You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Արամ Գասպարյանը Հայաստանի Գորիս քաղաքում աշխատում է տպագրության և արտաքին գովազդային վահանակների արտադրության ոլորտում: 2017 թ.-ի դեկտեմբերից ի վեր՝ EU4Business-ի օգնությամբ նրա բիզնեսը սիրողական մակարդակից վերածվել է մասնագիտացված արտադրության՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի միջոցով: 

Բարձրորակ հուշանվերների նոր արտադրական հնարավորությունների ընձեռնման համար Արամ Գասպարյանը 2017 թ.-ի սեպտեմբերին մասնակցեց Գորիսում իրականացված «Հաջող մեկնարկ» ստարտափների բիզնեսի աջակցության ծրագրին՝ ձեռք բերելով բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ զգալի գիտելիքներ և հմտություններ:

Նա նաև վարկ և ԵՄ-ի դրամաշնորհ ստացավ, ինչը թույլ տվեց նրան ձեռք բերել նոր թվային ծրագրավորմամբ լազերային հաստոց և այլ սարքավորումներ՝ հուշանվերների նոր տեսակներ արտադրելու համար:  

Արդյունքում կտրուկ աճեցին ինչպես հուշանվերների տեսականին, այնպես էլ արտադրության ծավալները, բարելավվեց արտադրանքի որակը, և ստեղծվեց մեկ նոր մշտական աշխատատեղ:

«Յոթ տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ իմ հոբբին կարող է վերածվել մասնագիտացված արտադրության»,- ասում է գործարարը: Ընկերությունն այժմ «ReRaise» ապրանքանիշի տակ մտել է շուկա, և ներկայումս աշխատում է իր բրենդինգի վրա: 

Մուտքը դեպի շուկա դյուրացնելու և իր արտադրանքները խթանելու համար Գասպարյանն օգտվել է ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից տրամադրվող մասնագիտացված խորհրդատվական ծառայություններից, այդ թվում նաև՝ բրենդինգի, փաթեթավորման դիզայնի և վաճառքի կառավարման վերաբերյալ:

 

 

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում»-ը ԵՄ-ի կողմից իր EU4Business նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր է: Ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: Այն նպաստում է ձեռնարկատիրության զարգացմանը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ստարտափների համար և հզորացնելով տեղական ՓՄՁ-ների կարողությունները, ինչպես նաև զարգացնելով աշխատանք որոնող անձանց համապատասխան հմտությունները և հզորացնելով տեղական կարողությունները տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների հետագա խթանման նպատակով: 

 

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
25.11.2021
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում արվեստը, ուսումն ու գիտությունը բարձրագույն արժեքներ են տեղացիների համար, իսկ քաղաքն ինքնին՝ ապրելու և գլուխգործոցներ ստեղծելու վայր: Գյումրին ու այնտեղ գործունեություն ծավալող փոքր ձեռնարկությունները միանգամից զգացին covid-19 համավարակի ազդեցությունը։
am
25.11.2021
Հայաստանի ՏՏ էկոհամակարգն արագորեն զարգանում է, իսկ աշխարհին առաջարկվող լուծումներն էլ թե՛ բազմազան են, և թե՛ նորարարական՝ արդի միտումներին ու զարգացումներին համահունչ։
am
25.10.2021
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանի» տեսակի ծիրանը մյուսների համեմատ ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի օգտակար է։ Այս տեսակի հայրենիքը համարվում է Արարատյան դաշտավայրը, իսկ ավելի հստակ՝ Երևանը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները