You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

EU4Business-ի օգնությամբ հայկական ստարտափը մշակել է նոր տեսախաղ, որը, հուսով է, շուտով կթողարկվի բոլոր եվրոպական լեզուներով:

Cyber Mantis Games-ը՝ ոգեշնչված Սասունցի Դավիթ հայկական առասպելով, մշակել է իր խաղը՝ «Վերջին կտրիճը»: Այս «մարտախաղը» կերպավորում է հնագույն հերոսին և ներկայացնում նրան մի անսպասելի կիբերպանկ (գիտաֆանտաստիկ) միջավայրում, ինչը թույլ է տալիս նրան ուսումնասիրել իր ինքնությունը՝ ճանապարհորդելով երկակի աշխարհների միջով: Նրա առաջընթացը կատարվում է պատմության և մարտերի միջոցով:

«Cyber Mantis Games»-ի թիմը բաղկացած է տարբեր ոլորտների 8 աշխատակիցներից: Ըստ «Cyber Mantis Games»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Հովակիմյանի՝, ամեն ինչ սկսվեց հայկական մշակույթի մասին զրույցի ընթացքում տեղի ունեցած կատակից:

«Երկու համահեղինակները զրուցում էին և կատակով ասացին. «Ինչպե՞ս է պատահել, որ կիբերպանկ միջավայրում ոչ մի տեսախաղ չկա հայկական հերոսի՝ Սասունցի Դավթի մասին»։ Ողջ գաղափարն այն էր, որ հայկական մշակույթը հաճախ ներկայացվում է կամ հայկական կամ արևմտյան խորհրդանիշների ձևով: Այդ ժամանակ մենք որոշեցինք փորձարկել այնպիսի մի մեդիա, որը կլիներ միմիայն հայկական, սակայն միևնույն ժամանակ կհամապատասխաներ ժամանակակից միջավայրին»։

«Հետագայում իմացանք, որ մեր ընկերների խումբը համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեն այս արտադրանքը մտացածին գաղափարից իրականություն դարձնելու համար: Բարեբախտաբար, մեր գաղափարը միևնույն ժամանակ նաև հիանալի բիզնես միտք էր, քանի որ այն վերաբերվում էր 9 միլիարդ դոլար արժողությամբ ոլորտին, որն ունի նոր արտադրանքները ողջունող թիրախային լսարան», - ասում է Հովակիմյանը:

«Cyber Mantis Games» ընկերությունը 2018 թվականի նոյեմբերին Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհ ստացավ EU-SMEDA ծրագրից: Ինչպես նշում է Հովակիմյանը, իրենք պատրաստվում են դրամաշնորհն օգտագործել տեսախաղերի անկախ հրապարակողի հետ պայմանագիր կնքելու համար:

«Մեր ոլորտում նորեկների համար ավելի հեշտ է խաղը շուկայահանել վետերանի օգնությամբ, իսկ դա տեսախաղեր հրապարակողն է: Նախքան դրամաշնորհը շահելը, մենք ստեղծել էինք մեր արտադրանքի տեխնիկական դեմո տարբերակը: Այժմ մենք մշակում ենք արտադրանքը, մենք մեծացրել ենք թիմը և կատարելագործում ենք մեր արտադրանքը», - ասում է նա:

Ինչպես նշում է Ալբերտ Հովակիմյանը, իրենց արտադրանքը անպայման կներկայացվի եվրոպական խաղացողներին:

«Աշխարհում տեսախաղ խաղացողների ավելի քան 30%-ը Եվրոպայից է, և մեր խաղը պետք է թողարկվի բոլոր հիմնական եվրոպական լեզուներով, որպեսզի ավելի մատչելի լինի եվրոպական լսարանին»:

«Cyber Mantis Games» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ ստարտափի հիմնական դժվարություններից մեկը աշխատանքի ընդունման հարցն էր:

«Քանի որ ոլորտը այնքան էլ լավ չէ ներկայացված, դժվար է գտնել ավագ և կրտսեր մասնագետներ: Բայց, բարեբախտաբար, մենք կարողացանք ձևավորել շատ տաղանդավոր և մոտիվացված ստեղծագործական մասնագետների թիմ: Մյուս դժվարությունը կայանում է նրանում, որ դժվար է ներգրավել այնպիսի ներդրումներ, ինչպես մերն է»։

Հաջորդ տարվա ընթացքում «Cyber Mantis Games» ընկերությունը պլանավորում է հանրության համար թողարկել իր խաղի դեմո տարբերակը, ուղարկել այն ոլորտի ազդեցիկ ընկերություններին՝ իրենց կարծիքը հայտնելու և վերանայելու համար, ինչպես նաև պայմանագիր կնքել անկախ հրապարակողի հետ, ինչպես օրինակ՝ Devolver Digital-ը կամ Raw Fury-ը:

Տեղեկություններ EU-SMEDA-ի մասին

2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
18.03.2024
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները