You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

ԵՄ-ի տրամադրության տակ կան մի շարք գործիքներ, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցելուն։ Դրանց վերջերս ավելացավ նաև Բաժնեմասնակցային ներդրումների գործիքը՝ Ֆինանսավորման հասանելիության (A2F) շրջանակներում։

Այս գործիքը փորձարկվել է Հայաստանում, որտեղ ԵՄ-ն՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում, ՎԶԵԲ-ի աջակցությամբ, ստանձնել է ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամին՝ «Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամին 10 միլիոն ԱՄՆ դոլար (8,2 միլիոն եվրո) գումար փոխանցելու հանձնառություն։ Այս հիմնադրամը լիազորված է, հայաստանյան ՓՄՁ-ներում ներդրումներ կատարելու միջոցով, աշխատել համապատասխան, ռիսկերով ճշգրտված եկամուտներին հետամուտ։ Այս կերպ, ԵՄ ֆինանսավորումը կառավարվում է ակտիվների արհեստավարժ կառավարչի կողմից՝ տեղական ՓՄՁ-ներում բաժնեմասնակցային կապիտալ ներդրումներ կատարելու և այդպիսով կապիտալ ծախսերը և ընդլայնման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։

Հիմնադրամը հրապարակեց իր հաշվեկշիռը 2021թ․ հունվարին՝ ընդհանուր ծավալով ավելի, քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառություններով․ այն արդեն իսկ մի քանի բաժնեմասնակցային ներդրումներ է կատարել Հայաստանի տարբեր ոլորտներում՝ ավանդական գյուղատնտեսությունից և սննդի մշակման արտադրությունից մինչև ավելի տեխնոլոգիահենք ոլորտներ, օրինակ՝ վերականգնվող էներգետիկա և թվային ակտիվներ։ Այն ներդրումային համաձայնագիր է ստորագրել հայկական բնական հյութերի և մթերային պահածոների առաջատար արտադրող «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի հետ, որը գործում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի ներքո, ինչպիսիք են Yan-ը և Sis-ը: Թեև «Սիս նատուրալ»-ում արված ներդրումն արվել է հարաբերականորեն վերջերս, այն արդեն կարող է դիտարկվել որպես հաջող դեպք առ այն, թե ինչպես կարող են ՓՄՁ-ներն օգտվել մասնավոր կապիտալ ներդրումներից։

Աճի ներուժի իրացումը

Բոլոր մասնավոր ձեռնարկությունների համար հասանելի ֆինանսավորման աղբյուրները ընդամենը երկուսն են՝ կա՛մ փոխառությունը, կա՛մ բաժնեմասնակցային  ներդրումները։ Բնականաբար, կան այս երկու աղբյուրների տարբերակներ և ենթակատեգորիաներ, օրինակ՝ նախաներդրումային (միջանկյալ) ֆինանսավորման գործիքներ և ըստ ժամանակային հաջորդականության տարբեր տրանշերը, այնուամենայնիվ, ի վերջո, ընկերությունը պետք է կա՛մ գումար փոխառի՝ իր գործառնությունների համար, կա՛մ հույսը դնի սեփական կապիտալի վրա։

Այս համատեքստում, չնայած Հայաստանում վարկային միջոցներով ֆինանսավորման հեշտ հասանելիությանը, խիստ փոքրաթիվ ՓՄՁ-ներ են, որ կարող են ֆինանսավորում գտնել գրավիչ տոկոսադրույքներով։ Ընդհանուր առմամբ, հայաստանյան ՓՄՁ-ներին հասանելի, ԱՄՆ դոլարով դենոմինացված բանկային վարկերի տոկոսադրույքները  7% - 9% են, իսկ դրանց մարման ժամկետը՝ մեկից երեք տարի է։ Տեղական արժույթով դենոմինացված վարկի համար՝ համապատասխան դրույքաչափերը մոտավորապես 3%-ով ավելի բարձր են։ Ի լրումն հարաբերականորեն բարձր տոկոսադրույքների՝ բիզնեսից պահանջվում է զգալի չափերի գրավադրում՝ գործարանից և սարքավորումներից մինչև բիզնեսի սեփականատերերի կողմից ներկայացվող անձնական երաշխիքներ։ Կապիտալ շուկաներում պարտատոմսերի թողարկումն ընդհանուր առմամբ ավելի խոշոր կորպորացիաների արտոնությունն է, որոնք ունեն կայացած կորպորատիվ կառավարման կառուցվածք, աուդիտ անցած ֆինանսական համակարգեր և ավելի կանխատեսելի կանխիկ հոսքերի գոյացում։ Սրանք ցուցակվելու նախապայմաններ են, այնինչ ՓՄՁ-ներից շատերի դեպքում դրանք գոյություն չունեն։

Սույն անախորժ իրավիճակում հայտնված ՓՄՁ-ներից մեկը «Սիս Նատուրալն» էր՝ արագ աճող, ընտանեկան բիզնես, որին անհրաժեշտ էր ֆինանսավորում՝ հաճախորդների կողմից ներկայացվող պահանջարկին բավարարելու համար, բայց առևտրային բանկերի կողմից գանձվող տոկոսադրույքները՝ գրավադրման պահանջների հետ միասին, խեղդում էին ընկերության ընդլայնման ջանքերը։ Հայաստանում ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի միջոցով ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային կապիտալի ներմուծմանը զուգահեռ՝ բիզնեսի սեփականատերերն արագ գտան իրենց ունեցած ֆինանսական մարտահրավերների լուծումը՝ գործընկերային հարաբերությունների մեջ մտնելով ներդրողի հետ, որը կարող էր բերել ոչ միայն խիստ անհրաժեշտ կապիտալը, այլ նաև օգնել կորպորատիվ կառավարման չափորոշիչների ներդրմանն ու իրականացմանը, ստեղծել նոր ցանցեր և իրացնել բիզնեսի ամբողջ ներուժը։

«Սիս Նատուրալ» ընկերությունում ներդրումը, որը լայնորեն դիտվում է որպես առաջին ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային գործարքը Հայաստանում, ստորագրվեց 2021թ․ նոյեմբերին՝ մի քանի ամիս տևած իրավաբանական փորձաքննությունից և բանակցություններից հետո։ Այս գործարքի արդյունքում Հիմնադրամը ձեռք բերեց «Սիս Նատուրալի»՝ բաժնետոմսերի զգալի փոքրամասնային մասնաբաժինը, իսկ ներգրավված ներդրման ողջ գումարն ուղղվեց կապիտալ ծախսերի ֆինանսավորման և շրջանառու կապիտալի սպասարկման համար։ Գործարկվեց մի նոր պահեստ, հզորացվեցին արտադրամասն ու սարքավորումները, իսկ ընկերությունը կարողացավ ձեռք բերել վաճառքի մակարդակները բարձրացնելու համար անհրաժեշտ հումքը։ Նոր կապիտալի շնորհիվ ընկերությունը ոչ միայն կարողացավ նոր շուկաներ մուտք գործել, այլ նաև ընդլայնել գոյություն ունեցող հաճախորդների համակազմին առաջարկվող ապրանքների տեսականին ու ծավալը և ներդրումներից հետո արդեն իսկ կես տարի անց աճի գրավիչ ցուցանիշներ արձանագրել։ Եվ թեև բիզնեսի աճն ու ընդլայնումը բաժնեմասնակցային ներդրման առաջնային արդյունքներից մեկն է, դրա հետ զուգակցվող շատ ավելի մեծ թվով առավելություններ կան։

ԲՍԿ չափորոշիչները հարթում են կայունությանը տանող ուղին

Սովորաբար ՓՄՁ-ներն ի հայտ են գալիս որպես ընտանեկան բիզնես՝ իրենց համար հիմնական առաջնահերթություն  սահմանելով եկամուտի գոյացումն ու ապրանքի նախագծումը, ինչն արվում է հաճախ՝ ներքին գործառույթների, օրինակ՝ ֆինանսական հաշվետվությունների, վերհսկողական միջավայրի, պլանավորման և վերլուծության հաշվին։ Այդ ընկերությունները, որոնք գոյատևում են ստարթափային փուլը, անցում են կատարում աճի փուլ, սովորաբար շատ ավելի առողջ ֆինանսական արդյունքներ են արձանագրում։ Այնուամենայնիվ, այս ձեռնարկությունները հաճախ շարունակում են մնալ մեկ, առանցքային դերակատարի ու անձի շուրջ կառուցված կազմակերպություններ, որտեղ հիմնադիրը հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր գործադիր տնօրեն, այլ նաև իրականացնում է կարևոր գործառույթներ, օրինակ՝ ֆինանսների կառավարում, վաճառք, հաճախորդների հետ հարաբերություններ և որակի հսկողություն։ Արդյունքում ձևավորվում է էական կախյալություն մեկ անձից, իսկ աճի հետագիծն անխուսափելիորեն դադարում է վեր ձգտել՝ ընթանալով անարդյունավետ որոշումների կայացմանը զուգահեռ, կա՛մ հուսալի և ամբողջական տեղեկությունների բացակայության, կա՛մ ավելի համապարփակ տեսանկյունի բացակայության պատճառով։ Այնինչ դրանք հնարավոր է ապահովել՝ ներգրավելով նոր դերակատարների շահագրգիռ կողմերի բազմազանեցված համակազմից։

Այս առումով ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակացային ներդրումներն ունեն ընկերության կառավարումը հզորացնելու երկարատև պատմություն՝ փորձարկված և ստուգված մի շարք գործիքների ներմուծման միջոցով, նոր բաժենմասնակցային ներդրումների հետ միասին առաջարկելով այլ արդյունաբերություններից, ընկերություններից և շուկաներից ձեռք բերված փորձը և գիտելիքները։ «Սիս Նատուրալ» ընկերության դեպքում ի սկզբանե մի շարք կարևոր փոփոխություններ են ներմուծվել․ ստեղծվել է Տնօրենների խորհուրդ, որի անդամներից ոմանք նշանակվում են Հիմնադրամի կողմից, իսկ հարցերի հստակ ցանկը և քվեարկության շեմերը համաձայնեցվել են, որպեսզի օգնեն ընկերությանը՝ իրազեկ որոշումներ կայացնելու։ Հիմնադրամի ներդրումը նաև ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի իրականացման կատալիզատոր է դարձել՝ թույլ տալով, որ ընկերությունն ավելի արդյունավետ կերպով մշտադիտարկի ֆինանսները, ավելի լավ հասկանա իր ապրանքների մարգինալությունը և հատկորոշի այն ոլորտները, որոնց վրա ղեկավարությունը պետք է ավելի շատ կենտրոնանա։ Բացի այդ, ներմուծվել է արտաքին աուդիտ անցնելու պահանջ, իսկ գործողությունների հստակ ծրագիրը ներդրվել է՝ հզորացնելու ֆինանսական գործառույթը այն ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են՝ շարունակաբար պատշաճ ֆինանսական պլանավորում իրականացնելու, շեղումների վերլուծություն կատարելու և ֆինանսական արդյունքներ մշտադիտարկելու համար։ Այս բոլոր փոփոխությունները պարտադիր են ՓՄՁ-ի համար՝ միանձնյա կազմակերպությունից այնպիսի կորպորատիվ միավորի վերածվելու համար, որպեսզի վերջինս ունենա հսկողության և գործընթացների այնպիսի կայուն համակազմ, որը կապահովի գործառնությունների երկարաժամկետ հաջողությունը։

Բացի կառավարումից, ընթացակարգերը նաև ներդրվում են՝ պրոակտիվ կերպով մշտադիտարկելու ընկերության բնապահպանական և սոցիալական ազդեցությունը: Այդ ընթացակարգերի բազմազան են՝ բիզնեսի ածխաթթու գազի հետքի չափումներից, կանաչ էներգիայի տարրերի ներմուծումից և զբաղվածության վիճակագրության և պայմանների գնահատումից մինչև աշխատուժի բազմազանության և արդարացի վերաբերմունքի խթանում, և այս բոլորը՝ որպես երկարաժամկետ կտրվածքում կայուն առաջ մղող ուժերի հիման վրա բիզնեսի աճն ապահովելու ջանք։

«Խելացի» կապիտալի առավելությունները․ ապագային ընդառաջ

ՓՄՁ-ների սեփականատերերի կողմից նորեկներին բաժնեմասնակցայնություն առաջարկելու նկատմամբ միշտ որոշակի դիմադրություն է լինում, քանի որ սա նշանակում է որոշ չափով զիջել իրենց իսկ հիմնած և տարիներ շարունակ ղեկավարած ընկերության նկատմամբ վերահսկողությունը։ Այնուամենայնիվ, այսպիսի դիմադրությունը հաղթահարելուց հետո, ինստիտուցիոնալ ներդրող ունենալու առավելություններն արագորեն ակնհայտ են դառնում։ «Սիս Նատուրալի» դեպքում ներդրումը հանգեցրեց վարկային բեռի կրճատմանը և էականորեն ավելի առողջ հաշվեկշռին, ինչն օգնեց ընկերությանն ավելի մեծ ճկունությամբ նավարկել Ուկրաինայում հակամարտության հետևանքների պայմաններում, քանի որ մի շարք հաճախորդներին ուղղված բեռները ժամանակավորապես կասեցվել էին, այնինչ պարտքը դեռ պետք էր սպասարկել։

Այս ամենի արդյունքում ընկերությունը կարողացավ անել խիստ անհրաժեշտ կապիտալ ծախսերը, ինչը հանգեցրեց եկամուտների աճին։ Այնուամենայնիվ, թեև թե՛ հաշվեկշռի օպտիմալացումը, թե՛ ընդլայնումն էական արժեք են ստեղծել բաժնետերերի համար, ներդրման առավելությունները շատ ավելին են․ բաժնետերերի իսկական արժեքն իրացվում է կորպորատիվ կառավարման ներդրված աշխատակարգերի միջոցով։ Ընկերության գործընթացներում և ընթացակարգերում այսպիսի աշխատակարգերի ներդրումն էական է ոչ միայն ընկերությանը՝ ավելի մեծ արդյունավետությամբ գործառնելու ուղղությամբ աջակցելու համար, այլ նաև բիզնեսը վերջնական վաճառքի կամ արժեթղթերի առաջին հանրային տեղաբաշխման համար նախապատրաստելու հարցում՝ թույլ տալով բաժնետերերին մոնետիզացնել բազմամյա ծանր աշխատանքը։

Ինչպես ասում է «Սիս Նատուրալի» հիմնադիր և Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը․ «մենք սկսել ենք տեսնել իրական դրական փոփոխություն մեր բիզնեսում այն իմաստով, որ ֆինանսները վերլուծվում են և հաշվետվությունները ներկայացվում են ստուգման՝ մեր Խորհրդի ամենամսյա նիստերին ներկայացված ռազմավարական առաջարկություններին համապատասխանության տեսանկյունից։ Նախորդ վեց ամիսների ընթացքում Ամբեր Կապիտալի թիմի հետ աշխատանքի արդյունքում՝ մենք վստահ ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ մեր ընկերություն բերելով նոր բաժնետեր-գործընկերոջ և շատ ավելի լավ ենք պատրաստված՝ մարտահրավերներին դիմակայելու համար»։

«Սիս Նատուալի» դրական փորձառությունն այնպիսին է, որ Ամբեր Կապիտալի ներդրումային թիմը վճռել է բազմակիորեն կրկնել Հայաստանում այսպիսի բաժնեմասնակցային ներդրումները։ Ինչպես նկատում է Անուշավան Սիմոնյանը՝ Ամբեր կապիտալ կառավարիչ գործընկերը․ «Հիմնադրամն ունի մանդատ՝ որոշարկելու և ներդրումներ կատարելու Հայաստանաի գրավիչ մասնավոր ձեռնարկություններում՝ խթանելով աճը, ներդնելով կառավարման լավագույն աշխատակարգեր, և ի վերջո, հանգեցնելով ավելի կայուն և առողջ տնտեսության, որն առանձնանում է կայացած կորպորատիվ դաշտով և ֆինանսավորման բազմազանեցված աղբյուրներով։ Մեզ մեծապես քաջալերում է ներդրումների մեր առաջին խումբը, և ակնկալում ենք շատ ավելի մեծ թվով գործարքներ կնքել մոտ ապագայում»։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
18.03.2024
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները