You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Բժիշկ սննդաբան դր. Վարդանուշ Պետրոսյանը միշտ երազել էր ունենալ առողջ սննդի սեփական սրճարանը: Իր սեփական խնայողությունների հաշվին նա բացեց «Ingredient» սրճարանը: Ներկայումս, EU4Business ծրագրի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Գործարար կանայք» ծրագրի աջակցությամբ, Վարդանուշին պատկանող սրճարանը շարունակում է ընդլայնվել:

«Ingredient» սրճարանը յուրահատուկ հավելում է Երևանի սննդի սպասարկման ոլորտում, քանի որ այն կիրառում է միայն առողջ, լիովին բնական և տեղական արտադրության բաղադրիչներ: Բացի այդ, Վարդանուշը բոլոր ավելացվող շաքարները փոխարինում է տեղական հայկական մշակաբույսից ստացվող օշարակով:

Չնայած բիզնեսն արդեն իսկ լավ էր զարգանում՝ Վարդանուշը մեծ ցանկություն ուներ այն ընդլայնելու: Նրան անհրաժեշտ էր ունենալ սեփական կայքը, որտեղ կարող էր ավելի արդյունավետ կերպով գովազդել իր սրճարանը և դրա համեղ կերակրատեսակները: Աջակցություն ստանալու նպատակով նա դիմեց EU4Business ծրագրի և ՎԶԵԲ«Գործարար կանայք» ծրագրին, որը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին:

Բիզնեսը ծաղկում է

Շնորհիվ 5 000 եվրո դրամաշնորհի՝ «Ingredient» սրճարանն ունի նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան կայք: Արդյունքում՝ Վարդանուշը ձեռք է բերում նորանոր հաճախորդներ, որոնց 80 %-ը սրճարանի մասին տեղեկանում են կայքի կամ Facebook-ի էջի միջոցով: Նա նույնիսկ կարիք է զգացել ընդունելու 12 նոր աշխատակցի՝ աշխատանքներին օգնելու համար:

Մինչ բիզնեսը շարունակում է աճել, Վարդանուշը ծրագրում է հետագա ֆինանսավորման համար դիմել «Գործարար կանայք» ծրագրին: Ունենալով բժշկի մասնագիտություն՝ նա քիչ փորձառություն ունի շուկայավարման բնագավառում: 10 000 եվրո դրամաշնորհի միջոցով նա ցանկանում է սկսել վերապատրաստման ծրագիր, որի ընթացքում սրճարան կայցելի խորհրդատու և անձնապես կաշխատի իր հետ՝ իր շուկայավարման հմտությունները զարգացնելու նպատակով:

Իմանալ ավելին

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am ua
31.08.2023
Երևանի պատմական շրջանի սրտում պաղպաղակի վայելքի հիասքանչ այս վայրը հաճախորդներին սպասարկել է տարիներ շարունակ: 2017թ. բացումից ի վեր Փինք Բերրին տիրացել է մարդկանց սրտերին իր գունեղ բրենդավորմամբ և հնարամիտ համային միաձուլումներով, ինչի շնորհիվ ընկերությունն արագորեն հայտնվել է տեղական շուկայի առաջին շարքերում:
am
30.08.2023
Բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ հարուստ Հայաստանը ոգեշնչում է զբոսաշրջության նվիրված ձեռներեցներին՝ ստեղծելու եզակի փորձառություններ զբոսաշրջիկների համար և զարգացնելու գյուղական համայնքները:
am
27.07.2023
Վերջին տարիներին կրթությունը զգալի վերափոխումների է ենթարկվում, որտեղ տեխնոլոգիան առանցքային դեր է խաղում ուսուցման նոր ուղիներ և մեթոդներ ձևավորելու գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները