EU4Business-ն օգնում է «շախմատացված» կրթությանը դառնալ համաշխարհային հիթային հավելված

Հայաստան
EU4Business-ն օգնում է «շախմատացված» կրթությանը դառնալ համաշխարհային հիթային հավելված

Շախմատային ամենաուժեղ ազգերից մեկը Հայաստանն է՝ մի փոքրիկ երկիր, որտեղ կան հայտնի գրոսմայստերներ, ինչպիսին էր Տիգրան Պետրոսյանը կամ «Երկաթե Տիգրան»-ը: Ինչպե՞ս է դա անում Հայաստանը. պահպանելով շախմատի լավագույն ավանդույթները աշխարհում ամենահավակնոտ դպրոցական շախմատային ծրագրերից մեկի միջոցով:

Լևոն Արոնյանը՝ Հայաստանի լավագույն շախմատիստն այսօր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում աշխարհում թիվ 6-ն է, վեց անգամ եղել է աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Հայաստանի շախմատի հավաքականները նույնպես աշխարհի ուժեղագույնների շարքում են. տղամարդկանց շախմատի հավաքականը նվաճել է Եվրոպայի թիմային առաջնությունը 1999 թ.-ին, Աշխարհի թիմային առաջնությունը՝ 2011թ.-ին և մի քանի անգամ գրավել առաջին տեղը՝ շախմատային օլիմպիադաներում:

Մինչ Հայաստանում բոլոր երեխաները դպրոցում շախմատ են սովորում, նրանցից ոմանք մտածում էին ուսման գործընթացի դյուրացման ուղիների մասին: Այս կերպ է նախագծվել «Chessify»-ը և հետագայում վերածվել համաշխարհային որակի շախմատային հավելվածի՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ:

Նախատեսված է երեխաների համար, օգտագործվում է մասնագետների կողմից

«Իմ տղաները դպրոցում շախմատի դասերի էին հաճախում և շատ ժամանակ էին անցկացնում դասագրքում մատիտով նկարելու համար», հիշում է «Chessify»-ի 38-ամյա համահիմնադիր և գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը:

«Շատ լավ կլիներ պարզապես սմարթֆոնում ունենալ շախմատի գծապատկերներ և լուծել շախմատային խնդիրները», ասել էին Գոռի որդիները՝ դիմելով հորը, մի ընկերության սեփականատիրոջ, որը զբաղվում էր բարդ ալգորիթմական, մաթեմատիկական մոդելների, չիպերի ձևավորման և ճարտարագիտության վրա:

Հենց այդ ժամանակ էլ առաջացավ «Chessify» ստարտափի գաղափարը: «Մենք որոշեցինք մշակել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա գրքերից շախմատային տրամագրեր վերցնել և թվայնացված տարբերակ ստանալ», հիշում է Վարդանյանը: «Մենք նաև ավելացրեցինք դիրքերը վերլուծելու և լուծումը կամ լավագույն քայլերը ցուցադրելու հատկություն»:

2017թ.-ին կրթական նպատակներով ստեղծված և Google Play-ում գործարկված ծրագիրը շուտով գրավեց շախմատային միջազգային հանրության, ոչ թե միայն հայ ծնողների ուշադրությունը: Շուտով հավելվածն ամսական ունեցավ մինչև 10 000 ներբեռնում:

Նման գլոբալ հետաքրքրությունը թիմին ոգեշնչեց լրացնելու հավելվածը նոր հնարավորություններով. շախմատային տվյալների շտեմարաններում դիրքերի որոնում, խաղ համակարգչի հետ, խաղերի պահպանում և տարածում, շախմատային լավագույն մրցաշարերի ուղիղ հեռարձակմամբ դիտում, YouTube-ում դիրքերի որոնում և այլն:

«Chessify»-ն իր շախմատային տախտակի եզակի սկաների գործիքի, ամպային վերլուծության ճկուն ծառայության, AI շարժիչի և EU4Business-ի օժանդակության միջոցով ամբողջովին վերափոխեց Android հավելված Play-ը և գործարկեց իր iOS տարբերակը Apple Store-ում:

Միջազգայնացում՝ ԵՄ աջակցությամբ

«Մեր ծրագրի կատարելագործված տարբերակը մեզ ավելի շատ ներբեռնումներ և ավելի լավ վարկանիշ տվեց», ասում է Վարդանյանը: «Բացի դրանից, մեր թիմը մշակեց եռաչափ սկաների նախատիպ, որը նախատեսում ենք ավելացնել բջջային հավելվածին՝ որպես պրեմիում հատկություն»:

Վարդանյանը հավելում է, որ ԵՄ աջակցությունն իրական օգնություն էր «Chessify»-ի կայքէջի վերափոխման և ապագա նպատակների հաստատման գործում, ինչպիսիք են շախմատային վերլուծության առցանց հարթակի ստեղծումը և YouTube-ի տեսանյութերի որոնման գործիքի ավելացումը, որոնց մեծ մասն այժմ արդեն իրականություն են:

2018թ.-ի հունվարին մեկնարկած 50,000 եվրո բյուջեով 12-ամսյա ծրագիրը գործարկեց «Chessify»-ը Apple Store-ում՝ հավելվածի մի քանի նոր հնարավորություններով, ինչպիսիք են YouTube-ի տեսանյութերի որոնումը և ուղիղ հեռարձակումը: Ավելի շատ մարդիկ գրանցվեցին «Chessify»-ի ամպային ծառայությունում, քանի որ այն դարձավ հասանելի անգամ շախմատային որևէ ծրագիր չունեցողների համար: Սա օգնեց «Chessify»-ին ընդլայնվել`վարձելով յոթ նոր աշխատողներ և հիմնելով հինգ աշխատակից ունեցող հիմնական մասնաճյուղ Գյումրիում:

«2019թ.-ի հունվարի դրությամբ մեր հավելվածի ներբեռնումները կրկնապատկվել էին՝ 100,000-ից հասնելով 200,000-ի՝ ինչպես Google Play-ում, այնպես էլ Apple Store-ում», հիշում է Վարդանյանը: «Ինչ վերաբերում է Cloud ծառայությանը, 40 պրոֆեսիոնալ շախմատիստներ սկսեցին օգտագործել մեր ամպային ծառայությունն իրենց մարզումների և մրցաշարերի նախապատրաստական ​​աշխատանքների համար»:

«Chessify»-ի ամպային ծառայությունը կտրուկ բարձրացնում է մասնագիտական ​​շախմատի մարզման արդյունավետությունը և խնայում մարզման ընդհանուր ժամանակի 30%-ը: «Շախմատային շվեյցարական դանակ» արտահայտությունը դարձավ հավելվածի կարգախոսը, քանի որ այն իր մեջ ներառում է շախմատի հետ կապված գրեթե ամեն ինչ: Այսօր հավելվածն ունի շուրջ 500,000 Android և iOS օգտվողներ:

Ներկայումս «Chessify»-ն աշխատում է եռաչափ սկաների՝ որպես հավելվածի նոր՝ պրեմիում հատկության թողարկման վրա: Ամպային ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել: Գոռ Վարդանյանը վստահ է ապագայի հարցում. «Մենք նախատեսում ենք կապ հաստատել տարբեր երկրների շախմատի ֆեդերացիաների հետ և նրանց առաջարկել հատուկ գործարքներ՝ իրենց խաղացողներին մեր ծառայությունն առաջարկելու համար»:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները