You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։ Տվյալների գիտությունն ու արհեստական բանականությունն առաջատար են Հայաստանի ՏՏ ոլորտում, իսկ դրանք զարգացնող ընկերությունները հավակնում են գրավել համաշխարհային շուկաները:

Dowork.ai-ը նախագծերի կառավարման գործիք է, որն օգնում է կազմակերպություններին իրագործել իրենց ծրագրերը նախատեսված ժամանակի ու բյուջեի շրջանակներում։ Այն «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության դրամաշնորհների աջակցությամբ Հայաստանում հիմնված ու արագ զարգացող ստարտափերից մեկն է։

Որտեղ խնդիր, այնտեղ՝ հնարավորություն

Մաթեմատիկայի բակալավր, համակարգչային գիտության մագիստրոս 35-ամյա Մուշեղ Գևորգյանը Dowork.ai-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Տեխնոլոգիական ոլորտում իր աշխատանքի 15 տարիների ընթացքում նա միշտ պատասխանատու է եղել նախագծերի գնահատման և իրականացման համար՝ որպես ծրագրային ապահովման առաջատար ինժեներ:

«Իմ կարիերայի ընթացքում չեմ տեսել, որ որևէ մեկը երբևէ կարողանա ճշգրիտ գնահատում իրականացնել» - խոստովանում է Մուշեղը՝ հավելելով, որ ոչ կազմակերպություններն էին փորձում դասեր քաղել, ոչ էլ որևէ տեխնոլոգիա կար, որ հնարավորություն կտար նման դասեր քաղել: «Ես որոշեցի ստեղծել այդ տեխնոլոգիան ու ծնվեց Dowork.ai-ը»:

Մուշեղն ու ստարտափի թիմն այնքան էին նվիրված իրենց առջև դրված լուրջ խնդրին լուծում գտնելու գործին, որ կարողացան բավարար ֆինանսական միջոցներ հայթայթել գործը սկսելու համար։ Ավելի մեծ շուկայի համար նախատեսված արտադրանքը ցուցադրելու հաջորդ կարևոր քայլը կայուն աճի խթանման բիզնես մոդելի ստեղծումն էր։

Հենց այդ ժամանակ նրանք դիմեցին Hero House-ի կազմակերպած Traction ծրագրին։ Hero House-ը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար․տ եխնոլոգիաների զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում հիմնված Catalyst հիմնադրամի նախագծերից է, որ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մի մասն է:

«Մենք ստացանք դրամաշնորհը, ինչը թույլ տվեց մեզ ընդլայնել մեր թիմը՝ 5-ից մինչև 12 աշխատակից և արագացնել ապրանքի մշակումը», - ասում է Dowork.ai-ի հիմնադիրը՝ նշելով, որ այս դրամաշնորհն իրենց օգնեց հնարավորինս արագ դուրս գալ շուկա: «Մենք դրամաշնորհը ստացանք 2020թ աշնանը: Դժվար ժամանակներ էին Հայաստանի և տեղական բիզնեսի համար, բայց մենք երբեք չդադարեցրինք մեր հարթակի ստեղծման գործը: Այս դրամաշնորհի շնորհիվ կարողացանք գերազանցել մեր բոլոր նախնական սպասումները հաջողությամբ անցկացրինք Product Hunt արշավը և դարձանք օրվա թիվ 1 արտադրանքը»:

Վերլուծելով անցյալը՝ աշխատել հանուն ապագայի

Dowork.ai-ն կարող է հրաշագործ «գաղտնի զենք» թվալ ընկերություններին, քանի որ այն նախագծերի իրականացման ճշգրիտ կանխատեսումներ է անում, օգնում է վերահսկել գործընթացները ծրագրի սկզբից, արդյունավետ հաղորդակցություն հաստատել հաճախորդների հետ և, ամենակարևորը, ունենալ ներգրավված և հանդարտ աշխատող թիմ: Այն հնարավորություն է տալիս ծրագրի ղեկավարներին՝ ավելի լավ կառավարել ռեսուրսները և գնահատել նախագծերը` խուսափելով հետագա անակնկալներից: Dowork.ai-ի աշխատանքի առանցքն անհրաժեշտ թվով նախագծերի վերլուծությունն է ինչպես ընկերության իրագործած, այնպես էլ ուղղակի համացանցում հասանելի տվյալների հիման վրան է՝ լավագույն գնահատումն անելու նպատակով:

Ստարտափը հիմա անցել է այլ փուլի՝ արդեն աշխատում է բետա տարբերակից վճարովի օգտվող հաճախորդների հետ «Մենք զարգացնում ենք մեր ծրագրի հիմնական տարբերակը, որն ընկերություններին հնարավորություն կտա ոչ միայն կկարողանան գնատահել նախագծի իրականացումը, այլև հետևել դրան ու ունենալ ողջ գործընթացի ավելի հստակ պատկեր»:

Ստարտափերի համար ամենակարևորն արագությունն է։ «ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը մեզ թույլ տվեց շատ արագ ընդլայնել մեր թիմը,- հպարտությամբ ասում է նա։ - Առանց այդ դրամաշնորհի, մեր ընթացքն ավելի դանդաղ կլիներ ու մեր ներկա կետին հասնելու համար ավելի շատ ժամանակ կվատնեինք»:

Հայաստանում շարունակվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության«Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և նորարարական ոլորտների ընդհանուր, հավասարակշռված և ներառական աճը: Ծրագիրն աշխատում է Հայաստանի հյուսիսային շրջանների նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների հետ՝ աջակցություն տրամադրելով բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների հետազոտողների համար և ստեղծելով ցանցեր՝ ուսանողների ու հանրության շրջանում բիզնես մշակույթը խթանելու համար:

ITTD ծրագրի շրջանակներում ավելի քան 100 ձեռնարկություն արդեն ստացել է աջակցություն, տրամադրված օժանդակությունը օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ, ավելի քան 800 անհատներ անցել են տարբեր դասընթացներ:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
25.11.2021
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։
am
25.10.2021
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանի» տեսակի ծիրանը մյուսների համեմատ ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի օգտակար է։ Այս տեսակի հայրենիքը համարվում է Արարատյան դաշտավայրը, իսկ ավելի հստակ՝ Երևանը։
am
25.10.2021
Հայաստանի կապուտաչյա հարստությունը՝ Սևանա լիճն ու իր ավազանը, հայտնի են հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա գտնվող Ծովազարդ գյուղը Սևանա լճից ընդամենը 200 մ հեռավորության վրա է։ Այստեղ են աճում բազմատեսակ առողջարար թեյաբույսեր։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները