Հայ ձեռներեց կանանց հավաքույթ Երևանում

Հայաստան
Հայ ձեռներեց կանանց հավաքույթ Երևանում

Օգոստոսի 30-ին Երևանում անցկացվեց EU-SMEDA նախագծի կողմից կազմակերպված երկրորդ Ձեռներեց կանանց ակումբը, ուր հավաքվել էին շուրջ հարյուր կանայք:

Ստեղծագործական ոլորտների, տուրիզմի, ՏՏ համակարգի և գործարար խորհրդատվության բնագավառներում աշխատող առաջատար կին ձեռներեցները հավաքվել էին փորձի փոխանակման, նոր գործարար կապեր և համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ազատ գործարար կապերի հաստատման և կլոր սեղանների շուրջ բլից-բիզնես հանդիպման ձևաչափով: 

Միջոցառումը պաշտոնապես բացեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:  «Կանանց ավելի շատ մասնակցությունը ձեռնարկատիրության ոլորտում և գենդերային ճեղքվածքի նեղացումը (նաև աշխատավարձի չափի հարցում) կնպաստեն մասնավոր հատվածի արդյունավետությանը, որն ավելի շատ աշխատատեղեր է ստեղծում: Մեզ պետք են ավելի շատ կանայք Հայաստանի ստարտափների ոլորտում և ավելի շատ կանայք բիզնեսի բարձրագույն ղեկավար պաշտոններում», - նշեց դեսպանը: 

Միջոցառումը EU-SMEDA նախագծի շրջանակներում կազմակերպվում է երկրորդ անգամ: Նպատակն անցկացնել այն ամսական կտրվածքով՝ հայ կանանց մասնակցությունը բիզնեսում ամրապնդելու և հզորացնելու համար: 

Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business-ի EU-SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) նախաձեռնության շրջանակներում և աջակցում է Հայաստանի ՓՄՁ-ների համար գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները