Դիզայներների, ադրենալին փնտրողների և սոցիալական ձեռներեցների խորհրդատվություն

Հայաստան
Դիզայներների, ադրենալին փնտրողների և սոցիալական ձեռներեցների խորհրդատվություն

EU4Business նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորհրդատվական ծառայությունների և տեղական ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով Հայաստանում զարգացնում են մասնավոր սեկտորը՝ ՓՄՁ ֆինանսավորման և խորհրդատվության գործիքի միջոցով:

«Սովորաբար գործարարներն այցելում են մեզ, ներկայացնում իրենց խնդիրները, իսկ մենք խորհուրդ ենք տալիս տեղական և միջազգային լավագույն փորձի փոխանցման ոլորտում ներգրավված խորհրդատուներին աշխատել նրանց հետ՝ ընկերության հետագա զարգացման համար», - ասում է ՎԶԵԲ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Աղաբեկյանը: «Մենք նաև ընտրում ենք որոշակի ոլորտներ՝ ոլորտի զարգացման գործողությունների միջոցով զարգացնելու համար»:

«Յուրաքանչյուրը կարող է արտադրել որոշակի որակ և քանակ: Մենք փորձում ենք ապահովել, որ պահպանվի որակի, քանակի և ժամկետի հետևողականությունը», - ասում է Աղաբեկյանը: «Մեր խորհրդատուներն աջակցություն են տրամադրում ամեն ինչի վերաբերյալ՝ սկսած որակի վերահսկումից մինչև բրենդինգի ռազմավարություն, փաթեթավորում և ֆինանսավորման աղբյուրների ձեռքբերում: Ընկերությունների մեծ մասը, որոնց հետ մենք աշխատում ենք, ունեն հմուտ ղեկավար կազմ, որոնք լավատեղյակ են հիմնական գործընթացին՝ հստակ պատկերացնելով, թե որ ոլորտներում է իրենց անհրաժեշտ փորձագետի կարծիքը: Շատ կարևոր է, որ նրանք արդեն հասկանում են, որ խորհրդատվությունը հասանելի է ցանկացած պահի, երբ նրանք ունենան դրա անհրաժեշտությունը: Եթե գործարարները ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը դեպի արտաքին շուկաներ, այդ նպատակի համար կա միջազգային փորձագետ: Եթե նրանք նախընտրում են մնալ տեղական շուկայում, ապա տեղական խորհրդատուն պատրաստ է օգնելու: Եթե նրանց անհրաժեշտ է ֆինանսավորում, նրանք կարող են համագործակցել մեր բանկիրների հետ՝ գործարքը ավելի հաջող կատարելու համար: Մենք ունենք հասանելի ծառայությունների համապարփակ փաթեթ»:

Կազմակերպվում են նաև կրթական սեմինարներ և դասընթացներ այլ բանկերի հետ համագործակցությամբ՝ ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում, որն աջակցվում է ԵՄ-ի Հարևանության ներդրումային գործիքի և Շվեդիայի կողմից:

«2003 թվականից ի վեր, ինչ ՎԶԵԲ-ը սկսել է օգնել խորհրդատվական ծառայություններով, մենք աջակցել ենք ավելի քան 1300 ձեռնարկությունների: Աջակցվող բիզնեսների միջին շրջանառությունը աճել է 50%-ով, արտադրողականությունն ու զբաղվածությունը՝ մոտ 25%-ով, և նրանք ստացել են ավելի քան 130 մլն եվրո ֆինանսավորում»:

«Շատ հետաքրքիր զարգացումներ կան ծրագրում՝ կին ձեռներեցների մի մեծ ցանց», - ասում է Աղաբեկյանը։ «Մեր հաճախորդներից ոմանք զգալի հաջողություններ են ունեցել: Օրինակ, տրիկոտաժի տեղական արտադրող LOOM Weaving-ը հրավիրվել է մասնակցելու նորաձևության մի շարք ցուցադրությունների, և վստահ եմ, որ նրանք կզարգանան ու կդառնան հաջողությամբ արտահանող ընկերություն»:

Ենոքավանի «Ապագա հանգստյան տան» և «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը ՎԶԵԲ-ի «ՓՄՁ ֆինանսավորման և խորհրդատվության գործիք» ծրագրի հաճախորդներից մեկն է: Նա ասում է. «2015 թվականին ՎԶԵԲ-ը մեզ օգնեց վերակառուցել և կարգի բերել մեր հանգստյան տան ռեստորանի ֆինանսական համակարգը: Այն մեզ խորհրդատվություն տրամադրեց Vink Consulting-ի խորհրդատուի միջոցով, ով մեզ օժանդակեց մեր ծրագրային ապահովման օպտիմալացման հարցում, որպեսզի կարողանանք ուշադիր վերահսկել մեր ֆինանսական հոսքերը: Քանի որ մենք դրական փորձ ունեինք, կրկին դիմեցինք ՎԶԵԲ-ին, որպեսզի կարողանանք վերապատրաստել և կառավարել մեր ՄՌ բաժանմունքը»:

Արագ աճող բիզնեսը քիչ հավանական էր թվում, երբ Չիբուխչյանն ու իր ընտանիքը դեռ նոր սկսում էին իրենց գործը. Ենոքավանի խաղաղ և բոլորին անհայտ քաղաքը քարտեզից դուրս էր թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ տեղացիների համար: Այժմ նոր վերանորոգված ճանապարհները դժվարությամբ են դիմանում ամառային երթևեկությանը. բոլորն ուզում են գնալ ձիավարության կամ թռչել զիփլայն ճոպանով՝ Հայաստանի տեսարժան լեռների վրայով: Չիբուխչյանն իր բիզնեսը կոչում է սոցիալական ձեռներեցության օրինակ և հույս է հայտնում, որ ծրագրի օգնությամբ կկարողանա գտնել աշխատողներ, որոնք կկարողանան հաղթահարել արագ տեմպը և նախատեսվող ընդլայնումը:

Անկախ նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում ձեր բիզնեսը՝ տեղական հագուստ արտադրող ընկերություն, հանգստյան տուն, թե էքստրիմ զբոսայգի, եթե դուք բավարարում են որոշակի պահանջների, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ֆինանսավորման և խորհրդատվության գործիքը ներկայումս պատրաստ է հոգալու ձեր բոլոր խորհրդատվական և ֆինանսական կարիքները, այնպես որ կարող եք դիմել, և Հայաստանում բիզնեսի զարգացման հաջորդ հաջողության պատմությունը ձերը կլինի:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները