Նոր իրականություն․ թվային ստարտափ՝ ընդլայնվելով Հայաստանից Եվրոպա և անդին

Հայաստան
Նոր իրականություն․ թվային ստարտափ՝ ընդլայնվելով Հայաստանից Եվրոպա և անդին

ՏՏ ոլորտը դարձել է Հայաստանի ամենակարևոր ճյուղերից մեկն իր ստարտափներով, տեխնիկական ձեռնարկատերերով և նորարարներով, ովքեր հավատում են բարձր տեխնոլոգիական ապագային։ Հայկական ստարտափներից մեկի ստեղծած Triple-E-ին լրացված իրականության հարթակ է, որ ընդլայնում է իր բիզնեսը դեպի Եվրոպա ու անդին՝ Եվրոպական միության աջակցության շնորհիվ։

Հայաստանը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության աճի հնարավորություն՝ վիրտուալ գործարարության միջոցով։ Բարգավաճող այս ոլորտի աճող առաջմղումն ու հաջողությունը հույսեր են առաջացնում, որ ցամաքային այս երկիրը կարող է վերադարձնել այն օրերը, երբ Հայաստանը «Խորհրդային Միության սիլիկոնային հովիտն» էր։  Հայկական ստարտափներից Triple-E լրացված իրականության հարթակն ավելի մեծ ուշադրություն է գրավում եվրոպական ներդրողների կողմից՝ բիզնեսի կառավարման փորձառություն և գործնական աջակցություն ստանալով SMEDA (Աջակցություն ՓՄՓ զարգացմանը Հայաստանում) ծրագրի միջոցով, որ համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Business (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության շրջանակներում։

Triple-E-ի համահիմնադիրներից մեկն Արյան Բեհզադին է, իրանցի, որ եկել է Հայաստան երկուսուկես տարի առաջ՝ աշխատելու IBM ԻԼՏԿ-ում (Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն), որտեղ 2016թ․ մարտից մինչ օրս գործում է ընկերությունը։ Նորարար այս ստարտափի նպատակն է ձևավորել լրացված իրականության վրա հիմնված առաջին սոցիալական հարթակը՝ հնարավոր դարձնելով լրացված իրականության (AR) ստեղծումն առանց տեխնոլոգիական հմտությունների հատուկ իմացության։ «Մարտահրավերն այն է, որ լրացված իրականության ստեղծման համար անհրաժեշտ է փորձառություն, այն թանկ է և ժամանակատար։ Մենք կրճատել ենք գործընթացը՝ հնարավոր դարձնելով ստեղծելու լրացված իրականություն հենց ձեր հեռախոսով՝ ունենալով միայն պատկեր և ավելացնելով բովանդակություն։ Սա է հիմնական տարբերությունը, և սովորական օգտատերերի համար այն անվճար է», ասաց Արյանը։

Արյանի խոսքերով, հարթակը ներկա դրությամբ ունի մոտ 400 օրական ակտիվ օգտատեր։ «Այս հարթակում լրացված իրականություն ստեղծելու համար բնավ էլ կարիք չկա լինելու ծրագրավորման գուրու։ Միակ բանը, որ անհրաժեշտ է իմանալ, այն է, թե ինչպես օգտագործել բջջային հեռախոսը։ Պետք է ունենալ հավելվածը, ստուգել ուղենիշները, ինչպես դա անում ենք Ֆեյսբուքում կամ Ինստագրամում, և այն կբացատրի, թե ինչ ու ինչպես անել։ Մեկ անգամ անելուց հետո հաստատ լավ կստացվի»։

Ստարտափի համաձայն, հարթակը կարող է փոխարինել լրացված իրականության բազմաթիվ հավելվածներին, որոնք ստեղծվել են մարքեթինգում, կրթության մեջ, արվեստում, դիզայնում և ճարտարապետության մեջ հատուկ կիրառության համար։ Մինչդեռ Triple-E-ն բազմաֆունկցիոնալ հարթակ է, ինչն այն դարձնում է աշխարհում եզակի։ Ընկերությունն արդեն իսկ իր առաջին ներդրողն ունի Նիդերլանդներից՝ Սերմերի արագացուցիչ ինկուբատոր Crosspring–ը։

Եվրոպական ներդրմամբ և համահիմնադիրների խանդավառությամբ Triple-E հարթակը արդիականացվել ու փոփոխվել է, բայց յուրաքանչյուր առաջքայլի համար ստարտափը աջակցության կարիք ուներ, թե ինչպես կազմակերպել բիզնեսը և դառնալ միջազգայնորեն ճանաչված։ Երբ 2017-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող գործարար այցելությունները հասանելի դարձան, ստարտափի թիմն առաջիններից էր, որ մասնակցեց Startup Ole’ 2017 միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական միջոցառմանը, որ տեղի ունեցավ Իսպանիայի Սալամանկա քաղաքում։

«Սալամանկայի ստարտափ ցուցահանդեսն հիմնականում տեղական նշանակության միջոցառում էր, որին, սակայն, մասնակցում էր 10 հայկական ստարտափ, այդ թվում նաև մենք՝ ԵՄ-SMEDA ծրագրի աջակցությամբ։ Այն օգնեց մեզ հարմարեցնելու մեր ապրանքը միջազգային շուկային, ինչպես նաև հասկանալու բիզնես մոդելները», ասաց Մանե Վարոսյանը, Triple-E-ի համահիմնադիրներից մեկը։ Հարթակի բետա տարբերակը ներկայացվել էր մինչև Սալամանկան, իսկ Սալամանկայից վերադառնալուց թիմը սկսեց աշխատել բարելավումների ուղղությամբ՝ հիմնվելով ցուցահանդեսում յուրացված գիտելիքի վրա։ Բարելավումների մի քանի փուլերի միջոցով ստարտափն անցավ հաջորդ մակարդակին՝ 2017թ․ սեպտեմբերին պաշտոնապես ներկայացնելով հարթակը։

Առավել նշանակալի փոփոխություններ և բարելավումներ տեղի ունեցան, երբ ստարտափը մասնակցեց Հայաստանի ստարտափ ակադեմիային, նախաձեռնություն, որ իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ և ԵՄ-SMEDA ծրագրի միջոցով՝ ստարտափ էկոհամակարգը խթանելու նպատակով։ Մոտ 15 ստարտափներ էին ընտրվել առաջին փուլում ու անցել 12 շաբաթ տևողությամբ դասընթաց։ Բացի դասախոսություններից և զրույցներից, Triple-E-ի թիմին հասանելի էր ուղղորդում՝ բիզնես զարգացման համար և հնարավորություն՝ գործնական փորձ ձեռք բերելու այն ոլորտներում, որոնք կենսական նշանակություն ունեն յուրաքանչյուր ստարտափի ապագա աճի, հաճախորդների ձեռքբերման ու ապրանքի զարգացման հարցում։  

ԵՄ-SMEDA ծրագիրը կազմակերպել է նաև Հայաստանի ստարտափ ակադեմիա Բեռլին այց՝ ընտրված հայկական ստարտափների համար, և Triple-E-ը մասնակիցներից մեկն էր։ Մանե Վարոսյանն ասաց, որ կրթական դասերը վերաբերում էին միջազգայնացմանն ու մարքեթինգին, քննարկումներին, ներուժային ներդրողների հետ հանդիպումներին՝ ծանոթանալով այն մանրամասներին, թե ինչպես է համակարգն աշխատում ընդհանրապես և որոնք են տարբերությունները ԱՄՆ կամ եվրոպական երկրների համեմատությամբ։ «2017թ սեպտեմբերին Բեռլին այցելությունը նշանակալի աճ էր մեզ համար, հատկապես բիզնեսի տեսանկյունից ինչպես պետք է մոտենալ հաճախորդին, ինչպես փոփոխել հարթակը և դրա ներկայացումը, ինչպես է աշխատում գլոբալ էկոհամակարգը և որոնք են միջազգային շուկայի պահանջները։ Այդ ամենը մեզ շատ օգնեց։ Դա ուսումնական-գործնական այցի էր նման՝ եվրոպական շուկան ճանաչելու առումով։ ԵՄ աջակցության շնորհիվ մենք բազմաթիվ կապեր հաստատեցինք, արձագանք ստացանք այն մասին, թե ինչն է պետք կատարելագործել ու ինչ անել կոնկրետ շուկա մուտք գործելու համար», ասաց Մանեն։

Ներկա դրությամբ Նիդերլանդների Զոետերմեեր քաղաքի իշխանությունները հարթակի հաճախորդներից են։ «Շատ հաճելի համագործակցության շնորհիվ, որի շրջանակներում արագ ու հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, Զոետերմեերի բնակիչները կարող են վայելել լրացված իրականության յուրահատուկ հնարավորությունը քաղաքում արվեստի գործերի առնչությամբ», ասաց Զոետերմեերի քաղաքային հասարակական բաժնի Վերտուալ արվեստի ծրագրի ղեկավար Չանթալ Էիջսակերսը։

Triple-E-ը սկսել է աշխատել նաև մեկ այլ հաճախորդի՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման ինստիտուտ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ, որ հայերեն և այլ լեզուներով միջնադարյան ձեռագրերի և գրքերի աշխարհում ամենահարուստ պահոցներից մեկն է։ «Մենք մեծապես հետաքրքրված ենք օգտագործելու Triple-E հարթակը արվեստում ու մշակութային ժառանգության հարցում։ Այն հնարավորություն է տալիս, օգտագործելով լրացված իրականությունը, ներկայացնելու Մատենադարանում պահվող մագաղաթները և տպագիր ժառանգությունը, և մենք պատրաստվում ենք մեր այցելուներին տրամադրել Triple-E հավելվածը՝ ցուցադրելու հայկական ձեռագիր ժառանգությունը անիմացիոն տարբերակով», ասաց Մատենադարանի կայքի խմբագիր Արամ Թորոսյանը։

Նա կարծում է, որ լրացված իրականության հավելվածով անիմացիան շատ հետաքրքրական կլինի հատկապես դպրոցականների համար՝ հնարավորություն տալով ոչ միայն տեսնել ձեռագրերի մանրանկարները, այլև դիտելով դրանք անիմացիոն տարբերակով։ «Մանրանկարները գործողության մեջ կներկայացվեն՝ փոխանցելով երեխաներին ավելի հստակ պատկերացում ցուցանմուշների վերաբերյալ, այն մասին, թե ինչ է ցանկացել փոխանցել գրիչը կամ մանրանկարիչը։ Այն հասանելի կլինի մոտ օրերս, և վստահ եմ՝ կհետաքրքրի շատերին», ասաց Արամ Թորոսյանը։

«Մենք ընդլայնում ենք մեր շուկան դեպի Եվրոպա, ունենալով ԵՄ-SMEDA-ի շարունակական աջակցությունը, որի շրջանակներում տարբեր միջոցառումների ժամանակ միջազգային փորձագետներ են գալիս Հայաստան՝ սովորեցնելու, թե ինչպես կատարելագործվել», ասաց Մանեն։ Նրա ներկայացմամբ, ներուժային բիզնես օգտատերերի ցանկը կմեծանա․ բանակցություններ են ընթանում հայաստանյան որոշ ռեստորանների, միջոցառումների կազմակերպիչների, թանգարանների, ինչպես նաև բանկային և անշարժ գույքի շուկայի կազմակերպությունների, հրատարակչական ընկերությունների հետ։

Այժմ Triple-E-ին փորձարկում է նոր տարբերակ՝ լրացված իրականության ստեղծումը դարձնելով ավելի դյուրին, օգտատերերին հարմար և կողմնորոշված դեպի բիզնես օգտատերերը, հաշվի առնելով Բեռլին այցելության ու Ակադեմիայի դասերը, հավատով, որ մի օր Triple-E-ն կդառնա լրացված իրականության սոցիալական հարթակ՝ կապելով մարդկանց ու հնարավոր դարձնելով ուղարկել ու ստանալ հաղորդագրություններ, տարածել ու հետևել նոթերի։

***********************

Triple-E-ն լրացված իրականության համակողմանի հարթակ է։ Առանց որևէ տեխնիկական հատուկ գիտելիքի՝ օգտատերերը կարող են օգտվել հավելվածից՝ ստեղծելու լրացված իրականության իրենց օրինակները, տարածելու իրենց ստեղծածն ու ցուցադրելու, դիտելու, հավանելու այլոց ստեղծածն ու հետևելու նրանց։ Հարթակն ունի ներկառուցված 3D խանութ (մշակման փուլում), որտեղ 3D արտիստները կարող են տարածել ու վաճառել իրենց ստեղծած արտադրանքը։ Հարթակը գործում է բջջային սարքավորումների համար, և շուտով հասանելի կլինի նաև կայքով։ Triple-E-ն ստեղծվել է 2016թ․ մարտին, 4 համահիմնադիրների կողմից․ Արյան Բեհզադի, Հայկ Վարոսյան, Մանե Վարոսյան և Մարիամ Ստեփանյան։ Ընկերությունը մի քանի մրցանակներ է ստացել ու ներդրումներ ունեցել․

 

IBM Global Entrepreneur մրցանակաբաշխություն – 2016, հունիս

Smarter Armenia հեքաթոն – 2016, նոյեմբեր

Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի «Գաղափարից դեպի շուկա» մրցույթ – 2016, դեկտեմբեր

Ներդրում Crosspring Lab (Նիդերլանդներ) – 2017, փետրվար

Առաջին տեղ, Սևան Ստարտափ Սամմիթ – 2017, հուլիս

 

http://triplee.info/

https://www.facebook.com/triplee.ar/

https://twitter.com/triple_e_arp

 

***************

SMEDA «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ կողմից, համաֆինանսավորվում Եվրոպական միության  ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից` «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։

Եվրոպական միության «ԵՄ-ը Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հովանավորության նախաձեռնություն է և ներառում է Եվրամիության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ՓՄՁ-ների աջակցությանը՝ մասնավոր հատվածի զարգացման նպատակով: EU4Business-ը Արևելյան գործընկերության տարածաշրջանում ներառում է 40-ից ավելի ծրագրեր: Ընդհանուր ակտիվ փաթեթը կազմում է EU4Business-ի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված ավելի քան 300 միլիոն եվրոյի աջակցություն: Արևելյան գործընկերության վեց երկրներում EU4Business-ը տրամադրում է ֆինանսական միջոցների հասանելիություն, արտահանման հետ կապված ներդրումների ֆինանսավորում, ԵՄ ստանդարներին համապատասխանեցում, աջակցություն կին ձեռնարկատերերին ու ստարտափներին՝ ներառյալ խորհրդատվական ծառայությունների միջոցով։

Հայաստանում EU4Business-ն աջակցում է 12 ընթացիկ ծրագրերի՝ ընդհանուր ավելի քան 30 մլն եվրո աջակցությամբ՝ տրամադրելով բարելավված հասանելիություն ֆինանսներին և նոր շուկաներին, դասընթացներ, խորհրդատվական և խորհրդակցական ծառայություններ ՓՄՁ-ներին, թիրախավորված աջակցություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսին, ստարտափերի, տեխնոլոգիական ձեռնարկատիրության և կլաստերների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացում և սոցիալական ձեռնարկատիրություն։

***************

Պատասխանատվության վերաբերյալ հայտարարություն

Այս հոդվածը պատրաստվել է EU4Business նախաձեռնության շրջանակներում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները