Ծրագրի նկարագրություն
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), ի թիվս զարգացման` համաշխարհային առաջատար ֆինանսավորման հիմնադրամների, ձգտում է խթանել Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան Հարևանության տարածաշրջանում տնտեսական զարգացումն ու բարգավաճումը: Ծրագիրն այս նպատակին հասնում է գերփոքր և փոքր ձեռնարկություննրի աճի ուղղությամբ ներդրումներով, ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների կենսամակարդակի բարձրացմամբ:
Ծրագրի նպատակները
ՀԵԵՀ-ը կենտրոնանում է տեղական ֆինանսական հատվածներին բավարար և կայուն ֆինանսավորում առաջարկելու իրենց կարողությունը մեծացնելուն ուղղված աջակցության վրա: ՀԵԵՀ-ի կողմից տրամադրված ֆինանսավորումն առաջնայնորեն ուղղված է գերփոքր և փոքր ձեռնարկություններին (ԳՓՄՁ-ներին)` մասնավոր տնային տնտեսություններին բնակարանային վերանորոգման վարկերի միջոցով լրացուցիչ աջակցությամբ: Այս ֆինանսական միջոցները բաշխվում են վարկառուների շրջանում` վարկ տրամադրող տեղական գործընկեր հաստատությունների միջոցով: