Ստեղծարար աքսելերատոր ծրագիր

Ծրագրի նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստանի» նախաձեռնությամբ իրականացվող «Ստեղծարար աքսելերատոր ծրագիրը» (CAP) նպատակ ունի վերակենդանացնել Հայաստանի ստեղծագործական արդյունաբերության էկոհամակարգը՝ խթանելով ստեղծարար տնտեսության զարթոնքը։ Ծրագիրն անդրադառնում է ստեղծարար ոլորտներում մասնագետների և օժանդակ ծառայություններ մատուցողների շրջանում գիտելիքի և հմտությունների բացերին՝ կենտրոնանալով ստեղծարար մտահղացման գործընթացի, արտադրության և շուկայում դիստրիբուցիայի վրա: Ծրագիրը բաղկացած է հինգ հիմնական բաղադրիչներից՝ ինկուբացիա և աքսելերատոր ստեղծարար ոլորտի գործակալների համար, աջակցություն ստեղծագործողներին օժանդակողներին, մշակութային և ստեղծարար արդյունաբերության (ՄՍԱ) ցուցադրական միջոցառումներ, Արվեստների հայկական խորհրդի ստեղծում և տարածքների ստեղծում ստեղծագործողների համար:

Ծրագրի նպատակները

Ընդհանրական նպատակն է աշխուժացնել Հայաստանում ՄՍԱ էկոհամակարգը, այնտեղ գործառնող ստեղծարար ոլորտի գործակալներին և օժանդակողներին՝ զարկ տալու ստեղծարար տնտեսության զարգացմանը: Ծրագրի նախագծի հիմքում ամբողջական շրջափուլային մոտեցումն է.  գործընթացը դիտվել է  ստեղծարար մտահղացումից մինչև արտադրություն, ապա և դիստրիբուցիա շուկայում: Հետևաբար, այս ծրագիրն անդրադառնում է ոչ միայն ստեղծարար ոլորտի մասնագետների գիտելիքներում և հմտություններում, այլև առկա օժանդակ ծառայություններում, հաստատություններում և ենթակառուցվածքներում առկա բացերին: Ծրագրի հատուկ նպատակներն են՝ 1) ստեղծարար ոլորտի մասնագետների  զորեղացումը՝ զարգացնելով նրանց կարողությունները բիզնեսի, ֆինանսների և մարքեթինգի ոլորտներում, ինչպես նաև մեծացնելով ֆինանսավորմանը հասանելիության հնարավորություններն այնպես, որ նրանց համաշխարհային շուկայում մրցունակ դերակատարներ դառնան, ինչպես նաև 2) առկա ծառայություններում, հաստատություններում և ենթակառուցվածքներում առկա բացերի կամրջումը ՄՍԱ իրազեկման, վերապատրաստման դասընթացների և ներդրումների միջոցով:

Իրականացնող գործընկեր

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները