You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանի» տեսակի ծիրանը մյուսների համեմատ ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի օգտակար է։ Այս տեսակի հայրենիքը համարվում է Արարատյան դաշտավայրը, իսկ ավելի հստակ՝ Երևանը։ Ավելին, «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիայի հիմնադիր Վարդգես Դավթյանը նշում է, որ Հայաստանում աճող ծիրանի տեսակներն ավելի շատ կարոտին են պարունակում, ինչն էական դեր է խաղում քաղցկեղի ռիսկը նվազեցնելու գործում։ Հետևելով Միացյալ Թագավորությունից իր գործընկերների խորհրդին՝ Վարդգեսը Եվրոպայի առաջատար լաբորատորիաներում ստուգում է այս հատկանիշների իսկությունը և դարձնում դրանք մրցակցային առավելություն արտահանման համար։

Հենց այս առավելության շնորհիվ է, որ «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիան դառնում է առաջիններից մեկը, որը ոչ միայն արտադրում է «Երևանի» տեսակի ծիրանի չիր, այլև արտահանում այն։ 2020 թ․-ին ասոցիացիան փորձնական Միացյալ Թագավորություն է արտահանում 500 կգ ծիրանի չիր։ 2021 թ․-ին պահանջարկը կրկնապատկվում է, և ասոցիացիան արդեն ստանում է մինչև 2 տոննայի պատվեր։

Առաջին հանդիպումը

Վարդգեսը Միացյալ Թագավորությունից իր գործընկերների հետ ծանոթացել է «BIOFACH 2019» օրգանական սննդամթերքի առաջատար ցուցահանդեսին, որին  մի շարք այլ հայաստանյան արտադրողների հետ մասնակցում էր «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։

«Մեր ընկերության և արտադրանքի հանդեպ վստահությունն ավելացնելու և համագործակցությունը երկարաժամկետ դարձնելու համար մեր գործընկերները խորհորդ տվեցին մեր ասոցիացիային ունենալ իր կայքը։ Այստեղ ևս մեզ օգնության ձեռք է մոկնում «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը։ Կայքը դարձել է մեր ասոցիացիայի այցեքարտը՝ տեղական և միջազգային շուկաներում մեր արտադրանքը խթանելու, միջազգային գնորդների հետ նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու և ընթացիկ կապերն ամրապնդելու համար»,- նշում է ասոցիացիայի հիմնադիրը։

«Լուկաշին» ասոցիացիան գործում է 2005 թ․-ից ի վեր։ Արդեն հինգ տարի է, ինչ արտահանում է այնպիսի խոշոր շուկաներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։

«Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում «Լուկաշին» ասոցիացիան և մի շարք այլ հայաստանյան արտադրողներ 2021 թ․-ի հոկտեմբերին մասնակցել են «Anuga 2021-ին»՝ Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին։ «Anuga»-ն նաև ամենախոշոր միջազգային հարթակն էր կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին տեղական ընկերությունները մասնակցեցին պանդեմիայի սկսելուց հետո։

«Միջազգային ցուցահանդեսները շատ կարևոր են։ Նրանք օգնում են գործընկերային կապեր հաստատել, ավելի լավ պատկերացում կազմել, թե միջազգային շուկայում ինչն է պահանջված՝ որակի, բրենդինգի, ինչպես նաև փաթեթավորման առումով»,- նշում է Վարդգեսը։

Ուսումնասիրելուց մինչև արտահանելու ուղին

Ավելի վաղ՝ 2020 թ․-ի սկզբին, «Լուկաշին» ասոցիացիան և հայաստանյան մի շարք այլ ընկերություններ այցելել են Հարավաֆրիկյան Հանրապետություն, որն աշխարհում չրի արտադրման և արտահանման առաջատարներից է։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել են կարևորագույն գաղտնիքների միջազգային՝ հատկապես Եվրոպական միության շուկաներ մրցունակ չիր արտահանելու համար։ 

«Մենք իմացանք, թե ինչպես երկարացնել չրերի պահպանման ժամկետը, ինչ հականեխիչներ օգտագործել արտադրության մեջ և եվրոպական ստանդարտներին համապատասխան գրավիչ, բայց միևնույն ժամանակ մատչելի փաթեթավորում ունենալ։ Արդեն գնել ենք որոշ սարքավորումներ, որ օգտագործում էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Դրանք շատ արդյունավետ են հատկապես որոշ տեսակի չրերի ինքնարժեքը կրճատելու առումով»,- նշում է Վարդգեսը։

Նոր շուկաներ մուտք գործելու ուղին

Չնայած պանդեմիային՝ 2020 թ․-ը բավականին արդյունավետ էր «Լուկաշին» ասոցիացիայի համար։ Նրան հաջողվել է մուտք գործել Միացյալ Թագավորության շուկա և ավելացնել արտահանման ծավալները դեպի մյուս երկրներ։ 2021 թ․-ին ասոցիացիան էլ ավելի մեծ հաջողությունների է հասել՝ գրանցելով արտահանման ծավալի 20-30% աճ։ Այսօր ասոցիացիան ջանասիրաբար աշխատում է ապրանքատեսականին ընդլայնելու և փաթեթավորումն ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ, ինչը կօգնի մուտք գործել նոր շուկաներ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am
18.03.2024
Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։
am
13.02.2024
Ստեփանավանում բնակվող երիտասարդ ամուսիններ Դավիթ Դավթյանը և Լենա Սարգսյանը համատեղ կյանքի 15 տարիների ընթացքում իրենց օրինակով են ապացուցում, որ աշխատանքը ստեղծագործություն է, և այն իրական ուրախություն է պարգևում կյանքում:
am
12.02.2024
Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները