«ԵՄ-ն` բիզնեսի համար երաշխիքային գործիք», որը ֆինանսավորվում է Հարևանության ներդրումային հարթակի ներքո Եվրոպական միության ընդհանուր բյուջեից

Ծրագրի նպատակները 

Ծրագիրը նպաստում է Գործիքի ընդհանուր նպատակներին, մասնավորապես` Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ հատվածին սատարելու համար վարկավորման ավելի բարենպաստ ժամկետների և պայմանների միջոցով ֆինանսներին հասանելիությունը լավարկելով` ՓՄՁ պորտֆելում առաջին կորստի երաշխիքներ տրամադրելու միջոցով: 

Ծրագրի հիմնական նպատակները վերաբերում են հետևյալին`

- աջակցել ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու գործողություններին, 

-մեծացնել ՓՄՁ-ների հասանելիությունը ֆինանսավորմանը` գրավադրմանը ներկայացվող ավելի մեղմ պահանջների, ֆինանսավորման նվազեցված ծախսերի և տեղական արժույթներով ֆինանսական միջոցներին հասանելիությանը աջակցելու միջոցով,  

- արձագանքել բիզնեսների ֆինանսական կարիքներին, 

-բարելավել ֆինանսավորմանը հասանելիությունը ՓՄՁ-ների պորտֆելում առաջին կորստի երաշխիքների միջոցով` միջնորդ բանկերին ընձեռելով հնարավորթւուն ավելի շատ ռիսկեր ստանձնել և ծավալվել դեպի տնտեսության` հատկապես Քովիդ-19-ի համավարակի ընթացքում և դրանից հետո թերսպասարկվող հատվածներ: 

Ծրագիրն այնպես է նախագծված, որ նպաստի ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիությանը ընտրված երկրներում` Երաշխիքային գործիքի ապահովման միջոցով տեղական բանկերին և այլ ֆինանսական միջնորդների ՓՄՁ պորտֆելում առաջարկելով երաշխիքներ, ինչը հնարավորություն կտա նրանց գործարքների համար ավելի լավ ժամկետներ ու պայմաններ առաջարկել:

Իրականացնող գործընկեր

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները