Հայաստանում կին ձեռնարկատիրոջ շինարարական կազմակերպությունը ՎԶԵԲ-ի օգնությամբ կրկնապատկում է իր շրջանառությունը

Հայաստան
Հայաստանում կին ձեռնարկատիրոջ շինարարական կազմակերպությունը ՎԶԵԲ-ի օգնությամբ կրկնապատկում է իր շրջանառությունը

Հայ կնոջ կողմից Հայաստանում վեց տարի առաջ հիմնադրված շինարարական ձեռնարկությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շնորհիվ կրկնապատկեց իր շրջանառությունը:

EU4Business-ի և Շվեդիայի ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում օժանդակություն ցուցաբերվեց «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ համակարգչային համակարգի միջոցով ավտոմատացնելով արտադրական և ֆինանսական գործունեությունը և ընկերությանը տալով իր բիզնեսի կառավարումը բարելավելու հնարավորություն:

Խելացի կառավարման գործիքների ներմուծում

«Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվին և իր գործունեությունը սկսել է որպես հավաքովի պողպատե շենքերի (PEB)՝ աշխարհի խոշորագույն արտադրողի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, Վրաստանում և Կենտրոնական Ասիայում:

Այժմ ընկերությունը մատուցում է ինժեներական և շինարարական

ամբողջական ծառայություններ և ապահովում է նախագծի ներդրման բոլոր փուլերը, որի մեջ մտնում են նախագծի փաթեթի նախապատրաստումը, իրականացումը և որակի վերահսկումը, շենքերի պրոֆեսիոնալ վերանորոգման ու սպասարկման ծառայությունները:

Ստանդարտացնելով բիզնես գործընթացները և տրամադրելով կառավարման տեղեկատվական համապարփակ համակարգ՝ ՎԶԵԲ-ը «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությանն օգնեց 123%-ով ավելացնել իր շրջանառությունը:

Բանկը «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությանը ներկայացրեց տեղական խորհրդատուին, ով ստեղծեց Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ) համապարփակ համակարգ՝ առևտրային և հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար:

Խորհրդատուն փոխանցեց իր փորձագիտական հմտությունները և գիտելիքները

Խորհրդատուն՝

  • կատարեց ձեռնարկության մանրակրկիտ ախտորոշում՝ հավաքելով տվյալներ ընկերության գործունեության մասին, մշակելով արդյունաբերական գործընթացները և իրականացնելով նախատեսված և փաստացի եկամուտների «հաշվեսխալների» վերլուծություն.
  • մշակեց մանրակրկիտ գործարար ընթացակարգեր՝ բացթողումները լրացնելու համար.
  • ծրագրակազմերը հարմարեցրեց ընկերության կարիքներին.
  • ընկերության աշխատատեղերում տեղադրեց ծրագրակազմեր և պատրաստեց համապատասխան ձեռնարկներ.
  • ընկերության արտադրանքից օգտվողների համար կազմակերպեց դասընթացներ.
  • հետիրականացման շրջանում օգտվողներին տրամադրեց օժանդակություն և տեխնիկական աջակցում:

Ավելի երկարաժամկետ ծրագրի ձեռնարկում

Գոհ մնալով ծրագրի հաջող ավարտից՝ ընկերության նախագահը շարունակում է համագործակցել ՎԶԵԲ-ի հետ՝ միջազգային խորհրդատու վարձելով ավելի երկարաժամկետ ծրագրի համար:

Նա աջակցություն է ստացել նաև «Գործարար կանայք» ծրագրի նախաձեռնությամբ իրականացվող Cherie Blair Mentorship ծրագրից:

Լրացուցիչ տեղեկություններ

ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսների համար

ՎԶԵԲ-ի ֆինանսավորում և խորհրդատվություն գործարար կանանց համար

ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող «Գործարար կանայք» ծրագիր

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները