eSwap. արհեստական ինտելեկտ՝ կառավարելու առցանց վաճառքները

Հայաստան
eSwap. արհեստական ինտելեկտ՝ կառավարելու առցանց վաճառքները

Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում ստարտափ էկոհամակարգը բարձրարժեք ընկերություններ է ձևավորում բարձր ինտելեկտուալ մարդկային կապիտալ ունեցող այս երկրում: Գյումրեցիների իր եռանդուն թիմով eSwap ստարտափն էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակների կառավարման համակարգ է առաջատար նորարարությամբ՝ ինտեգրված արհեստական ինտելեկտով՝շնորհիվ Եվրոպական Միության աջակցության:  

Բարձրագույն կրթությունը լայնորեն տարածված է Հայաստանում՝ ունենալով ժողովուրդ, որ, ըստ 1989թ. Խորհրդային Միությունում անցկացված ընդհանուր մարդահամարի, առաջինն էր կրթական ձեռքբերումներով և հատկապես ուժեղ գիտության մեջ, տեխնոլոգիայում, ինժեներիայում և մաթեմատիկայում՝ ներառյալ տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ): Ու թեև Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է՝ ապրանքներ ու ծառայություններ արտահանելու սահմանափակ ուղիներով, ՏՏ էկոհամակարգի այս կենսունակ հիմքերը հնարավոր են դարձրել eSwap-ի համար ընդլայնել իր բիզնեսը նաև ԱՄՆ-ում և ԵՄ-ում EU-SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի աջակցությամբ, որ համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Business (ԵՄ-ը բիզնեսի համար) նախաձեռնության շրջանակներում:  

Երբ Ghost Services ընկերությունը, որ հետագայում eSwap ստարտափի հիմնադիրը դարձավ, հիմնվեց 2015-ին որպես թվային դիզայնի, ռազմավարության ու զարգացման գործակալություն, որ մեծ ծանրաբեռնվածությամբ ծրագրային ապահովման ծառայություններ էր մատուցում, սեփական նորարարական գաղափարը՝ eSwap-ը, զուտ ցանկություն էր: Մեկամյա eSwap ստարտափի 24-ամյա հիմնադիր և գործադիր տնօրեն Կարեն Նիկողոսյանը բացատրեց, թե որն էր գաղափարը. «Եթե վաճառք եք իրականացնում կամ վաճառում եք ապրանքներ, ժամեր չպետք է տևի ապրանքների շարադրումը Shopify, WooCommerce, eBay, Ama և այլ հարթակներում: Եթե երկուսից ավելի հարթակ եք օգտագործում, ապա eSwap-ը լուծում է հենց ձեզ համար որպես վաճառքի կառավարման ծրագիր»:

Առցանց վաճառքի դեպքում ամեն օր անհրաժեշտ է այցելել տարբեր հարթակներ, ստուգել պատվերները և առաքումը, պահեստները՝ յուրաքանչյուր հարթակում առանձին և բազմաթիվ հաշվարկներ՝ բիզնեսի ընդանուր պատկերի համար: Յուրաքանչյուր պահեստի ու խանութի ամբողջական վաճառքը, եկամուտը, վերադարձը, պատվերները, ապրանքի քանակությունը և շատ այլ բնութագրիչներ eSwap-ի հետ ընդամենը ստեղնաշարի մեկ կոճակի սեղմում են հեռու: «eSwap-ը հեշտ օգտագործելի հարթակ է, որ կօգնի կառավարել ամեն մի քայլը: Համակարգի միջոցով կարող ես կապել շուկաները և վեբ պահեստները ստեղնաշարի կոճակի մի քանի սեղմումով և անգամ հաշվապահությունը կարող է կատարվել համակարգի ներսում՝ բոլոր տվյալների ընդհանուր թվերով», ասաց ստարտափի հիմնադիրը:

Գաղափարը կար, բայց ընկերությունն այն զարգացնելու դժվարություն ուներ: Ghost Services-ին անհրաժեշտ էր անել հնարավորը, մինչդեռ անձնակազմի ռեսուրսներն ուղղված էին հաճախորդների կարիքներին; Միևնույն ժամանակ, մի քանի հարթակներ արդեն առաջարկում էին eSwap-ի նախատեսած հնարավորություններից մի քանիսը, և Գյումրում գործող ստարտափը պետք է արագ առաջ տաներ ծրագրավորման աշխատանքները, եթե ուզում էր մրցունակ լինել: Նրանք արդեն աշխատում էին ամպի վրա հիմնված ծրագրի վրա մի քանի ամիս, երբ ԵՄ աջակցության Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհների (EU4Business IMG) մրցույթ հայտարարվեց: «ԵՄ աջակցությունն անհրաժեշտ միջամտություն էր, որ օգնեց մեզ կենտրոնանալ ստարտափի աշխատանքը վրա՝ օգտագործելով այն ուժերը, որ նախկինում աութսորսինգ ծառայություններն էին իրականացնում», ասաց Կարենը:

Հայկական վեց ստարտափեր՝ 360 stories,  EswapHimnarkHirebeeSmart Metering system for power distribution networks և Wirestock 2018-ին ստացել են մինչև 35,000 եվրո նախնական ֆինանսավորում որպես EU4Business նախաձեռնության աջակցություն: Նրանք ընտրվել էին 16 ստարտափերից ԵՄ աջակցությամբ տրամադրվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհների (IMG) մրցույթի վերջին փուլում: Նախնական ընտրության, հագեցած դասընթացների և մենթորության գործընթացը մինչև վերջնական մրցույթը թիմին հնարավորություն տվեց հասնել ցանկությունների իրականացմանը:

IMG  դրամաշնորհը, որոնց նպատակն է աջակցել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ընկերություններին ազգային ու գլոբալ մակարդակներում ազդեցություն ձեռք բերելու համար, համահունչ էր eSwap-ի նկրտումներին: «eSwap-ը գոյություն ունի պարզեցնելու և ավտոմատացնելու բիզնես կառավարումը՝ ներառյալ վաճառքները, պատվերները, կոնտակտները, հաշվատապահությունն ու առաքումը», ասաց Կարենը: «Ավելին, մեր հարթակը ամպի վրա է հիմնված, մինչդեռ նմանօրինակ մյուս գործիքները պետք է տեղադրվեն համակարգչում»:

eSwap-ը կարող է էլ ավելին առաջարկել իր հաճախորդներին: «Արհեստական ինտելեկտով մենք կանծագուշակումներ կանենք վաճառքների, գների, սեզոնայնության, գների վերանայման և հաճախորդների նախասիրությունների առնչոււթյամբ», ասաց Կարենը:  eSwap-ի գրանցված հաճախորդները հնարավորություն կունենան նաև օգտվել մրցակիցների վերաբերյալ վերլուծությունների և օպտիմալ գների մասին տեղեկություններից, ինչը հնարավոր կդարձնի հետևել շուկային իրական ժամանակում:

ԵՄ աջակցությամբ լուծվել է ստարտափի աշխատանքի ֆինանսավորման մարտահրավերները. անհրաժեշտ եկամուտ ապահովելու համար նախկինում երկու մասի բաժանված թիմն այժմ կարող է աշխատել ստարտափի ուղղությամբ, որի գործադիր տնօրենը խոստովանեց. «Դրամաշնորհի շնորհիվ նախնական աշխատանքներն արագ ավարտվեցին, և ծրագիրն այսօր արդեն հասանելի է շուկայում»: Հարթակի տարբեր գործառույթների թեստավորումն այժմ ընթացքի մեջ է, և իրենց առաջին անվճար գրանցված հաճախորդների գնահատականներով eSwap-ի թիմն աշխատում է կատարելագործման ուղղությամբ: Գործադիր տնօրենն ավելացրեց. «Մեր շուկան շատ մեծ է, և եթե հաշվի առնենք առցանց առևտրի՝ մինչև 2021-ը հինգ անգամ մեծանալու միտումները, մենք ավելի ավելի շատ հաճախորդ կունենանք»:

eSwap-ի ծառայությունների աենամեծ շուկաներն այսօր Միացյալ Նահանգներն են, Չինաստանը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան: Եվ երբ արհեստական ինտելեկտով գործառույթները ևս հասանելի դառնան, ստարտափը հույս ունի հասնել իր կրիտիկական կետին:

Ծրագրերի ղեկավար, 25-ամյա Էռնեստ Գաբոյանը վստահ է, որ Եվրոպական Միության դրամաշնորհը ստարտափի մարտահրավերների լավագույն լուծումն էր: «Դա բավականին բարդ ծրագիր էր, աշխատանքի ծավալը շատ մեծ, ու մենք հստակ պատկերացում չունեինք այն ոլորտից, ուր մուտք էինք գործում», ասաց Էռնեստը: Նա ավելացրեց, որ ԵՄ դրամաշնորհն օգնեց նեգրավել նոր մասնագետների, և որոշ ֆինանսական միջոցներ էլ ազատվեցին մարկեթինգի համար:

Ստարտափն, այդուհանդերձ, միայն աշխատատեղերի ստեղծման մեխանիզմ չէ: Յուրաքանչյուր ստարտափ կարող է փոխել աշխարհն ու նորարարություններ ներմուծել: «Ստարտափերի տեղակայման վայրը կարևորություն չունի, ու eSwap-ն էլ կարող էր հիմնադրվել նաև մայրաքաղաքում: Դա հիմնադրի որոշումն էր ստարտափն հիմնել հենց Գյումրում, մի քաղաք, որտեղից ներգրավված են մեր աշխատակիցները», ասաց Էռնեստը:

«Սա դրամաշնորհային մեր առաջին ծրագիրն էր, և այն մեզ օգնեց դառնալ ավելի ինքնավստահ, լուծել կայունության հարցը, որ կարևոր ասպեկտ է ցանկացած ստարտափի համար»: Էռնեստը եզրափակեց. «Դրամաշնորհը նաև մեծապես մոտիվացնող էր. թիմի ներսում դա մեծ քաջալերում էր, որ մեզ վստահություն ներշնչեց ապագա քայլերի ու ծրագրերի համար»:

***********************

https://eswap.ch

http://www.ghost-services.com

https://www.facebook.com/ghostllc/

https://gust.com/companies/eswap

***************

EU-SMEDA «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ կողմից, համաֆինանսավորվում Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից` «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։ 2017թ.-ից ԵՄ-SMEDA-ը հայկական ստարտափերին աջակցել է երկու տեսակի դրամաշնորհների միջոցով. Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհներ (EU4Business IMG) և Գիտության ու տեխնոլոգիայի ձեռնարկատիրության դրամաշնորհներ (EU4Business STEP)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) միջոցով: Դրամաշնորհներ ստացած ստարտափերի ընդհանուր թիվը 34-ն է, իսկ դրամաշնորների մրցույթներն իրականացվել են 2 անգամ՝ 2017-ին և 2018-ին:

Եվրոպական միության «ԵՄ-ը Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հովանավորության նախաձեռնություն է և ներառում է Եվրամիության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ՓՄՁ-ների աջակցությանը՝ մասնավոր հատվածի զարգացման նպատակով: EU4Business-ը Արևելյան գործընկերության տարածաշրջանում ներառում է մոտ 49 ծրագիր: Ընդհանուր ակտիվ փաթեթը կազմում է EU4Business-ի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված ավելի քան 300 միլիոն եվրոյի աջակցություն: Արևելյան գործընկերության վեց երկրներում EU4Business-ը տրամադրում է ֆինանսական միջոցների հասանելիություն, արտահանման հետ կապված ներդրումների ֆինանսավորում, ԵՄ ստանդարտներին համապատասխանեցում, աջակցություն կին ձեռնարկատերերին ու ստարտափներին՝ ներառյալ խորհրդատվական ծառայությունների միջոցով։

Հայաստանում EU4Business-ն աջակցում է 19 ընթացիկ ծրագրերի՝ ընդհանուր ավելի քան 38 մլն եվրո աջակցությամբ՝ տրամադրելով բարելավված հասանելիություն ֆինանսներին և նոր շուկաներին, դասընթացներ, խորհրդատվական և խորհրդակցական ծառայություններ ՓՄՁ-ներին, թիրախավորված աջակցություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսին, ստարտափերի, տեխնոլոգիական ձեռնարկատիրության և կլաստերների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացում և սոցիալական ձեռնարկատիրություն։

***************

Այս հոդվածը պատրաստվել է EU4Business նախաձեռնության շրջանակներում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները