Ծրագրի նկարագրությունը
Ծրագիրը տրամադրում է առցանց հարթակ՝ տարածաշրջանային առևտրային տեղեկատվություն ստանալու, առևտրային խոչընդոտների վերաբերյալ հարցումներ անցկացնելու համար, նաև առաջարկում է դասընթացներ առևտրային տվյալների հավաքագրման ու վերլուծության լավարկման նպատակով: Ավելին, այն վերապատրաստում է բիզնեսին աջակցող կազմակերպություններին՝ օգտագործելու շուկայի վերլուծության գործիքներ երկու տարածաշրջաններում նոր հնարավորությունների բացահայտելու համար:
Ծրագրի նպատակները
Հիմնական նպատակն է ընդլայնել առևտուրը Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև՝ տարածաշրջանի ՓՄՁ-ներին տրամադրելով տեղեկատվության ավելի լավ հասանելիություն՝ տարածաշրջանում և ԵՄ երկրների հետ առևտրային որոշումներ կայացնելու համար: