You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

«ՍԻՍ Նատուրալ»-ը  Հայաստանում որակյալ նյութերի, մրգերի և բանջարեղենների պահածոների արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերությունն է։  ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ բիզնեսը վերանայել է իր ապրանքների բրենդինգը և փաթեթավորումը և ստեղծել է նոր, «բիզնեսը՝ բիզնեսին» կողմնորոշմամբ կայք և հարթակ՝ նպատակ ունենալով հաղորդակցվել և ընդլայնել իր ներկայիս լսարանը։

Ձեռներեց և այժմ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի կողմից հիմնադրված «ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը բազմաթիվ տարիների ծանր աշխատանքի արդյունքն է՝ դառնալով 1990-ականներին Արմենի կարողությունները ձևավորող բիզնես ձեռնարկությունների գագաթնակետը։

Խորհրդային Միության փլուզումից հետո Արմենը ներգրավվել է սպառողական ապրանքներ արտադրող բազմաթիվ, տարբեր ընկերություններում, մինչև 1999թ. կանգ կառներ «ՍԻՍ Նատուրալ» ընկերության վրա, ինչը նրա ընկալմամբ ամենամեծ ներուժն ունեցող ընկերությունն էր։ «Այդ ժամանակահատվածի ընթացքում շատ ընկերություններ փորձում էին ընդօրինակել եվրոպական ապրանքները, իսկ մենք գնացինք այդ ալիքին դեմ՝ ձգտելով հավատարիմ մնալ մեր արմատներին և ստեղծել իսկապես «հայկականը»՝ թե' բրենդինգի, թե' համերի առումով», - ասում է նա։

Ընկերության անվանման մեջ «ՍԻՍ» հատվածը հղում է անում Սիս լեռանը՝ այն հրաբխին, որը գտնվում է դրա զանգվածեղ հարևան Արարատ լեռան արևելյան լանջին, մի տարածք, որտեղ աճեցվում է հայկական մրգերի և բանջարեղենների մեծ մասը, իսկ «Նատուրալ» բառը խորհրդանշում է ընկերության՝ առողջարար ապրանքներ արտադրելու նպատակով բնական բաղադրամասերի օգտագործման վրա կենտրոնացումը։ Ընկերության հիմնական արտադրական գիծը կոչվում է «Յան», որը հայկական ազգանունների մեծ մասի վերջածանցն է։

Արմենը հանձնառու է՝ ցույց տալու, որ հայկական արտադրանքը կարող է գրավիչ լինել միջազգային շուկաների համար, իսկ բիզնես գործառություններն ապացուցել են, որ հսկայական պահանջարկ կա աշխարհագրական շատ տարածքներում՝ արդարացնելով նրա ինտուիտիվ ակնկալիքները։

Այս նոր շուկաներ մուտք գործելու ընթացքում ընկերության հիմնական նպատակները փոխվել են. այն սկսել է ձգտել առաջնայնորեն ներդրումներ ներգրավել և խորհրդատվական աջակցություն ստանալ, որպեսզի կարողանա բավարարել ավելացած պահանջարկը, բազմազանեցնել ապրանքատեսականին և պահպանել մրցունակությունը։

Աճի նախագիծ

Ընկերությունն աջակցություն է ստացել Խորհրդատվություն փոքր բիզնեսներին հայաստանյան թիմի կողմից, նախքան Blue Ribbon ծրագրի հաճախորդը դառնալուց և նոր ռազմավարական մոտեցում ստանձնելուց առաջ։ Այս հնրավարությունն էական նշանակություն ունեցավ նոր «ՅԱՆ» գազավորված ըմպելիք բրենդը և բիզնեսը բիզնեսին կողմնորոշում ունեցող կայքի ստեղծման և հաջող մեկնարկի համար։ Այս նոր նախաձեռնությունները աշխարհի տարբեր անկյուններից ընկերության հաճախորդների և դիստրիբյուտորների համար ավելի դրական փորձառություն են ապահովում գնումներ կատարելիս։

Արմենը երախտապարտ է բանկին այս աջակցության համար։ «Կայուն զարգացման համար պահանջվում է կայուն ներդրում, այսպիսով մենք ուրախ ենք ունենալ ՎԶԵԲ-ի հեղինակությունն ունեցող գործընկեր», - ասում է նա։

Ակնհայտ է, որ Blue Ribbon ծրագրի շահառուն դառնալուց ի վեր ընկերությունը վարձել է ավելի մեծ թվով աշխատողներ, մոտավորապես կրկնապատկել է շրջանառությունը և վերջերս ֆինանսավորում է ստացել լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմամբ, ինչն ուղղված է սատարելու աճին և դեպի նոր շուկաներ մուտքն ընդլայնելուն ուղղված ջանքերի շարունակականությանը։

Նոր փաթեթավորում

Ընկերության ապրանքային դիզայնը՝ իր դրսևորումներով, միջազգային ճանաչման է արժանացել, իսկ դրա՝ «ՅԱՆ գազավորված» շարքի շշերի բրենդինգը յուրահատուկ է։ Փաթեթավորման վերնամասը գնդաձև է և նկարագրում է ներսում պարունակվող կլոր միրգը՝ զվարճալի տառատեսակով և դրա տակ, պատկերը լրացնող գունային գամմայով։

«Յանը արտասովոր համերի և բաղադրամասերի համադրություններով ստացված մաքուր հյութերի մեր բարձրակարգ բրենդն է», - ասում է Արմենը,  - «իսկ հիմա ՍԻՍ բրենդը շարունակում է արտադրել որակյալ հյութեր, բայց արդեն՝ ավելի մատչելի գներով»։

Կայուն զարգացման նպատակներն ու տնտեսական մարտահրավերները

«ՍԻՍ Նատուրալը» նաև ներդրումներ է անում կայուն զարգացմանը միտված գործարար աշխատակարգերում։ «Որպես բիզնես՝ մենք շատ ռեսուրսներ ենք հատկացրել՝ բավարարելու Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) սկզբունքներին, վերջերս էլ խոշոր արևային էլեկտրակայան ենք տեղադրել՝ ի նշան բնության պահպանության մեր հանձնառության», - ասում է Արմենը։ «Մենք նաև զգալի գումարներ ենք ներդնում թվային լուծումներում՝ մեր գործառնական արդյունավորությունը մեծացնելու համար»։

Բիզնեսի համար հիմնական մարտահրավերները ներկայումս միջազգային լոգիստիկ ծառայությունների գներն են, Հայաստանում մշակովի գյուղատնտեսական հողերի բացակայությունը և որակյալ աշխատողների պակասը։

Վերջերս տեղի ունեցող արժութային ճգնաժամերին ի պատասխան՝ ընկերությունը գործընկեր բանկի հետ հեջինգային համակարգ է ներդրել՝ ձգտելով մեղմել արտարժույթի գների տատանման ռիսկերը։ Չնայած միջազգային շուկայում մի շարք անորոշություններին՝ բիզնեսը շարունակում է ծաղկել ԵՄ աջակցության և թողարկված բաժնետոմսերի դիմաց ֆինանսական ներդրումների ստացման խթանմամբ։

«ՍԻՍ Նատուրալում» հիմա 220 աշխատակից կա։ «Մեր բրենդերն արդեն ներկայացված են աշխարհի ավելի, քան 20 երկրներում», - ասում է Արմենը։ «Մենք կցանկանայինք զարգացնել այս շուկաները և ապագայում նոր շուկաներ մուտք գործել։ Մեր հիմնական նպատակը հանրահայտ, կայացած միջազգային բրենդ դառնալն է»։

Սա իրատեսական հավակնություն է՝ հաշվի առնելով Արմենի՝ մինչ այս պահն ունեցած ձեռքբերումները։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
04.08.2022
Բիզնեսի զարգացումը և նոր շուկաներ ներթափանցելը պահանջում է նորարարություն և նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծում արտերկրում, մասնավորապես, այն փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, որոնք ձգտում են ամրանալ:
am
01.08.2022
«Սա կախարդանք է» արտահայտութունն առաջինն է, որ ասում է Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրիի Իլյուզիաների թանգարան ոտք դնող ամեն այցելու: Սակայն այստեղ իլյուզիաները ոչ թե գերբնականի, այլ գիտության վրա են հիմնված։
am
28.05.2022
Վարքագծի փոփոխությունը ամենաժամանակատար գործընթացներից է։ Երբեմն դժվար է անգամ նկատել ու բացահայտել նման փոփոխության անհրաժեշտությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները