You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայաստանի հեռավոր շրջաններում աղքատություն բարձր մակարդակը տարածված իրողություն է, քանի որ գյուղատնտեսությունից զատ տնտեսական այլ հնարավորությունները սակավաթիվ են, գործազրկության ցուցանիշները բարձր են ազգային միջին մակարդակից։ Այս իրողությունը ճշմարիտ է նաև Վարդաբլուրի՝ Լոռի մարզի անտառներում ծվարած փոքրիկ, մեկուսի գյուղի համար, որտեղ բնակվում է Ալվարդ Դավոյանը։  

Գյուղատնտեսական գործունեություն ծավալողների համար բնակության հեռավոր տեղադրությունը նշանակում է շուկայի սահմանափակ հասանելիություն։ Այս իսկ պատճառով Դավոյանը՝ հինգ այլ կանանց հետ միասին, որոշեց հիմնել և ղեկավարել Վարդաբլուրի կանանց գյուղատնտեսական կոոպերատիվը։ Կանանց միավորում է գյուղատնտեսական գործունեության հանդեպ սերը և գյուղական կյանքի մարտահրավերներին դիմակայելու կամքը։

Անցած չորս տարիների ընթացքում կանայք աճեցրել են օրգանական կանաչեղեն և բանջարեղեններ տնամերձ հողատարածքներում և վաճառել առողջարար ապրանքը տեղական շուկաներում և ռեստորաններին։

ԵՄ-ն՝ Հարավային Կովկասի գործընկեր

Հայաստանում համավարակի տարածման արդյունքում կյանքը հանկարծ կանգ առավ։ Դավոյանի իրացման շուկաներից շատերը փակվեցին, իսկ կանանց կոոպերատիվը չուներ արտադրության ծավալներն ու մասշտաբները մեծացնելու միջոցներ՝ մարզի ավելի մեծ և բազմազանեցված շուկաներ դուրս գալու համար։ ԵՄ-ի հետ երկարատև գործակցության շնորհիվ, սակայն, Դավոյանը և կոոպերատիվի մյուս անդամները կարողացան արագ վերադառնալ ամենասիրելի զբաղմունքին՝ տեղական գյուղատնտեսական ապրանքների արտադրությանը։

«Եվրոպական միությունը բառացիորեն փրկեց մեր կոոպերատիվը և մարզում գործող շատ այլ, փոքր և խոցելի տնտեսությունների», - ասում է Դավոյանը։ - «Նրանք մեզ օգնեցին անմիջապես բարձրացնել մեր բերքատվությունը և առաջարկեցին արդյունավետ, երկարաժամկետ լուծում»։

Կանայք աջակցություն ստացան «ԵՄ–Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրից, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ ԵՄ-ի համար այս ծրագիրը ամենամոտ հարևանների հետ ավելի լայն համագործակցության մի մասն է։ Ավստրիայի համար Հայաստանը առաջնահերթ երկիր է զարգացմանն ուղղված համագործակցության ծրագրերում, որոնք հատկապես կենտրոնանում են գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման վրա։

«ԵՄ–Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի մեկնարկը տրվել է Երևանում, 2020թ․ մարտին՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի կայուն գյուղատնտեսությունը։ Աջակցությունն ուղղված է տնտեսություններում բերքատվության մեծացմանը, արտադրության բազմազանեցմանը և դժվար ժամանակներում մարտահրավերներին դիմակայելու կարողության հզորացմանը։

ԵՄ աջակցությամբ երկրի ողջ տարածքում ֆերմերները ստացել են նորարարական, բազմաֆունկցիոնալ, էներգախնայող և բնությունը քիչ աղտոտող մեքենա-սարքավորումներ։

Գործակցություն նաև ոչ ճգնաժամային պայմաններում

Բացի ՔՈՎԻԴ-19-ի համավարակին արձագանքելու նպատակից, այս ծրագիրը նաև ԵՄ-ի էկոլոգիական վերականգնման պլանի մի մասն է։ Այն ուղղակիորեն կսատարի Հայաստանում մոտավորապես 600 գյուղացիական տնտեսությունների։ Մանրածախ վաճառողները և սպառողները կօգտվեն ապրանքների բազմազանությունից և ավելի բարձր որակից։

Խթանելով գյուղատնտեսական գործունեությունում ներդրումներն ու նորարարությունը՝ թե՛ ԵՄ-ի ներսում, և թե՛ ԵՄ-ից դուրս, Եվրոպական միությունն աշխատում է՝ ապագայում ոլորտն ավելի կայուն դարձնելու ուղղությամբ։ Սա ոչ միայն կօգնի անդրադառնալ սննդային անվտանգության և աղքատության խնդիրներին, այլ նաև կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխությունների դեմ քայլերին։

«ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության շնորհիվ մենք հիմա կարող ենք ընդլայնել մեր մշակվող տարածքները արդեն այս տարի», - ասում է Դավոյանը։ «Խոսքեր չկան, որոնցով կկարողանանք արտահայտել մեր երախտիքը։ Այս աջակցությունը երբեք չենք մոռանա»։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.04.2021
Բեռլին Արտ Հոթելի «Բնության և արկածի գյուղ» կոչվող ծրագիրը ձգտում է կատարելագործել Կրաշենի՝ Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, ալպյան բարձրության վրա գտնվող գյուղի ենթակառուցվածքները և վերածել այն զբոսաշրջիկների համար խիստ գրավիչ վայրի՝ արկածային, առողջարարական, սպորտային և էկո տուրիզմի համար։
27.04.2021
Թեև ամբողջ աշխարհում բիզնեսն անցած մեկ տարին տևած մեկուսացման ողջ ընթացքում  պայքարում է գոյատևելու համար, Հայաստանում երիտասարդ մասնագետների խումբը հղացել է հավակնոտ գաղափար՝ դյուրացնել բիզնես գործառնությունները տրամադրելով ծառայություններ առցանց թիմի միջոցով։
27.04.2021
Սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղը, որ «ծաղիկների ավան» է նշանակում, գտնվում է Տավուշի մարզի փարթամ անտառներում, որտեղ կան բազմաթիվ խոտաբույսեր՝ հայտնի իրենց առողջարար հատկություններով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները