Ծրագրի նկարագրությունը
Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնը (ԹՈՒՄՈ) դինամիկ կրթական կենտրոն է, որը մեկտեղում է կրթությունը, ստեղծարարությունը և տեխնոլոգիան: 2011թվականից ի վեր ԹՈՒՄՈ-ն առաջարկել է արտադպրոցական անվճար ուսումնական ծրագիր` զորեղացնելով դեռահասներին այնպես, որպեսզի նրանք ինքնուրույնաբար կառուցեն սեփական ուսումնառության ուղին: Հայաստանի ողջ տարածքում գտնվող Թումո կենտրոններում և Թումո «տուփերում» իրականացվում է ինքնաուսուցում, կազմակերպվում են աշխատարաններ և ծրագրային լաբորատորիաներ` ուղղված ուսումնառության 14 վերջնանպատակների: Ընդլայնման և արդեն Կապան հասնելու գործողությունների շրջանակում նախատեսվում է ԹՈՒՄՈ Կապանը բացել Կապանի` 1932թ. թվագրվող պատմական երկաթուղային կայարանում:
Ծրագրի նպատակները
Այս ծրագրի ընդհանուր նպատակը և դրա ազդեցությունը կլինեն ներկայիս և հաջորդ սերնդի` շուկայի համար ավելի բարձր մակարդակի պատրաստվածությունը և մրցունակությունը, արտագաղթի նվազումը և տնտեսական ավելի մեծ ներուժի ապահովումը: Այս նպատակը ձեռք կբերվի փափուկ ենթակառուցվածքներում ներդրումների միջոցով, որտեղ կենտրոնացումը լինելու է Կապանում կրթական հնարավորությունների և աշխատուժի զարգացման վրա` կրթությանը, վերապատրաստման հնարավորություններին հասանելիության ընդլայնման և պատանիների, երիտասարդների, կանանց և մեծահասակների զբաղունակության ներուժի մեծացման միջոցով: Ի լրումն, ծրագիրը կսատարի նոր բիզնեսների և ձեռնարկությունների հետ գնահատողական աշխատանքին` մրցակցային և ձեռնարկատիրական ներուժի զարգացման, ինչպես նաև ոչ ֆորմալ ուսուցման և ձեռնարկատիրական կրթության միջոցով նրանց համապատասխան հմտություններով զինելով: Ներդրումներ կարվեն նաև կոշտ ենթակառուցվածքներում` ԹՈՒՄՈ Կապան կենտրոնի բացման նպատակով, որտեղ կիրականացվեն ԹՈՒՄՈ-յի ծրագրերը, ինչն էլ իր հերթին կբարելավի ընդհանուր բիզնես միջավայրը` Կապանը դարձնելով ավելի գրավիչ թե՛ ֆինանսապես, թե՛ տնտեսապես: