You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ծիրանն ամենահայտնի հայկական միրգն է` փայփայված ազգային խորհրդանիշը և երկրի համար արտահանվող առանցքային գյուղատնտեսական ապրանքը: Բերքահավաքի սեզոնը սկսվում է հունիսին, երբ ամբողջ տարածաշրջանում ծառերը ճայթում են փարթամ ու անուշահամ մրգերից: Հունիսը զբաղված ամիս է նաև մատակարարման շղթայում ընդգրկված բոլոր ընկերությունների համար։

Բավականին երկար ժամանակ է, ինչ «Լաբորա պլաստը» գյուղատնտեսության ոլորտում գործարարությամբ է զբաղվում․ այն ներմուծում է սառցարաններ և սառնարաններ՝ գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում և ծիրանը՝ թարմ և հյութալի վիճակում պահելու համար։  Վերջերս, նկատելով  մատակարարման շղթայում առկա բացը, ընկերությունը որոշեց լրացնել այն՝ արտադրելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեջ գործածվող արկղեր։ 

Եվրոպական միությունը (ԵՄ), «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությանը ՎԶԵԲ վարկային գծով իր մասնակցությունն ապահովելով, և ԱրմՍվիսբանկն ընկերության համար դարձան հուսալի գործընկերներ՝ օգնելով ընկերությանը տեխնոլոգիաներում ներդրում կատարելու իր հավակնություններն իրականություն դարձնել «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում։

«Թե’ ծրագիրը, թե’  ներդրումը բավականին շահավետ էին մեր ընկերության համար․ նոր սարքավորումը թույլ է տալիս մինչև 40 տոկոսով խնայել էներգետիկ ծախսերը: Միևնույն ժամանակ, մենք կարող ենք արտադրել կրկնակի շատ արկղ և նպաստել Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը»,- ասում է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։

ՎԶԵԲ-ի միջոցով ԵՄ-ն ընկերություններին առաջարկում է վարկեր՝ արտադրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով արտադրությունն արդիականացնելու  համար: Այս վարկերը տրամադրվում են տեղական այնպիսի գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով, ինչպիսին է ԱրմՍվիսբանկը: Միևնույն ժամանակ, այս վարկային աջակցությունը զուգորդվում է ԵՄ-ի կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար»  նախաձեռնության շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների և տեխնիկական աջակցության հետ։

«Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը «ԵՄ-ն բիզնեսի համար» - ՎԶԵԲ վարկային գծի հայաստանյան ևս մի շահառու է: 

Արդյունավետ բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից, սա է Երևանում գործող կենտրոնի կարգախոսը։ «Մենք ապահովում ենք ամենաճշգրիտ, հուսալի պաթոմորֆոլոգիական ախտորոշումը՝ ժամանակակից բժշկական պահանջներին համահունչ և մեր բարձրակարգ մասնագետների թիմի օգնությամբ»,- ասում է կենտրոնի փոխտնօրեն Ռուզաննա Քոչարյանը։

2017 թվականին կենտրոնի բացումից ի վեր, «Հիստոջեն»-ի թիմի նպատակն է տեղացի բնակչությանը մատուցել ամենաբարձրորակ, արագ, ֆինանսապես և ֆիզիկապես մատչելի ծառայությունները:

«Ժամանկը խիստ կարևոր է, հատկապես, երբ խոսքը գնում է լուրջ հիվանդությունների մասին, և որքան ավելի արագ է ախտորոշում կատարվում, այնքան ավելի վաղ  է հնարավոր սկսել բուժումը։  Իսկ մեր գործընկերների աջակցությամբ ձեռք բերված սկաները միանշանակ օգնում է մեզ թեստերի արդյունքներն ուղարկել արտերկրի մեր գործընկերներին և ավելի մեծ թվով բժշկական կարծիքներ ստանալ՝  նպատակ ունենալով գտնել ճիշտ բուժումը»,- նշում է Ռուզաննան։

Նոր ձեռք բերված սկաները թույլ է տալիս փոխանցել բժշկական զգայուն տվյալներ՝ բարձր արագությամբ և որակով՝ հեռավար կարգով երկրորդ անգամ վերլուծության և ախտորոշման նպատակով: Ավելին, սկաները թույլ է տալիս «Հիստոջեն» -ին ավելի ակտիվորեն ներգրավվել գիտական հետազոտություններում և նպաստել ընթացիկ ուսումնասիրություններին:

Սա հատկապես կարևոր է Ռուզաննայի կենտրոնի դեպքում, որը հիմք է հանդիսանում Հայկական բժշկական ինստիտուտի համար, որտեղ երիտասարդ բժիշկները ձեռք են բերում գիտելիքներ և գործնական հմտություններ պաթոլոգիայի ոլորտում:

Մինչ օրս հայաստանյան ավելի քան 13 ընկերություն օգտվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» - ՎԶԵԲ վարկային գծից, և դրանց թիվը գնալով աճում է: Այս ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
30.08.2022
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անջնջելի հետք է թողել այս ողբերգության ականատեսների ու կրողների համար։ Նրանք տեսել են տեղահանություն, զոհեր և անորոշություն զգացել։ Իրականությունն ավելի ծանր կլիներ առանց այն անհատների և կազմակերպությունների աջակցության, որոնք նրանց կողքին են կանգնել։
am
30.08.2022
Եվրոպական արևելայն հարևանության տարածաշրջանում Հայաստանը նկատելի տնտեսական աճի ցուցանիշներ արձանագրող երկրներից է: Այնուամենայնիվ, 2018թ. Թավշյա հեղափոխությունից ի վեր և հիմա` ընթացիկ գլոբալ համավարակի պայմաններում, հայաստանյան բիզնեսները ծանր վիճակում են հայտնվել:
am
04.08.2022
Բիզնեսի զարգացումը և նոր շուկաներ ներթափանցելը պահանջում է նորարարություն և նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծում արտերկրում, մասնավորապես, այն փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, որոնք ձգտում են ամրանալ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները