«Էրազմուսը՝ երիտասարդ ձեռներեցների համար». աճի հնարավորություններ

Հայաստան Մոլդովա Ուկրաինա
«Էրազմուսը՝ երիտասարդ ձեռներեցների համար». աճի հնարավորություններ

«Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» (EYE) ծրագիրը 2009թ. Եվրոպական հանձնաժողովի ձեռնարկած անդրսահմանային փոխանակման ծրագիրն է։ Ծրագիրը նոր կամ սկսնակ ձեռներեցներին Եվրոպայում փոքր բիզնես ունեցող կամ այն ղեկավարող փորձառու ձեռներեցներից դասեր քաղելու հնարավորություն է տալիս։

Փորձառու ձեռներեցի հետ արտասահմանում փոխանակումն օգնում է սկսնակին՝ ձեռք բերել փոքր ձեռնարկություն աշխատացնելու համար անհրաժեշտ հմտությունները։ Հյուրընկալող կողմն օգտվում է իր բիզնեսի մասին նոր կարծիքներ լսելու, օտարերկրյա գործընկների հետ համագործակցել և նոր շուկաների հետ ծանոթանալու հնարավորություններ։

Ո՞վ կարող է մասնակցել։

Ծրագրի մասնակից երկրներն են 27 ԵՄ անդամ երկրների, ՄԹ-ի և ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր և միջին ձեռնարկութունների մրցունակություն» (COSME) ծրագրի երկրներ՝ Ալբանիայի, Հայաստանի, Բոսիա-Հերցոգովինայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի, ինչպես նաև հեռավոր շրջանների, արտասահմանյան երկրների և ԵՄ տարածքների ձեռներեցները։

«Էրազմուսը՝ երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրը՝ թվերով (13.5.2022թ.)

Հաջողության պատմություններ

Ուկրաինա

Իրինա Կուլինիչը՝ երեսունամյա սկսնակ ուկրաինուհի գործարարը Քովիդ-19-ի համավարակի սկզբում բջջային օպերատոր ընկերությունում կառավարիչ էր։ Ամբողջ աշխարհը «կանգ էր առել», նա գիտակցեց, որ փոփոխություն ձեռնարկելու ժամանակն էր և ոտք դրեց իր կյանքի փոփոխության ճանապարհին։

Կարանտինի մեկնարկին էր, որ Իրինան հղացավ իր բիզնես-գաղափարը, երբ բոլորը ճամփորդելու մասին միայն երազել կարող էին։ Նա սկսեց մտածել այն մասին, թե ինչպիսին է լինելու ճամփորդությունն ապագայում և ինչպես կարելի է գործընթացը դյուրացնել։ Նա ցանկանում էր օգնել, որը ճանապարհորդական գործակալությունները և ճանապարհորդները գտնեն միմյանց։ Եվ «Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրն օգնեց նրան անել դա։

Իրինան վեց ամիս համագործակցեց լիտվացի Ուգնե Գայուսկաիտեի հետ։ Ուգնեն «Վերի-մենի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է։ «Վերի-մենին» գործարար նոր հնարավորությունների նույնականացման և շուկայի փոփոխություններին հարմարվելու ոլորտում մասնագիտացած ընկերություն է։ Փոխանակման ընթացքում Ուգնեն օգնեց Իրինային իր բիզնես ռազմավարության իմաստով։ Ի պատասխան՝ Իրինան ավելին սովորեց բանակցությունների, բիզնես ցանցերի կարևորության և բիզնես գործընկերություններ ձևավորելու մասին։ Նրանք կիսվեցին մարքեթինգի մասին իրենց գիտելիքներով, նրանց համար օգտակար էր փոխանակվել իրենց երկրների շուկաների և տարբեր բիզնես մոտեցումների մասին տեղեկություններով։

Իրինայի ընկերությունը հիմա հանդես է գալիս ուկրաինական, լիտվական և հոլանդական շուկաներում։ Նա պլանավորում է շարունակել և ցանկանում է էլ ավելի ընդլայնել իր գործունեությունը։ Իրինան և Ուգնեն կապի մեջ են և կարող են ապագայում մի շարք համատեղ ծրագրեր մշակել։

«Կան հնարավորություններ, որոնք չի կարելի բաց թողնել, իսկ «Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրը Ուգնեի հետ միասին հենց այսպիսի հնարավորություն է»։

Իրինա Կուլինիչ

«Ձեր երևակայությունը» ստարթափի հիմնադիր

Լրացուցիչ տեղեկություններ

Հայաստան

Նելլի Դավթյանը Հայաստանից է՝ փոքր երկրից, որտեղ կանանց ձեռներեցությունը չի քաջալերվում։ Նելլին լի էր ստարթափ հիմնելու անսահման ցանկությամբ։ Ուստի նա փորձառու ծրագրավորողների թիմ հավաքեց և 2016թ. հիմնեց «IT Solutions» ընկերությունը։ Նոր բիզնեսը բջջային և համացանցային հավելվածներ է ստեղծում զբոսաշրջային ոլորտի համար։ Նրանց ստեղծած առաջին հավելվածը «Busticks travel»-ը լույս է ընծայվել աշխատանքների մեկնարկից ընդամենը երեք ամիս անց։

Իր բիզնեսի վաղ փուլերում Նելլին «Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրը տեսնում էր որպես եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն՝ հաշվի առնելով դրա տեխնոլոգիական առաջընթացը։ Նրան հատկապես անհրաժեշտ էր ավելին իմանալ զբոսաշրջության ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիաների մասին։ Նրան անհրաժեշտ էին գիտելիքներ և փորձագիտական խորհրդատվություն այն մասին, թե ինչպես կարելի է շահութաբեր ծառայություն ստեղծել և լինել ոլորտի առաջատարը։

Որպես հյուրընկալող ձեռներեց՝ նա ընտրեց Անգելե Ջուլիանոյին՝ մալթական «Across Limits LTD» ընկերությունից։ Անգելեն կրթական և առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի փորձառու ձեռներեց է։ Գործարարության քսանամյա փորձի դիրքերից Անգելեն հիմա օգնում է այլոց։ Նա հանդես է գալիս որպես գործարար հրեշտակ և մենթոր, միևնույն ժամանակ հասարակությանն օգնելով՝ ավելի լավ տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու իր նպատակին հետամուտ։

Նելլին չէր կարող ավելի լավ մենթոր գտնել, այսպիսով՝ նա մնաց հյուրընկալող ընկերությունում՝ Անգելեի հետ 2018թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում երեք ամիս համագործակցելով։ Այս համագործակցությունն օգնեց Նելլիին հաղթահարել իր մի շարք մարտահրավերները և, ամենակարևորը, նրան հաջողվեց նոր շուկաներ դուրս գալ և երեք կարևոր ՏՏ ընկերությունների հետ պայմանագրեր կնքել։

Քանի որ Նելլին ցանկանում էր նաև ավելին իմանալ Մալթայի զբոսաշրջության ոլորտի մասին, նա կապ հաստատեց ճամփորդական գործակալությունների, ինչպես նաև ամենախոշոր ավտոբուսային և կրուիզային շրջագայության ծառայություններ մատուցողի հետ։ Նա մեծ հաջողությամբ նրանց հետ վաճառքի պայմանագիր կնքեց։ Ձեռնարկատիրական գործունեության նպատակով Մալթա կատարած իր այցից հետո և դրա շնորհիվ Նելլիի ընկերությունն ընդամենը երեք ամիս անց փոքր ստարթափից վերածվեց կայուն զարգացող բիզնեսի։

Նելլին «Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի շրջանակներում «Տասնամյակի նոր ձեռներեց (2009-2019)» մրցույթում հաղթող է ճանաչվել (տեսանյութ).

«Էրազմուսը երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի շնորհիվ իմ ընկերությունը փոքր ստարթափից աճել է՝ վերածվելով կայուն զարգացող բիզնեսի»։

Նելլի Դավթյան

«Անտիկ Արթ» ՍՊԸ-ի/ www.busticks.com (ստարթափի) հիմնադիր

Լրացուցիչ տեղեկություններ

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները