You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Եվրոպական արևելայն հարևանության տարածաշրջանում Հայաստանը նկատելի տնտեսական աճի ցուցանիշներ արձանագրող երկրներից է: Այնուամենայնիվ, 2018թ. Թավշյա հեղափոխությունից ի վեր և հիմա` ընթացիկ գլոբալ համավարակի պայմաններում, հայաստանյան բիզնեսները ծանր վիճակում են հայտնվել:

Սակայն այս իրավիճակը խոչընդոտ չհանդիսացավ, և Արթուր Սահակյանը` «ՊՐՈՖԱԼ»-ի գործադիր տնօրենը, լայն ժպիտով և ջերմորեն հյուրընկալեց մեզ իր գործարանում: Այս ընկերությունը, որ հայտնի է ապակիների և տան համար տարբեր տեսակի կահույքի արտադրության ոլորտում, ծաղկում է ապրել 2002թ. հիմնադրվելուց հետո: Այս բիզնեսի բարգավաճման համար առանցքային սարքավորումն ավտոկլավն է` լամինացված տրիպլեքսի արտադրության համար ճնշումը և ջերմաստիճանը վերահսկող սարքը:

Հմուտ գործարար լինելով` Սահակյանը հավատում է, որ իր ընկերությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառումը կարևոր է հետագա աճի համար: Եվ այս նպատակով ներգրավվել է Green for Growth Fund-ը (GGF) և «ԱԿԲԱ Լիզինգի» նման լիզինգային ընկերությունների հետ գործընկերության միջոցով էներգախնայող սարքավորումներ է տրամադրում «ՊՐՈՖԱԼ»-ի նման ընկերություններին: Այս կերպ GGF-ը կարող է օգնել առաջ մղել կանաչ վերափոխումը` սարքավորումների արդիականացման գործընթացի ֆինանսավորման միջոցով ճկուն և ծախսարդյունավետ լուծումներ տրամադրելով բիզնեսներին:

««ԱԿԲԱ Լիզինգից» ավտոկլավը ստանալուց հետո մենք սկսեցինք ժամանակ շահել, քանի որ հիմա արդեն կարող ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում վառարանը բեռնել երկու անգամ: Բացի այդ, խոտան ունեցող ապակիների քանակը զգալիորեն նվազել է. մենք գրեթե չենք ունենում խոտանված ապրանք: Սա օգտակար է բոլորի` թե՛ արտադրողի, թե՛ Հայաստանի համար»,  -  հպարտությամբ ասում է Սահակյանը: «Էներգախնայող տեխնոլոգիաները դրական ազդեցություն են ունենում ֆինանսական ծախսերի և ծախսվող ժամանակի առումով»:

Սահակյանի նման ձեռներեցները գիտակցում են, որ կանաչ տեխնոլոգիաները և բիզնեսի զարգացումը զուգահեռ են ընթանում: Ներդրվող ռեսուրսների ծավալները նվազեցնող և արտադրանքի ծավալների աճը երաշավորող սարքավորումներին տեղական բիզնեսներին հասանելիություն տրամադրելով` GGF-ն աշխատում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության, այլև ձեռներեցներին հաջողելու գործիքներ տալու ուղղությամբ:

Ամենավերջինը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
am ua
31.08.2023
Երևանի պատմական շրջանի սրտում պաղպաղակի վայելքի հիասքանչ այս վայրը հաճախորդներին սպասարկել է տարիներ շարունակ: 2017թ. բացումից ի վեր Փինք Բերրին տիրացել է մարդկանց սրտերին իր գունեղ բրենդավորմամբ և հնարամիտ համային միաձուլումներով, ինչի շնորհիվ ընկերությունն արագորեն հայտնվել է տեղական շուկայի առաջին շարքերում:
am
30.08.2023
Բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ հարուստ Հայաստանը ոգեշնչում է զբոսաշրջության նվիրված ձեռներեցներին՝ ստեղծելու եզակի փորձառություններ զբոսաշրջիկների համար և զարգացնելու գյուղական համայնքները:
am
27.07.2023
Վերջին տարիներին կրթությունը զգալի վերափոխումների է ենթարկվում, որտեղ տեխնոլոգիան առանցքային դեր է խաղում ուսուցման նոր ուղիներ և մեթոդներ ձևավորելու գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները