Ծրագրի նկարագրությունը
ԵՄ ԹՈՒՄՈ ճարտարագիտության և կիրառական գիտության կոնվերգենցիայի կենտրոնը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) առաջանցիկ կենտրոն է, որը նախագծված է համալսարանի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Այն հանդես է գալիս որպես հետազոտության, կրթության և ստարթափ գործունեության կապի հաստատման հարթակ` կամրջելով համալսարանական շրջանակների և տեղական և միջազգային արդյունաբերության միջև անջրպետը: Այս դինամիկ կամպուսը խթանում է համագործակցությունն ուսանողների, հետազոտողների և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների միջև` նպաստելով նորարարությանը և ձեռներեցությանը:
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է խթանել գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ուսանողների զբաղունակությունն այնպես, որ նրանք որոշակի դերեր ստանձնեն տեխնոլոգիական արդյունաբերությունում, ինչպես նաև նպաստել գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտի կրթության շահակիցների և տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերության միջև ավելի կուռ համագործակցությանը: