Հաջողելով տնտեսական զարգացումը

Հայաստան
Հաջողելով տնտեսական զարգացումը

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ իրականացվող լեռնային հեծանվասպորտի հայաստանյան եզակի նախագիծը նպատակ ունի ավելի շատ զբոսաշրջիկներ բերել տարածաշրջան։

Հայաստանի հյուսիսային, լեռնային Լոռու մարզի Վանաձորում ստեղծված Boo [Բու] լեռնահեծանվային պարկը լրացրել է աշխարհի լեռնա-հեծանվային քարտեզի դատարկ հատվածներից մեկը։

30-ամյա ձեռներեց Էմմա Պետրոսյանի տարիների աշխատանքի արդյունքը՝ հեծանվային նոր հանգույցը, ներառում է փամփթրեք՝ լեռնային հեծանվային մարզահրապարակ, նախատեսված dirt jump BMX հեծանիվների համար, ինչպես նաև լեռնահեծանվային արահետների ցանց։ ։

Պետրոսյանը, որ բակալավրի կոչում ունի զբոսաշրջության ոլորտում, բնության, հեծանվավազքի և յոգայի սիրահար է և երկար ժամանակ փայփայել է Հայաստանի մայրաքաղաք Երևանից դուրս հեծանվային պուրակ ստեղծելու գաղափարը։

2017 թվականին միավորելով ուժերը իր ամուսնու՝  Վաղինակ Կարապետյանի հետ, որը նաև արկածների սիրահար է, սկսել են զարգացնել լեռնային զբոսաշրջությունը Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզում, և խթանել լեռնա-հեծանվային սպորտը որպես առողջ ապրելակերպի մաս:

Հայերեն ասա՝ բուու՜

«Քանի որ լեռնային հեծանվավարությունն ու բնությունն իմ հոբբիներն են, վաղուց էի մտածում ապրել Երևանից դուրս՝ ուրբանիզացիայից հեռու»,- ասում է Պետրոսյանը։

Լոռու մարզն ունի զբոսաշրջության մեծ ներուժ, հարուստ մշակութային ժառանգություն, գեղեցիկ բնական լանդշաֆտներ։ Տարածաշրջանն ունի նաև բուսական և կենդանական աշխարհի հարուստ բազմազանություն՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է էկոտուրիզմի և արկածային զբոսաշրջության համար: Ըստ այդ, Լոռին ու Վանաձորն, ըստ Պետրոսյանի, «բնական» ընտրություն էր։

Հեծանվային պուրակի արտասովոր անվանումը՝ «Բու», նույնպես կապ ունի բնության հետ, ինչպես բացատրում է Պետրոսյանը։

«Boo» հայերեն նշանակում է բու, և այս տարածաշրջանում ապրում է եվրասիական բվեճը, որը, որքան գիտեմ, 2010 թվականից որպես վտանգված տեսակ գրանցված է կարմիր գրքում»,- ասում է նա։

Մինչ փամփթրեքի կառուցմանը հասնելը, Պետրոսյանը և Կարապետյանը չորս տարվա ընթացքում ուսումնասիրել են տարածքը՝ ստեղծել լեռնա-հեծանվային և արշավային արահետներ, Վանաձորի հեծանվային շրջայցը երթուղին։ Boo [Բու] լեռնա-հեծանվային պուրակում նրանք նաև հիմնել են Հեծանվային կենտրոն և Հեծանվային սրճարան։

Այնուհետև՝ 2020 թվականին, նրանց գործունեությունը որոշակիորեն դանդաղել է՝ կորոնավիրուսային համավարակով և հարևան Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ պայմանավորված։ Հենց այդ ժամանակ էլ ձեռնարկատերերը կենտրոնացել են բիզնեսի ընդլայնման հաջորդ փուլի պլանավորման վրա:

«Մեր գործընկեր Շվեյցարիայում՝ Velosolutions-ը, աջակցեց մեզ նոր փամփթրեքի կառուցման սկզբնական փուլում՝ գաղափարի ձևավորման և գործընթացի ծրագրման գործում: Իսկ երբ մենք իմացանք EU4Business նախաձեռնության մասին և դիմեցինք ֆինանսավորման համար՝ կարողացանք իրականություն դարձնել գաղափարը»,- ասում է Պետրոսյանը պուրակի ամենավերջին ավելացման մասին:

Հրաշալի հանգստյան օրեր

Ձեռնարկատերերը 2021 թվականին դիմել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի դրամաշնորհին և ստացել 32,000 եվրո՝ փամփթրեքը զրոյից՝ հիմքից կառուցելու համար:

Հայաստանում փամփթրեքի կառուցման փորձագետների բացակայության պատճառով նրանք մի քանի միջազգային փորձագետների են հրավիրել Շվեյցարիայից, Չեխիայից և Հարավային Աֆրիկայից։ Ինչպես նաև աշխատանքի են ընդունել Վանաձորից 10 երիտասարդների՝ օգնելու շինարարության գործընթացին՝ նրանց հնարավորություն տալով սովորել նոր հմտություններ և ժամանակավոր աշխատանք ունենալ:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Ծրագրի ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Այն համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:

Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների:

Boo հեծանվային պուրակի փամփթրեքը կառուցվել է 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր և պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 1-ին: Սխեման ունի ասֆալտապատ ուղիներ (այնպես որ այն կարող է օգտագործվել նաև սքեյթբորդիստների և սկուտեր հեծանվորդների կողմից), և այն արդեն թեժ կետ է բոլոր տեսակի հեծանվորդների համար, ովքեր ուզում են համալրել զվարճալի և ակտիվ գործողություններով լի իրենց սպորտային փորձը: Այն նաև առաջարկում է ուսուցման հարմարություններ հեծանվորդների, սքեյթբորդիստների կամ բոլոր մակարդակների սկուտերների համար:

«Մենք գործում ենք միայն հանգստյան օրերին»,- ասում է Պետրոսյանը։ «Սովորաբար, ամեն շաբաթ-կիրակի հյուրընկալում ենք մոտ 50 հյուրի, որոնք վայելում են փամփթրեքը: Մենք նաև առաջարկում ենք հեծանիվների վարձույթ, և հեծանիվների մաքրման և վերանորոգման ծառայություններ, այնպես որ յուրաքանչյուր ոք, ով գալիս է մեզ մոտ, կարող է վայելել բնությունը, մաքուր օդը և ադրենալինի հոսքը այն բոլոր փորձառություններից, որոնք մենք կարող ենք առաջարկել հանգստյան օրերին»:

Հրավիրված են բոլորը

«Վանաձորն այժմ աշխարհի փամփթրեքինգի քարտեզի վրա է»,- ասում է Պետրոսյանը հպարտությամբ։

«Նման ենթակառուցվածքները խթանում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջությունը: Մենք արդեն հյուրընկալել ենք Վրաստանից փոքր խմբերի՝ մարդկանց, ովքեր գալիս են երկու օրով՝ վայելելու Հայաստանի լեռները Վրաստանով շրջագայությունից հետո: Կարծում եմ՝ բոլորովին այլ բնույթի զբոսաշրջիկների հոսք կլինի Հայաստան շնորհիվ մեր Boo հեծանվային պուրակի»։

Հեծանիվ վարելը բավական վտանգավոր է Հայաստանի ճանապարհներին, ուստի պուրակի նախագիծը նաև խրախուսում է անվտանգ հեծանիվ վարելը և այն հասանելի է դարձնում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար ողջ երկրում: Պուրակը հնարավորություններ է առաջարկում է՝ հարմարեցված երեխաների և մեծահասակների, հեծանվորդների և արշավականների կամ նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են գնալ լեռներ՝ վայելելու հիասքանչ տեսարանները:

Պետրոսյանը վստահ է, որ պուրակը նաև կատալիզատոր է լինելու Վանաձորի տեղական տնտեսության զարգացման համար, ավելին ոչ միայն քաղաքի, անգամ մարզի մակարդակով։

«Մենք նաև պատկերացնում ենք, որ Boo-ն դառնալու է Հայաստանում հեծանվային մրցարշավների և սպորտային փառատոնների հյուրընկալման լավագույն վայր, էլ չեմ խոսում արտերկրից հեծանվային սպորտի սիրահարների ներգրավման մասին»,- ասում է Պետրոսյանը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները