Վարկային միջոցների հասանելիությունը Հայաստանում նման է տորթի հրապուրիչ ջնարակին

Հայաստան
Վարկային միջոցների հասանելիությունը Հայաստանում նման է տորթի հրապուրիչ ջնարակին

Հացթուխ Վահան Խաչատրյանն ամեն անգամ սարսափում էր, երբ ստանում էր էլեկտրաէներգիայի սպառման հաշիվը և տեսնում, թե ինչպես է իր շահույթն ի չիք դառնում հին և անարդյունավետ վառարանների պատճառով: Սակայն Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (ՀԵԵՀ) ստացված վարկի շնորհիվ՝ նրա հացի արտադրությունն այժմ ունի նորագույն վառարաններ և մշտական հաճախորդների քանակակազմ, ովքեր միշտ պահանջում են ավելին:

Արևածագից բավական շուտ արթնանալը երբեք հեշտ չի. դա առավել քան հայտնի է Պատվական Խաչատրյանին՝ Հայաստանում գտնվող «Վահան Խաչատրյան և ընկերներ» հացի փռի սեփականատիրոջը: «Բայց եթե դուք այնքան հաջողակ լինեք, որքան ես, որպեսզի տեսնեք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները, ապա արագորեն կմոռանաք դժվար ժամանակները», - ասում է Պատվականը:

Ժամանակին Պատվականը և իր որդի Արմենը դժվար թե պատկերացնեին այսօրվա հաջողությունները: 2000 թ. հիմնադրված ընկերությունն իր գործունեությունը սկսեց ընդամենը երեք հին էլեկտրական վառարաններով: Պատվականը հիշում է, որ վառարաններն այնքան անարդյունավետ և ծախսատար էին, որ դրանք աշխատեցնելով՝ կորցնում էր իր զուտ շահույթը:

Սակայն, չնայած նմանատիպ դժվարություններին, Պատվականն ու Արմենը շարունակում էին հաց թխել, իսկ հաճախորդները գալիս էին՝ հաճախ իրենց հետ բերելով ընկերներին: Հացի փուռը ստիպված էր պահանջարկը բավարարելու համար նորացնել իր սարքավորումները, և, այդ նպատակով, հայրն ու որդին դիմեցին տեղական բանկ Արարատբանկին՝ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (ՀԵԵՀ) ֆինանսավորում ստանալու ակնկալիքով:

Արարատբանկից 57 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ երկու ֆինանսական վարկ ստանալուց հետո հացի փուռն ազատվեց հին վառարաններից և տեղադրեց էներգաարդյունավետ գազի վառարաններ: Բանկն անհատապես աշխատեց ընկերության հետ՝ ուսումնասիրելով հացի փռի ունեցած բոլոր դժվարությունները և նախագծելով ներդրումային ծրագիր՝ նրա արտադրական կառուցվածքն արդիականացնելու համար:

Այս աջակցությունը և նոր վառարաններն օգնեցին ոչ միայն մեծացնել ընկերության զուտ շահույթը, այլև բարելավել հացի որակը: Այսօր Արմենը հացի խանութն աշխատեցնում է 11 հացթուխների և չորս առաքիչների օգնությամբ: «Երբ կողքիդ ունես Արարատբանկի պես գործընկեր, կարող ես հաջողությամբ հաղթահարել խոչընդոտները և շարունակել քո գործը», - նշում է Պատվականը:

Իմանալ ավելին

Կարդալ պատմությունն ամբողջությամբ

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները