
EU4Business-ը հայաստանյան ՓՄՁ-ներին առաջարկում է ֆինանսական աջակցության տարբեր միջոցներ, այդ թվում՝
- Վարկեր. EU4Business-ը տրամադրում է բարենպաստ պայմաններով վարկեր՝ տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ: Օրինակ՝ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) մեկնարկել է ընդլայնված սխեմա, որը, ինչպես սպասվում է, առնվազն 250 միլիոն եվրո կապահովի Արեւելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող ՓՄՁ-ների համար: Տեղական գործընկեր բանկերը, այդ թվում՝ Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը եւ այլն, նպաստում են ԵՄ-ի կողմից աջակցվող ֆինանսական պրոդուկտներին:
- Դրամաշնորհներ. Հասանելի են նպատակային դրամաշնորհներ, հատկապես այնպիսի ուղղությունների համար, ինչպիսիք են նորարարությունը, կանաչ էներգիան եւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունները:
- Կապիտալ. Amber Capital-ի կողմից ղեկավարվող «ԵՄ — Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ի միջոցով ՓՄՁ-ների համար հասանելի են բաժնեմասնակցային ֆինանսավորման հնարավորություններ։ ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը մոտ 10 միլիոն դոլար են ուղղել տեղական ՓՄՁ-ների կապիտալ ծախսերին եւ ընդլայնմանը:
Հայաստանում բնական հյութերի առաջատար արտադրող «Սիս Նատուրալ» ՓԲԸ—ն օգտվել է ԵՄ-ի կողմից աջակցվող հիմնադրամի միջոցով կատարված բաժնեմասնակցային ներդրումից, ինչը հնարավորություն է տվել ներգրավել նոր շուկաներ։

Այո, EU4Business-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրն է, որի նպատակն է բարձրացնել հագուստի եւ գյուղատնտեսության ոլորտներում գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ արժեքային շղթաներն ամրապնդելու եւ կայուն գործելակերպը խթանելու միջոցով: Ծրագիրը կգործի մինչեւ 2026 թվականի օգոստոս. ՓՄՁ-ները կարող են դիմել Միջազգային առեւտրի կենտրոնի գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Բերդավանից երիտասարդ ֆերմեր Գոհար Ասլիկյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի աջակցությամբ հիմնել է հոնի՝ կարկտապաշտպան ցանցերով եւ կաթիլային ոռոգմամբ հագեցած այգի։ Նրա նախաձեռնությունը կենտրոնանում է ոչ միայն արտադրության վրա, այլեւ ներառում է կրթական բաղադրիչ տեղի երիտասարդների եւ կանանց համար՝ ի ցույց դնելով այգեգործության նորարարական մոտեցումների արդյունավետությունը։
Այո, EU4Business-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրն է, որի նպատակն է բարձրացնել հագուստի եւ գյուղատնտեսության ոլորտներում գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ արժեքային շղթաներն ամրապնդելու եւ կայուն գործելակերպը խթանելու միջոցով: Ծրագիրը կգործի մինչեւ 2026 թվականի օգոստոս. ՓՄՁ-ները կարող են դիմել Միջազգային առեւտրի կենտրոնի գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Բերդավանից երիտասարդ ֆերմեր Գոհար Ասլիկյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի աջակցությամբ հիմնել է հոնի՝ կարկտապաշտպան ցանցերով եւ կաթիլային ոռոգմամբ հագեցած այգի։ Նրա նախաձեռնությունը կենտրոնանում է ոչ միայն արտադրության վրա, այլեւ ներառում է կրթական բաղադրիչ տեղի երիտասարդների եւ կանանց համար՝ ի ցույց դնելով այգեգործության նորարարական մոտեցումների արդյունավետությունը։
EU4Business-ը հետեւողականորեն ձգտում է հզորացնել կին ձեռներեցներին, մասնավորապես՝ հետեւյալի միջոցով.
- Մենթորական ծրագրեր. գործարար մարտահրավերներին դիմակայելու համար ուղղորդում։ R2D. Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիր; Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման եւ զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների համար; Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում; Հայաստանի ՓՄՁ-ների ֆինանսավորման և խորհրդատվական աջակցության գործիք:
- Բիզնեսի զարգացման սեմինարներ. առաջնորդության, ֆինանսների կառավարման եւ մարքեթինգի հմտությունների բարելավում։
- Ֆինանսավորման հասանելիություն. կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին աջակցելու համար բարենպաստ պայմաններով ֆինանսական գործիքների տրամադրում։ Օրինակ, «Կանայք բիզնեսում. II փուլ» ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց ձեռներեցությունը՝ ընդլայնելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունն Արեւելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի համար երաշխիքային ծրագիրն (Ակբա բանկի միջոցով) աջակցում է կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին՝ նրանց համար դյուրացնելով ֆինանսավորման, գիտելիքների եւ խորհրդատվական ծառայությունների հասանելիությունը՝ միաժամանակ խթանելով տեղական բանկերի միջոցով երկարաժամկետ ֆինանսավորումը եւ պրոդուկտների մշակումը։
Կանանց կողմից ղեկավարվող Pink Berry պաղպաղակի արտադրությունը (Երեւան) EU4Business-ի «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում ստացել է աջակցություն՝ փաթեթավորումը վերաձեւավորելու, գովազդն ուժգնացնելու եւ ֆինանսական պլանավորումը բարելավելու համար։ Արդյունքում, բիզնեսը ամրապնդել է իր շուկայական դիրքը եւ այժմ պատրաստվում է ուսումնասիրել արտահանման հնարավորությունները։
Այո, EU4Business-ը տարբեր նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին։
EU4Business-ի հովանու ներքո BANA նախաձեռնության SAP Startup Factory-ն Հայաստանում հիմնադրել է ստարտափ աքսելերատոր՝ մենթորություն եւ ռեսուրսներ առաջարկելով համաշխարհային շուկաներում ինտեգրվել ցանկացող տեխնոլոգիական ստարտափներին։
EU4Innovation East նախաձեռնությունն անմիջականորեն աջակցում է թվային նորարարությանը եւ տեխնոլոգիական ձեռներեցությանը Արեւելյան գործընկերության տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում: Այն նպատակ ունի ամրապնդել ստարտափ էկոհամակարգը, բարելավել համապատասխանությունը ԵՄ շուկաներին եւ խթանել աճը թվային տեխնոլոգիաների տարբեր ճյուղերում:
Նելլի Դավթյանի կողմից 2016 թվականին հիմնադրված այս հայկական ՏՏ ընկերությունը, օգտագործելով EU4Business-ի աջակցությունը, կապեր է հաստատել Հունաստանում, ինչը նպաստել է դրա աճին եւ նորարարությանը։
Չնայած EU4Business-ն ուղղակիորեն չի զբաղվում բիզնեսի գրանցմամբ, այն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ (տրամադրելով օրենսդրության, հարկային կանոնակարգերի եւ համապատասխանության հարցերի վերաբերյալ ուղղորդում) եւ ուսումնական ծրագրեր՝ բարելավելով բիզնես միջավայրի եւ կարգավորող պահանջների ըմբռնումը:
«Ամիդա» բժշկական կենտրոնն օգտվել է EU4Business-ի աջակցությունից՝ դրանով իսկ ապահովելով համապատասխանությունը ոլորտի չափանիշներին եւ բարելավելով ծառայությունների որակը։
EU4Business-ն ակտիվորեն աջակցում է գյուղական ՓՄՁ-ներին՝ առաջարկելով նպատակային ֆինանսավորում, խորհրդատվական ծառայություններ եւ նրանց կարիքներին համապատասխան ուսուցում։
EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի պես ծրագրերը գյուղական ընկերություններին օգնում են արդիականացնել իրենց սարքավորումները, ներդնել կանաչ տեխնոլոգիաներ եւ բարելավել մրցունակությունը։
«R2D. Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիր»-ը կենտրոնանում է ՄՓՄՁ-ների վերականգնման եւ դիմակայունության վրա եւ աջակցում է Սյունիքի մարզում կանաչ, փոքրածավալ ենթակառուցվածքների զարգացմանը։
«Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման եւ զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների համար» ծրագիրը նպաստում է տեղահանված անձանց եւ նրանց ընդունող գյուղական համայնքների համար բիզնեսի եւ զբաղվածության հնարավորությունների աճին՝ ուսուցման, ինկուբացիայի եւ ֆինանսավորման հասանելիության միջոցով։
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում գտնվող Beeography հյուրատունը ստացել է EU4Business ծրագրի 32,000 եվրո դրամաշնորհ՝ մեղրի համտեսի կենտրոն ստեղծելու եւ Հայաստանի մեղվաբուծական ավանդույթների վրա հիմնված էկոտուրիզմը խթանելու համար։
Նոր ֆինանսավորման, ուսուցման եւ միջոցառումների հնարավորությունները բաց չթողնելու համար՝
- Այցելեք EU4Business-ի հայաստանյան կայքէջը՝ eu4business.am։
- Բաժանորդագրվեք EU4Business լրատուին՝ https://eu4business.eu/։
- Հետեւեք Հայաստանում ԵՄ պատվիրակությանը եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակին (GIZ Armenia) Facebook-ում։
- Ուսումնասիրեք Հայաստանում Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող նախագծերը։
- Այցելեք Արեւելյան գործընկերության առեւտրի աջակցության հարթակ՝ արտահանմանն առնչվող տվյալների վերլուծության համար։
- Մասնակցեք ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ-ի եւ գործընկեր բանկերի կողմից կազմակերպվող տեղական միջոցառումներին եւ տեղեկատվական հանդիպումներին։
- Միացեք ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հնարավորություններին նվիրված վեբինարներին կամ գործարար համայնքի խմբերին։
- Բաժանորդագրվեք EU NEIGHBOURS East-ին՝ հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։
Կարող եք այցելել նաեւ EU4Business-ի ծրագրերի կայքէջ՝ ծանոթանալու Հայաստանում ակտիվ ծրագրերին։