Առաջարկելով ավանդական խոհանոցի լայն ընտրանի, գնի և որակի լավ հարաբերակցություն և Հայաստանում առաքման ամենալայն ծառայություններից մեկը՝ «Կարաս» ազգային սննդի ցանցը գործում է միջազգայնորեն ճանաչված համակարգի հիման վրա՝ նվազեցնելու սննդի անվտանգության սպառնալիքների ռիսկը: EU4Business-ի աջակցությամբ ընկերությանը հաջողվեց մեկ տարում մեծացնել շրջանառությունը 31%-ով ու ավելացնել վաճառքը 20%-ով:
Սպասարկելով 250,000 հաճախորդի Հայաստանում
2005թ.-ին հիմնված «Կարաս» ազգային սննդի ցանցը խոշորագույններից է Հայաստանում:
«Մեր ցանցը ամսական սպասարկում է 250,000 հաճախորդի», ասում է «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր և նախագահ Աշոտ Հարությունյանը: «Ավելին քան 300 ապրանքային միավորով ճաշացանկով մենք առաջիններից մեկն էինք, որ 2018թ.-ին գործարկեցինք մեր սեփական առաքման ծառայությունը»:
Ցանկացած ընկերության աճ նշանակում է ավելի շատ պատասխանատվություն կառավարման առումով. ավելի շատ աշխատակիցներ մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով, ավելի խորը մարքեթինգ, նոր ճաշացանկ և գներ, ավելի մեծ ծախսեր և այլն: ՎԶԵԲ-ի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ, որ ֆինանսավորվում է ԵՄ կողմից` EU4Business նախաձեռնության ներքո, «Կարաս» ազգային սննդի ցանցը դեռևս 2014թ.-ին միացավ ՎԶԵԲ Միջազգային խորհրդատվական ծրագրին՝ հասցեագրելու իր ռազմավարության, գործընթացների ու որակի վերահսկողության որոշակի բացերը: Միջազգային փորձագետի օգնությամբ ընկերությունը բարելավեց ՄՌ քաղաքականությունն ու ընթացակարգերը, հիմնեց որակի և սննդի անվտանգության վերահսկողության համակարգ՝ ներդնելով HACCP-ը, կատարելագործեց իր մարքեթինգային ռազմավարությունն ու բարձրացրեց ծախսերի արդյունավետությունը:
Հարությունյանը պարզաբանում է, որ «Կարաս»-ի համար կարևոր ձեռքբերումներից մեկն էր յուրաքանչյուր աշխատատեղի պարտականությունների հստակեցումը և աշխատողների վարքականոնների ներկայացումը:
«EU4Business-ի աջակցության շնորհիվ մենք մշակեցինք անձնակազմի հոսունության նոր մեխանիզմներ, որոնք նշանակալի բարձրացրեցին աշխատանքի որակն ու նվազեցրին աշխատողների հոսունությունը», ասում է նա:
Ընկերությունը որոշեց ունենալ մարքեթինգի մասնագետ՝ գլխավորելու ընկերության մարքեթինգային ռազմավարությունը: Առկա ճաշացանկը փոխարինվեց ավելի գրավիչ, հարմարավետ տարբերակով, ինչն անմիջապես շատ դրական ազդեցություն ունեցավ վաճառքի վրա:
Բիզնեսի աճ և e-մարքեթինգ/էլ-մարքեթինգ EU4Business-ի աջակցությամբ
2016թ.-ին HACCP որակի ստանդարտներն հաջողությամբ ներդրվեցին «Կարաս» ազգային սննդի ցանցում՝ նվազեցնելու կամ վերացնելու սննդի անվտանգության սպառնալիքները ընկերության արտադրանքում:
«HACCP ստանդարտներն օգնեցին բարելավել մեր բոլոր բաժինների արդյունավետությունը, նաև մշակել ֆրենչայզինգի մոդելը», ասում է «Կարաս» ազգային սննդի ցանցի համահիմնադիր և տնօրեն Տիգրան Յուզբաշյանը:
2017թ.-ին ընկերությունը հասավ իր առաջնային նպատակներից մեկին՝ Լոս Անջելոսում ռեստորանի բացմամբ բաժին ձեռքբերելով ԱՄՆ շուկայում: Այսօր «Կարաս» ազգային սննդի ցանցը երկրորդը բացելու գործընթացում է: EU4Business-ի աջակցությամբ մշակված ռազմավարությամբ, ամբողջական մարթեքինգային ծրագրով ու վերահսկողության գործընթացներով «Կարաս»-ն ընդլայնում է իր բիզնեսը ԱՄՆ շուկայում:
Յուզբաշյանը վերհիշում է, որ ԵՄ աջակցությամբ իրենց առաջին ծրագիրը բերեց ընկերության աճի և վաճառքի ավելացման, ինչպես նաև օգնեց «Կարաս»-ին հաղթահարել առցանց վաճառքի մարտահրավերը:
«Մենք հասկացանք, որ կայքում պատվերների ինտեգրված հավելվածը կավտոմատացնի առաքումն ու ավելացնի վաճառքը», ասաց նա:
Այս պահի դրությամբ, ԵՄ աջակցությամբ նոր ծրագիրը տեղական խորհրդատուի հետ օգնել է E-մարքեթինգին անցնելու հարցում. «Կարաս»-ը մեկնարկել է բազմագործառույթ նոր կայք՝ Հայաստանում և ԱՄՆ-ում առցանց պատվերների վեբ և մոբայլ հավելվածներով: Արդյունքը տպավորիչ էր. առցանց պատվերներն ավելացան 300%-ով և «Կարաս» ազգային սննդի ցանցը լուրջ աճ գրանցեց: Մեկ տարում շրջանառությունը մեծացավ 31%-ով, իսկ վաճառքն աճեց 20%-ով:
EU4Business-ի կողմից համաֆինանսավորվող այսպիսի երկարաժամկետ, հաջող համագործակցության արդյունքում «Կարաս» ազգային սննդի ցանցն ընդգրկվեց ՎԶԵԲ նախաձեռնած «Blue Ribbon» ակումբում, որին անդամակցում են տնտեսության զարգացումը խթանող առաջատար ՓՄՁ-ներ՝ նպաստելու առաջնորդությանն ու աճին: