Ծրագրի նկարագրություն
«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը նպատակ ունի խթանել հայաստանյան աշխատանքային միգրանտների, վերադարձողների և նրանց ընտանիքների բարօրությունը` մոբիլիզացնելով տեղական զարգացման համար դրամական փոխանցումները և խթանելով Հայաստանում աշխատատեղերի ստեղծումը:
Ծրագրի նպատակներ
Ծրագրի ընդհանրական նպատակն է նպաստել հայաստանցի աշխատանքային միգրանտների, վերադարձածների և նրանց ընտանիքի անդամների զորեղացմանը` մոբիլիզացնելով դրամական փոխանցումները և ներդրումներ անելով Հայաստանի տեղական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:
Ծրագիրի թիրախը ստորև նշված շահառուներն են.
- Այս պահին (աշխատանքային) միգրանտները, որոնք վերջին երեք տարիներին առնվազն մեկ տարի եղել են արտասահմանում:
- Հայաստան վերադարձած Հայաստանի քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին առնվազն մեկ տարի բնակվել են արտասահմանում:
- Վերը նշված երկու կատեգորիաների միգրանտների ընտանիքի անդամները, որոնք մշտապես բնակվել են Հայաստանում:
Ծրագրի համար սահմանված է Հայաստանի բոլոր մարզերում միգրանտների կողմից առնվազն հարյուր հիսուն ստարթափ բիզնեսների հիմնման թիրախը: