաև ծանուցողական հանդիպումներ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
Երևանի պետական համալսարանի ԻԼՏԿ-ում (ISTC) ՝ 2018 թ.-ի մարտի 15-ին
Գյումրիի ԳՏԿ-ում (GTC)` 2018 թ.-ի մարտի 16-ին
Վանաձորի ՎՏԿ-ում (ՎՏԿ)՝ 2018 թ.-ի մարտի 16-ին
Գիտությունների ազգային ակադեմիայում 2018 թ.-ի մարտի 20-ին
Ձեռնակրությունների ինկուբատոր հիմնադրամում 2018 թ.-ի մարտի 22-ին
Հայաստանի ամերիկյան համալսարանի ՁՊՆԿ-ում (EPIC)՝ 2018 թ.-ի մարտի 26-ին։
Դրամաշնորհների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ՁԻՀ-ի ինտերնետային էջը՝ www.eif.am։Գրանցման հայտադիմումները լրացնելու համար այցելել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/tNqrtDpSRS7mArM13
ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանին՝ էլ. փոստ՝ nune.kochinyan@giz.de, հեռ.՝ 37410 26 99 86։
Ամփոփ տեղեկություն ծրագրի մասին.
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:
Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:
Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։