EU4Business - ԵՄ տեղական արժույթի գործընկերության նախաձեռնություն. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամ (ՀԵԵՀ)

Ծրագրի նկարագրությունը

Հիմնադրամը տնտեսական աճը խթանելու նպատակով զարգացման ֆինանսավորում է տրամադրում միկրո և փոքր ձեռնարկություններին (ՓՄՁ) և տնային տնտեսություններին տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով: ՀԵԵՀ-ի նպատակն է կայուն և պատասխանատու կերպով զարգացնել տեղական ֆինանսական շուկաները՝ մինչև 2037 թ․ մոտ 250,000 շահառուների աջակցելու և լրացուցիչ 1 միլիարդ եվրո ենթավարկերի տրամադրման պլաններով՝ հիմնականում կենտրոնանալով միկրո վարկերի վրա:

Ծրագրի նպատակները

Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել ՀԵԵՀ-ին տեղական արժույթով միջնաժամկետ վարկ տրամադրել թերսպասարկվող ՓՄՁ-ներին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին` նվազեցնելով արտարժութային ռիսկը: Բացի այդ, նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը, խթանել աշխատատեղերի կայունությունը և ստեղծումը, օգտագործել պետական և մասնավոր կապիտալը, ուժեղացնել ընդգրկվածությունը տեղական ֆինանսական շուկաներում՝ ի վերջո թիրախավորելով աղքատության կրճատումը՝ դյուրացված ինքնազբաղվածության միջոցով:

Իրականացնող գործընկեր

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները