ԵՄ-ն`Սևանի համար (EU4SEVAN)

Ծրագրի նկարագրություն 

Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ Լճի վիճակն ուղղակիորեն անդրադառնում է տարածաշրջանի շրջակա միջավայրի և Հայաստանի տնտեսական ներուժի վրա։ «ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուսի» աջակցությամբ Հայաստանը մշակում է իր առաջին «Սևանա լճի գետերի ջրավազանային տարածքի կառավարման պլանը»` խթանելու ջրային ռեսուրսների երկարաժամկետ կառավարումը: «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը կհիմնվի առկա ձեռքբերումների ու պլանների վրա` օժանդակելու ավելի լայն նպատակներին համահունչ Սևանա լճի համար բնապահպանական երաշխիքների ամրապնդման նպատակին:

Ծրագրի նպատակները 

Ծրագրի նպատակն է բարձրացնել Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությունը և ջրի որակը` բարելավելով ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, էկոհամակարգի համար բարենպաստ հողօգտագործման գործողությունները, կեղտաջրերի մաքրման կարողությունները, բարձրացնելով շահագրգիռ կողմերի շրջանում իրազեկությունը, և էլ ավելի բարելավելով Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Իրականացնող գործընկեր

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները