Ծրագրի նկարագրություն
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո այս ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում տուրիզմի և նորարական արդյունաբերություններում հավասարակշռված և ներառական աճի խթանումը: Այն կենտրոնանում է հյուսիսային մարզերում նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների զարգացման, բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռներեցներին աջակցության, հետազոտողների համար գիտելիքներով միջազգային փոխանակումները դյուրացնելու և ուսանողների և լայն հանրության շրջանում ձեռնարկատիրական մշակույթը խթանելու վրա:
Ծրագրի նպատակները
Ծրագիրն ունի ընդհանրական նպատակ` ապահովել տուրիզմի և նորարար արդյունաբերությունների ոլորտներում ընդհանուր և հավասարակշռված ներառական աճը: Սա կարելի է ձեռք բերել Հայաստանի հյուսիսային մարզերում փոխակերպիչ, նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիական և նորարար ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետազոտողների համար միջազգային մակարդակում գիտելիքների փոխանակումների և ցանցերում ներգրավման միջոցով` ի շահ ուսանողների և լայն հանրության խմբերի համար ձեռնարկատիրական մշակույթի խթանման: