Ծրագրի նկարագրություն
Բանկն աշխատում է բազմապիսի ուղղություններով, որոնցից են` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աջակցությունը և ֆիրմաների արտադրողականության բարելավումը: Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը. նախատեսվում է վերլուծել ֆիրմաների կարողություններն ու աշխատանքը` արտադրողականությունը բարձրացնելու և աշխատատեղերի աճը խթանելու եղանակները որոշարկելու համար: Բացի այդ, այն կհզորացնի ՀՀ վիճակագրական կոմիտեի` կուռ տվյալների հավաքելու կարողությունը: Բանկը նաև գնահատում է ՓՄՁ-ներին, հատկապես արտահանումներ իրականացնողներին ուղղված քաղաքականությունները, որոնք խրախուսում են ընդունել թվայնացումը և նորարարությունը` սույնով հանգեցնելով այս ոլորտները հանրահռչակող նպատակային ծրագրերի և համաշխարհային արժեշղթաներին ինտեգրմանը (ՀԱՇ):
Ծրագրի նպատակները
Հավաստարմագրային ֆոնդի կոնկրետ նպատակներն են` 1. աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տնտեսական կառավարման բարելավման գործում` մեծացնելով հանրային ներդրումների սոցիալ-տնտեսական ազդեցությունը, այդ թվում` հզորացնելով պետական-մասնավոր գործընկերություններին նպաստելու կարողությունը և պետական գնումների համակարգը, ինչպես նաև ամրապնդելով հարկաբյուջետային կայունությունը, 2. սատարել ՀՀ կառավարությանը` որոշարկելու այն քաղաքականությունները, որոնք ուղղված են բիզնես միջավայրի հզորացմանը, ՓՄՁ-ներին աջակցությանը և ֆիրմաների արտադրողականությունը մեծացնելուն և 3. աջակցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության դատական համակարգի հետ խորհրդակցությունների միջոցով դատական ոլորտի համապարփակ գնահատման և արդյունքների տարածման, այդ թվում` դատարանների ֆիզիկական ենթակառուցվածքների լավարկմանն ուղղված առաջարկությունների տրամադրման, Հայաստանի դատարանների քարտեզի վերակազմակերպմանւ գործում (վերաձևավորելով և բարելավելով դատարանների ֆիզիկական կարողությունները և ենթակառուցվածքները):