Ծրագրի նկարագրությունը
Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում ներդրումները փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման և խորհրդատվական ծրագրի մի մասն են կազմում, որը ՎԶԵԲ-ի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնությունն է, կենտրոնացած է Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման և, մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման վրա:
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է բարելավել ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը` ներդրումային ծրագրերի և տեխնիկական աջակցության համադրման, ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման, և ի վերջո, աշխատատեղերի ստեղծման միջոցով` նպաստելով ավելի մեծածավալ ներդրումների ներգրավմանը, կապիտալ շուկաների զարգացմանը և տնտեսական գործունեության բազմազանեցմանը: