Քովիդի ընթացքում մեկուսացումը ոգեշնչեց Երևանի «Pet City» ընկերությանն աճել

Հայաստան
Քովիդի ընթացքում մեկուսացումը ոգեշնչեց Երևանի «Pet City» ընկերությանն աճել

Սա պատմություն է խիզախ հայ կենդանասերի միասին, որը որոշել էր Covid-19-ի համավարակի սկզբին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կարանտինի ընթացքում Քրիստինե Սողոմոնյանը անձամբ տեսել էր սիրելի կենդանիների ունենալու և խնամելու անմիջական օգուտները հենց իր և իր երեխաների համար։

Չորս գերմանական հովվաշներն ու թութակն օգնել էին ընտանիքին՝ հաղթահարել համավարակով պարտադրված մեկուսացումը, ոգեշնչել էին նրանց բացել առաջին Pet City-ն՝ Երևանում սիրելի կենդանիների կերի և աքսեսուարների կախարդական մի խանութ։

«Pet City»-ն Հայաստանում իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագրի շահառու է, որին սատարում է Եվրոպական միությունը՝  իր՝ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնությամբ  and Շվեդիայի մասնակցությամբ, իսկ ծրագիրն իրականացնում է  ՎԶԵԲ-ը։

Հատուկ կապեր

Առաջին խանութը բացելիս՝ Քրիստինեի նպատակն էր պարգևատրել իր այս հավատարիմ ընկերներին՝ ստեղծելով հարմարավետ միջավայր, որը հեղեղված է ծիծաղով, գույնով և հաճելի բույրերով, իսկ մարդիկ կարող են անկաշկանդ այցելել իրենց բրդոտ ընկերներին։

«Pet City»-ն առաջարկում է ընտանի կենդանիների խնամքի բազմապիսի միջոցներ՝ աքսեսուարներից և խաղալիքներից մինչև մորթու խնամքի ապրանքներ և համեղ ու սննդարար կեր, բայց ինչպես Քրիստինեն է ասում․ «Ոչինչ չի կարող համեմատվել մեր փոքրիկ բարեկամների՝ մեզ այդքան առատաձեռնորեն տրվող սիրո և հավատարմության հետ»։

«Ընտանի կենդանի ունենալով՝ դառնում ես ավելի բարի ու ավելի խոհուն», - ասում է Քրիստինեն։ «Թաց դնչիկները, թափահարվող պոչերը, փափուկ գրկախառնությունները, մեզ տեսնելիս անկեղծ ու անթաքույց սերը․․․ ընտանի կենդանիներն ընտանիքի անդամներ են և մեզ տալիս են իրենց անվերապահ սերն ու հուզական աջակցությունն անգամ այն ժամանակ, երբ մենք անտրամադիր ենք»։

Հիմա, մայրաքաղաքում իր երեք մասնաճյուղերով և առցանց խանութով՝ «Pet City»-ին աշխատատեղ է ապահովում 24 հոգու համար։ Բոլորը հավատում են «ընտանի կենդանիների ազդեցությանը», հավատում են, որ ընտանի կենդանիների և նրանց տերերի միջև ամուր կապը ոչ միայն ֆիզիկական, այլև առողջական օգուտների է հանգեցնում, բայց դրական է ազդում նաև հոգեկան առողջության վրա, նվազեցնում է անհանգստությունն ու մեկուսացվածության զգացողությունը։

«Մենք այնքան հաջողակ ենք, որ այս բիզնեսում ենք», - ասում է Քրիստինեն։ «Հենց ամենասկզբից մենք այնքան շատ ընկերներ ձեռք բերեցինք՝ ի դեմս մեր աշխատակիցների, հաճախորդների, նրանց ընտանի կենդանիների․ մենք ասես մի մեծ ու երջանիկ ընտանիք լինենք»։

Առաջ շարժվելով

Քրիստինեն և «Pet City»-ն միացել են «Կայանք բիզնեսում» ծրագրին ՝ տեղական գործընկեր բանկից՝ Կոնվերս բանկից վարկ վերցնելով։ Վարկը հնարավորություն է տվել «Pet City»-ին՝ ոչ թե վարձակալել, այլ գնել տարածք իր խանութներից մեկի համար։

«Կին ձեռներեցներն էական դերակատարում ունեն ամբողջ աշխարհում տնտեսական զարգացումն առաջ մղելու գործում, և Հայաստանն այստեղ բացառություն չէ», - ասում է Քրիստինեն։ «Երբ Կոնվերս բանկն առաջին անգամ իմացավ խանութներից մեկի համար տարածք գնելու մեր մտադրության մասին, նրանք առաջարկեցին օգնել մեզ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում։ Մեր նախագիծը կարևորվեց, իսկ բոլոր վարչական խնդիրները լուծվեցին հարթ ու արագ»։

«Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով և ԵՄ-ի հետ միասին՝ ՎԶԵԲ-ն աշխատում է տեղական գործընկեր հանդիսացող այնպիսի ֆինանսական հաստատությունների, օրինակ՝ Կոնվերս բանկի հետ, նպատակ ունենալով օգնել կին ձեռներեցներին հասանելիություն ստանալ այն ֆինանսական միջոցներին, որոնք նրանց անհրաժեշտ են՝ սեփական բիզնեսներն ընդլայնելու համար։ Ծրագիրը հիմա խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Շվեդիայից ստացված ֆինանսավորման շրջանակներում՝ օգնելու կանանց պատկանող ընկերություններին գերազանցության հասնել մարքեթինգի, կառավարման, մարդկային ռեսուրսների և այլ ոլորտներում։

«Խանութի համար տարածքը գնելուց հետո մենք շատ ավելի վստահ ենք մեզ զգում, քան նախկինում։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել», - ասում է Քրիստինեն։

«Սա երկար ճանապարհի սկիզբն է», - ավելացնում է նա։ «Մեր նպատակն է շարունակել լինել մեզ հավատարիմ հաճախորդների և նրանց բրդոտ ընկերների  սիրելի վայրը և անել ամեն հնարավորը՝ պատահական հաճախորդներին հավատարիմ հաճախորդների վերածելու համար»։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները