You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայկական ստարտափը խելացի տեխնոլոգիայի միջոցով քաշի հետագծման յուրահատուկ ներդիր է մշակել, որը վերահսկում է քաշը և ֆիզիկական ակտիվությունը: Այժմ, EU4Business ծրագրի օգնությամբ, ընկերությունը նպատակաուղղված է դեպի ԵՄ շուկաներ արտահանելուն:

Համահիմնադիր Նարե Գևորգյանի խոսքերով՝ Embry-ն յուրահատուկ է նրանով, որ այն աշխարհում առաջին խելացի ներդիրն է, որն ավտոմատացնում է քաշի հետագծումը. «Ի տարբերություն շուկայում գոյություն ունեցող ակտիվությունը հետագծող սարքերի և խելացի ներդիրների, Embry-ի՝ արտոնագրման ընթացքում գտնվող տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ, ստարտափը հնարավորություն է ընձեռում իր օգտագործողներին խելացի դարձնել իրենց բոլոր կոշիկները միանգամից և ոչ միայն հասնել իրենց ցանկալի քաշին, այլև՝ պահպանել այն», - բացատրում է նա:

2017 թվականին Embry-ն EU-SMEDA ծրագրի կողմից ստացավ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ (ՆԶՀԴ), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից իր EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Embry-ի թիմը բաղկացած է ինը հոգուց՝ երեք համահիմնադիր, երկու սարքակազմի ինժեներ և չորս ծրագրավորող:

Նարե Գևորգյանի խոսքերով, գաղափարը ծնվել է մի խնջույքի ժամանակ, որտեղ նա նկատել է, որ երբ կանայք կշռվում էին, նրանց մեջ մի կին շատ վշտացավ, որ իր քաշն ավելացել է 12 ֆունտով, իսկ ինքը չի իմացել դրա մասին: Եվ հենց այստեղ էր, որ Նարեն մտածեց, որ խելացի լուծումների բացթողում կա՝ քաշի կառավարման և ցանկալի քաշի ընդգրկույթում քաշը պահելու հետ կապված:

«Մինչ այս մտքերը մշակվում էին, մենք պատահաբար հանդիպեցինք Լիանային՝ մեր երրորդ համահիմնադրին, որն ավելի քան 15 տարվա փորձով սննդաբան էր և նա սիրահարվեց գաղափարին ու միացավ թիմին: ԱՄՆ-ում և Հայաստանում ծանր քաշ ունեցող հիվանդների հետ աշխատանքային փորձից ելնելով՝ նա գիտեր, որ քաշի կորստի ժամանակ ամեն օր կշռվելը կարևոր է, և մարդիկ դժվարանում են պահպանել կորցրած քաշը», - ասում էր Նարեն:

Արդյունքում, թիմը սկսեց հարցազրույցներ անցկացնել՝ փորձելով պարզել քաշի ավելացման պատճառները, մարդկանց մոտեցումը ամեն օր կշռվելու հանդեպ, զրուցել մարդկանց հետ առողջապահական սրճարաններում, ինչպես նաև մարզիչների ու սննդագետների հետ՝ մարզադահլիճներում և առողջապահական կենտրոններում:

«Մեր հարցազրույցներն ու հետազոտությունները ցույց տվեցին, որ կորցրած քաշը պահպանելու հետ կապված խնդիր կա, և, որ մարդիկ շահում են ամեն օր կշռվելով, բայց մոռանում են կամ ենթագիտակցաբար խուսափում են դրանից», - ավելացրեց Նարեն:

2017 թ.-ին Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը մեծ խթան էր ընկերության համար:

«ՆԶՀԴ-ի շնորհիվ մենք կարողացանք աշխատանքի ընդունել թիմի անդամներին և գործողություններ ձեռնարկել Վանաձորում և Երևանում: ՆԶՀԴ-ի դրամական միջոցների շնորհիվ մենք օգտվեցինք արտոնագրման հարցերով փաստաբանի ծառայություններից և սկսեցինք մեր քաշի հետագծման տեխնոլոգիայի հայտնագործության արտոնագրման գործընթացը: ՆԶՀԴ-ը մեծացրեց մեր ընկերության մեջ ներդրումներ կատարելու պոտենցիալը և այդպիսով մենք կարողացանք հետագա ներդրումներ ստանալ SmartGateVC-ից և Angels-ից»:

Հայաստանում հաջողակ ստարտափ ունենալու առաջընթացի ողջ գաղափարը սկզբում հիմնադիրներին շատ անիրատեսական էր թվում:

«Համաշխարհային շուկա մուտք գործելը միայն երազանք էր: Այնուամենայնիվ, երբ մենք սկսեցինք ուսումնասիրել և աշխատել գաղափարի ու արտադրանքի մշակման ուղղությամբ, մենք հասկացանք, որ Հայաստանը լի է տարբեր մրցույթներով ՏՏ սեկտորում, դրամաշնորհային հնարավորություններով, նորարարությունների ներկայացման (փիթչ) սեմինարներով, խորհրդաժողովներով, ոչ պաշտոնական ներդրողների ցանցերով և նույնիսկ տեղական վենչուրային կապիտալներով: Սա օգնեց մեր թիմին գումար հավաքել, գրանցել մեր ընկերությունը, ձեռք բերել մասնագիտական փորձառություն, աճել, ընդլայնվել, ստեղծել ցանց և ունենալ գլոբալ հայացք՝ մրցունակ լինելու համար», - ասաց Նարե Գևորգյանը:

Ստարտափի համար ԵՄ-ը հիմնական պոտենցիալ շուկաներից մեկն է:

«Ամեն տեղ, որտեղ գերակշռում են գիրության համաճարակը և ճարպակալումը, Embry-ի կարիք կա: Բացի այդ, ԵՄ շուկան հագեցած է կոշիկների բազմաթիվ ընկերություններով, որոնք մեր պոտենցիալ հաճախորդներն են՝ մեր տեխնոլոգիան հետագայում ներկառուցելու համար: Ավելին, Embry-ն Փարիզում հուլիսին անցկացված HyeTech Europe 2018-ի հաղթողն էր: Մենք ընդլայնեցինք մեր ցանցն այնտեղ և այժմ անհամբեր սպասում ենք համագործակցությունների», - եզրափակել է նա:

Ստարտափի թիմն աշխատում է օր ու գիշեր, և շուտով Embry-ի քաշը հետագծող ներդիրը պատրաստ կլինի արտադրության: Ընկերությունն արդեն սկսել է նախնական պատվերներ ստանալ Embry-ի համար: Ընկերությունը նպատակ է հետապնդում 2019 թ.-ի առաջին եռամսյակում նախնական պատվերների քանակը հասցնել 500-ի և առաքել առաջին պատվերները երկրորդ եռամսյակում: Արձագանքներ ստանալուց և խնդիրները լուծելուց հետո, Embry-ի հաջորդ նպատակը կլինի հանրային դրամահավաքի (քրաուդֆանդինգ) քարոզարշավի մեկնարկը և Embry քաշը հետագծող ներդիրների համար համաշխարհային հասանելիություն ապահովելը:

Տեղեկություններ EU-SMEDA-ի մասին

2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
18.03.2024
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները