Ծրագրի նկարագրությունը
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագիրն օգնում է վեց գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրին առնչվող գործունեությունը, ցուցադրելով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ստեղծելով կառուցակարգեր շրջակա միջավայրի ռիսկերի և ազդեցության ավելի լավ կառավարման համար:
Ծրագրի նպատակները
EU4Environment գործողության նպատակն է ապահովել շրջակա միջավայրի բարեկեցության ավելի բարձր մակարդակ Արևելյան հարևանության քաղաքացիների համար՝ միաժամանակ օգնելով վեց գործընկեր երկրներին օգտվել ավելի կանաչ տնտեսական աճի հնարավորություններից և պահպանել իրենց բնական կապիտալը: UNIDO-ն (UNECE և UNE գործընկերների հետ) պատասխանատվություն կկրի Արդյունքներ 1-ի և 2-ի համար, որոնք ուղղված են արևելյան գործընկեր երկրների տնտեսությունների ռեսուրսարդյունավետության բարձրացմանը, տնտեսական զարգացմանը բնապահպանական նպատակների ինտեգրմանը: